Արան (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

55°34′22″ հս. լ. 5°14′45″ ամ. ե. / 55.572778° հս. լ. 5.245833° ամ. ե.

Արան կղզին քարտեզի վրա

Արան (գաել.՝ Eilean Arain («հեռավոր կղզի»); անգլ.՝ Arran), կղզի և նրա վրա գտնվող պատմական շրջան Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցում Շոտլանդիայի արևմուտքում: Այժմ Արանի տարածքը մտնում է Հյուսիսային Էյրշիրի կազմի մեջ:

Արան կղզու քարտեզը

Շրջանի խոշորագույն բնակավայրն է Բրոդիկը արևելյան ափեզրին, Հոմիլտոն դուքսերի նախկին նստավայր: Արան կղզին Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցի ամենախոշոր կղզին է: Կղզու կենտրոնական մասը զբաղեցնում են լեռները, բարձրությունը մինչև 874 մ ծովի մակերևույթից, ափեզրի երկայնքով ձգվում է զգալի ափամերձ իջվածք: Արանը անվանում են «Փոքր Շոտլանդիա», լեռների և հարթավայրերի համադրության պատճառով: Արանի շուրջ գտնվում են մի քանի փոքր կղզիներ:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg