Ֆրանսուա Օլանդ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ֆրանսուա Օլանդ | |
| François Hollande | |
| Ֆրանսիայի Նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | Մայիսի 15, 2012 |
|---|---|
| Կուսակցություն՝ | Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցութուն |
| Ծննդյան օր՝ | Օգոստոսի 12, 1954 |
| Ծննդավայր՝ | Ռուան, Ֆրանսիա |
| Երեխաներ՝ | Տոմաս Կլեմենս Ժուլիեն Ֆլորա |
Ֆրանսուա Ժերար Ժորժ Նիկոլա Օլանդ (ֆր.՝ François Gérard Georges Nicolas Hollande, МФА(ֆր.): [fʁɑ̃.swa ʒe.ʁaʁ ʒɔʁʒ ɔ.lɑ̃d]; 1954թ. օգոստոսի 12, Ռուան), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար 1997—2008թթ.: Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր (1988—1993; 1997-ից), Տյուլ քաղաքի քաղաքապետ (2001—2008): Կորեզ դեպարտամենտի ընդհանուր խորհրդի նախագահ 2008-ից:
2012 թ. Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հաղթող Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից: Առաջին փուլում ստացել է քվեների 28,63 %-ը՝ գրավելով առաջին տեղը և Նիկոլա Սարկոզիի հետ երկրորդ փուլ անցել: 2012թ. մայիսի 6-ին երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սարկոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսիայի 24-րդ նախագահը: