Ֆեյսբուք
| Facebook, Inc. | |
| facebook.com, fb.com/, fb.me | |
|---|---|
| Տիպ | Սոցիալական ցանց |
| Գրանցում | պահանջվում է |
| Լեզու(ներ) | բազմալեզու համակարգ |
| Սերվերի տեղագրություն | |
| Սեփականատեր(եր) | Facebook, Inc. |
| Հեղինակ(ներ) | Մարկ Ցուկերբերգ |
| Բացված | 2004թ.-ի փետրվարի 4 |
| Ընթացիկ կարգավիճակ | գործող |
| Եկամուտ | ▲ $5,0 մլրդ (2011) |
| Զուտ եկամուտ: | ▲ $1,0 մլրդ (2011) |
Ֆեյսբուք (անգլերեն՝ Facebook), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թ. Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը: Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից:
2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները` խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: 2011 թ. սեպտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ունի ավելի քան 745 մլն. անդամ, այդ թվում շուրջ 201.020 հայաստանյան օգտատեր։[1] Այն թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն:
Հայաստանյան օգտատերերի քանակով Ֆեյսբուքը զգալիորեն զիջում է ռուսական «Օդնոկլասնիկի» և «Վ Կոնտակտե» սոցիալական կայքերին։[2]
Բովանդակություն |
[խմբագրել] Հիմնական ֆունկցիաներ
Սոցիալական ցանկը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներ») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։
Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։
[խմբագրել] Անձնական էջ
Անձնական էջը բաղկացած է մի քանի մասից. գրառումների պատ (որտեղ օգտատիրոջ բոլոր հաղորդագրություններն և թարմացումներն են), անձական տվյալներ, լուսանկարներ, նշումներ, հարցումներ, ընկերներ և այլն։
[խմբագրել] Տվյալների գաղտինություն
Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականությունը հնարավորություն է տալիս, որոշել օգտատերին՝ ո՛ր տեղեկությունները ո՛ւմ համար հասանելի դարձնել և ում համար անտեսանելի։ Տեղադրված նյութը կարելի է և՛ տեսանելի դարձնել բոլորին, և՛ միայն ընկերներից մի քանիսին։
[խմբագրել] Գրականություն
- Բեն Մեզրիկ, «Պատահական միլիարդատերեր. Ֆեյսբուքի ստեղծումը. պատմություն սեքսի, դրամի, հանճարի և դավաճանության մասին» (The Accidental Billionaires: The Founding of Facebook, A Tale of Sex, Money, Genius, and Betrayal.), 2009 թ.։
[խմբագրել] Ֆիլմեր
- «Սոցիալական Ցանցը» (The Social Network), նկարահանված Բեն Մեզրիկի վերոհիշյալ գրքի հիման վրա, 2010 թ.։
[խմբագրել] Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Socialbakers.com Facebook Statistics by country, 2011 թ., սեպտեմբերի 6։
- ↑ PCnews.am Одноклассники.ru-ն հայտարարում է հայաստանյան օգտագործողների թիվը, 2010 թ., դեկտեմբերի 10։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆեյսբուք կատեգորիայում։ |