Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի (Kennedy, նոյեմբերի 20, 1925(1925-11-20)[1][2][3][…], Բրուքլայն - հունիսի 6, 1968(1968-06-06)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ԱՄՆ–ի քաղաքական գործիչ։ Ջ․ Ֆրենսիս Քենեդիի եղբայրը։ Իրավաբան։ 1961-1964 թվականներին՝ ԱՄՆ–ի արդարադատության մինիստր (այդ պաշտոնում եղել է նաե Լ․ Ջոնսոնի օրոք)։ Եղել է դեմոկրատական կուսակցության լիբերալ թևի պարագլուխներից, դատապարտել է ԱՄՆ–ի ագրեսիան Վիետնամում։ 1968 թվականին կամպանիա է սկսել որպես ԱՄՆ–ի պրեզիդենտության թեկնածու և նախընտրական ընտրարշավի օրերին դավադրաբար սպանվել է Լոս Անջելեսում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։