Սի Ցզինպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xi Jinping Sept. 19, 2012.jpg

Սի Ցզինպին (ծնվ. 1953 թ. հունիսի 15) Չինաստանի Ժողովրդական հանրապետության պրեզիդենտ, Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, և Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։

Որպես կոմունիստ վետերանի որդի, Սի Ցզինպինը Չինաստանի առափնյա նահանգներում կուսակցական աստիճաններով անընդհատ բարձրանում է։ Նա 1999 – 2002 ընթացքում Ֆուցզյանի նահանգապետն էր, այնուհետ 2002 – 2007 թթ.. նա հարևան Ցզեջյան նահանգի կուսակցության ղեկավարն էր։ Այնուհետ նա տեղափոխվում է Շանհայ, կարճ ժամանակ նա ղեկավարում է Շանհայի կոմունիստական կուսակցությունը։ 2007 թ. հոկտեմբերին նա առաջադրվում է Կենտրոնական կոմիտե և նրան պատրաստում էին դառնալու Խու Ցզին Տաոյի իրավահաջորդը։

Սին այժմ Չիաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդն է, առաջնորդների հինգերորդ սերունդը։ [1] Նա կյանքի կոչեց կոռուպցիայի դեմ պայքարի նորացված արշավ, շուկայական տնտեսական ռեֆորմների շարունակություն, բաց կառավարման մոտեցումը և նոր մտածողության համատարած տարածումը ազգի վերածննդի համար՝ "Չինական երազ":[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]