Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, (հունվարի 1, 1919 - հունվարի 27, 2010), ամերիկացի գրող։ Առավելապես հայտնի է «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպով (1951

Տարեց Ջերոմ Դեյվիդ Սելինջերը

Կյանքը[խմբագրել]

Ջերոմ Դեյվիդ Սելինջերը ծնվել է Նյու-Յորք քաղաքում 1919 թվականին։ 1936 ավարտել է Պենսիլվանիայի զինվորական ուսումնարանը։ Այստեղ նա գրում է իր առաջին պատմվածքները։ 1937 թվականին հաճախում է Նյու-Յորքի համալսարանի կուրսերը։ 1937-1938 թվականներին հոր հետ Եվրոպա այցելելուց հետո (հոր պարտադրանքով ուսումնասիրում էր երշիկի արտադրությունը) 1939 թվականին ընդունվում է Կոլումբիայի համալսարան։ 1942 թվականին զինակոչվում է և 1944 թվականին Նորմանդիայում մասնակցում «Նեպտուն» գործողությանը։ Գրական կարիերան Սելինջերը սկսել է Նյու-Յորքի ամսագրերում փոքր պատմվածքների հրատարակումով։ Նրա առաջին պատմվածքը 1940 թվականին հրատարակված «Երիտասարդներ» (The Young Folks) պատմվածքն էր։ 1947 թվականին գրել է Բոուլինգի գնդերի օվկիանոսը պատմվածքը,իսկ 1959 թվականին «Հոր դեմքը» (father's face): Գրողը հայտնի դարձավ 1948 թվականին լույս տեսած և մինչև հիմա ամբողջ աշխարհում վերահրատարակվող «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» (A Perfect Day for Bananafish) պատմվածքով։ 1951 թվականին լույս տեսած «Տարեկանի արտում, անդունդի եզրին» The Catcher in the Rye) վեպը համաշխարհային հռչակ բերեց գրողին։ 1960-ական թվականներից հետո հեղինակը ոչ մի նոր գիրք չհրատարակեց և ապրում էր առանձնացած կյանքով։ Մահացել է 2010 թվականի հունվարի 27-ին Նյու Հեմպշիրի իր առանձնատանը։[1]

Հղումներ[խմբագրել]

  1. Մահացել է Ջերոմ Սելինջերը