Տեխնոլոգիա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է: Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր: Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել: Այլ է մարդու պարագայում: Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը: Օրինակ, կրակի հայտնագործումը և դրանով կավը խեցե ամանեղենի, իսկ ապարները մետաղների փոխակերպելու հնարավորությունը պայմանավորեց ժամանակակից աշխարհի գոյությունը: Վերջին հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին, թե ինչու են նյութերը կամ մեքենաներն իրենց այս կամ այն կերպ դրսևորում: Այդ գիտելիքների կիրառման շնորհիվ հայտնի նյութերը կատարելագործվեցին, հայտնագործվեցին նորերը, բնական գիտությունները և մաթեմատիկան նպաստեցին այնպիսի տարբեր արտադրանքների ստեղծմանը, ինչպիսիք են ինքնաթիռը կամ լողազգեստը: Իրերի պատրաստումն սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել: Նախագծողներն այժմ ունեն նյութերի, եղանակների և բաղադրամասերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ գաղափարներն իրականացնում են: Այսօր աշխատանքի մեծ մասն իրագործում է համակարգիչը: Սպառողին գոհացնող, անխափան աշխատող էժան իր պատրաստելը ճշմարիտ արվեստ է:
ՎԻԿՏՈՐՅԱՆ ԸՆԹԵՐՑԱՆԻՎ [խմբագրել]
19-րդ դարի այս սարքը նախաէլեկտրոնիկայի դարի գիտնականներին առաջարկում էր այնպիսի հնարավորություն, որն այժմ մեզ ընձեռում է անհատական համակարգիչը: Անիվը պտտելով՝ կարելի էր օգտվել լայնածավալ գրականությունից: Բայց, ինչպես բազում հավակնոտ գյուտարարներ, ընթերցանիվի անհայտ ստեղծողը ևս հաշվի չէր առել նրա գինն ու հարմարավետությունը:
Տես նաև Կատեգորիա:Տեխնոլոգիա
