Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին
անգլ.՝ The Catcher in the Rye
ՀեղինակՋերոմ Դեյվիդ Սելինջեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Հոլդեն Քոլֆիլդ և Ֆիբի Քոլֆիլդ
Նկարագրում էՆյու Յորք
Կազմի հեղինակE. Michael Mitchell?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչLittle, Brown and Company
Հրատարակման տարեթիվհուլիսի 4, 1969
Թվային տարբերակgrapaharan.org/Տարեկանի_արտում՝_անդունդի_եզրին
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՏարեկանի արտում՝ անդունդի եզրին
 The Catcher in the Rye Վիքիպահեստում

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (անգլ.՝ «The Catcher in the Rye» — «Բռնողը տարեկանի արտում», 1951), ամերիկյան գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի վեպը։ Աշխատությունում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ունեցել է շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին Թայմ պարբերականը վեպն ընդգրկել է 1923 թվականից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկել է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլդեն Քոլֆիլդը՝ Նյու Յորք քաղաքից մի պատանի, նկարագրում է 1949 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները մեկ տարի անց Կալիֆոռնիայի չճանաչված հաստատությունից։

Հոլդենը իր պատմությունը սկսում է Պենսիի նախապատրաստական ակադեմիայում՝ Ագերստաուն քաղաքի բացառիկ մասնավոր դպրոցում, Փենսիլվանիայում, շաբաթ օրը՝ մրցակից դպրոցի հետ ավանդական ֆուտբոլային խաղերի ժամանակ։ Հոլդենը հեռացվել է Պենսիից վատ աշխատանքի պատճառով և չի վերադառնալու Սուրբ ծննդյան տոներից հետո, որը սկսվում է հաջորդ չորեքշաբթի։ Նա մտադիր է տուն վերադառնալ այդ օրը, որպեսզի նա ներկա չլինի այն պահին, երբ ծնողները ստանան իր հեռացման մասին ծանուցումը։ Հրավերով նա գնում է պարոն Սպենսերի՝ իր պատմության ուսուցչի տուն։ Սպենսերը խելամիտ է, բայց ձանձրացնող միջին տարիքի մարդ։ Սպենսերը նրան ողջունում և առաջարկում է խորհուրդներ, սակայն ամոթանք է տալիս Հոլդենին՝ քննադատելով նրա աշխատանքը կոպիտ կերպով։

Հոլդենը վերադառնում է իր կացարանը Նյու Յորքում ձեռք բերված նոր կարմիր որսի գլխարկով։ Նրա հարևան Ռոբերտ Էկլին այն մի քանի ուսանողներից մեկն է, որ նույնպես բաց է թողնում խաղը։ Էկլին, որ իր ընկերների շրջապատում հայտնի չէ, խանգարում է Հոլդենին իր անքաղաքավարի հարցաքննությամբ և ձևակերպումներով։ Հոլդենը, որը խղճում է Էկլիին, հանդուրժում է նրա ներկայությունը։ Ավելի ուշ Հոլդենը համաձայնում է գրել մի հանձնարարություն իր սենյակակցի՝ Ուորդ Ստրեյդլեյթերի համար, որը մեկնում է ժամադրման։ Այնուամենայնիվ, Հոլդենը ցնցվեց, որ իմացավ Ստրեյդլեյթերի հետ ժամադրվողը իր հին ընկերն է, Ջեյն Գալլագերը, որին Հոլդենը հավանում էր և զգում էր իրեն պաշտպանված։ Երբ Ստրեյդլեյթերը ժամեր անց վերադառնում է, նա չի կարողանում գնահատել այն խորը ստեղծագործությունը Հոլդենի եղբայր Ալիի բեյսբոլի ձեռնոցի մասին, որ Հոլդենը գրել է նա համար և հրաժարվում է ասել՝ արդյոք նա քնել է Ջեյնի հետ։ Զայրացած՝ Հոլդենը հարվածում է նրան, և Ստրեյդլեյթեր հեշտությամբ հաղթում է հետագա պայքարը։ Հանգստանալով՝ Հոլդենը նստում է Նյու Յորք տանող գնացքը, որտեղ նա մտադիր է հյուրանոցում մնալ մինչև չորեքշաբթի տուն վերադառնալը։

Տաքսիում Հոլդենը հարցնում է վարորդին, թե արդյոք Կենտրոնական պարկում գտնվող բադերը ձմռանը գաղթում են, թեև հաճախակի է այս մասին հարցնում, բայց մարդը հազիվ թե արձագանքում է։ Հոլդենը մտնում է ավերված Էդմոնտ հյուրանոցում։ Նա երեկոն անցկացնում է հյուրանոցային հյուրասենյակում՝ պարելով երեք տուրիստ կանանց հետ, սակայն վայելում է մեկի հետ պարը, թեև հիասթափված է, որ ինքը չի կարողանում զրույց կապել նրանց հետ։ Գրինվիչ գյուղի «Էրնիի» գիշերային ակումբում անցկացրած անհրապույր այցելությունից հետո համաձայնում է Սաննի անունով մարմնավաճառուհու այցը իր սենյակ։ Նրա վերաբերմունքը աղջկա նկատմամբ փոխվում է սենյակը մտնելու պահից։ Նա կարծես նույն տարիքի է, ինչ ինքը։ Հոլդենը է անհարմար է իրեն զգում այդ իրավիճակում, և երբ նա պատմում է, թե այն ամենը ինչ ուզում է անել զրուցելն է, աղջիկը զայրանում է և հեռանում։ Թեև նա վճարում է ճշգրիտ չափով իր ժամանակի համար, սակայն աղջիկը վերադառնում է իր միջնորդ Մորիսի հետ և ավելի շատ գումար է պահանջում։ Հոլդենը վիրավորում է Մորիսին, իսկ Սաննին գումարները ստանում է Հոլդենիի դրամապանակից, Մորիսը հարվածում է նրա ստամոքսին և հեռանում է Սաննի հետ[1]։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»-ի նախորդները Սելինջերի վաղ պատմվածքներն էին, որոնց մեծամասնությունը շոշափում էր վեպում բարձրացված թեմաները։ Կոլումբիայի համալսարանում ուսանելու ընթացքում նա գրել էր «Դեռահասները» պատմվածքը, որի հերոսուհիներից մեկը ուսումնասիրողների կողմից նկարագրվել է որպես «Սալլի Հեյսի հազիվ ուրվագծվող նախատիպ»։ 1941 թվականի նոյեմբերին գրվել է «Թեթև խռովություն Մեդիսոն ավենյուի վրա» պատմվածքը, որն այնուհետև վերածվեց վեպի 17-րդ գլխին․ նրանում նկարագրվում է սահադաշտից հետո Հոլդենի և Սալլիի կռիվը և նրա հատդիպումը Կարլ Լյուսիսի հետ։ «Թեթև խռովություն Մեդիսոն ավենյուի վրա»-ն Սելինջերի առաջին ստեղծագործությունն է, որում հայտնվել է Հոլդեն Քոլֆիլդ անունով հերոս։ Մեկ այլ ստեղծագործություն՝ «Ես խելագար եմ» պատմվածքը, ներկայացնում «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»-ի որոշ դրվագների ուրվագիրը (Հոլդենի հրաժեշտը պատմության ուսուցչի հետ և դպրոցից Նյու Յորք ճանապարհին գնացքում համադասարանցու մորը հանդիպելը)․ վերջինիս գլխավոր հերոսի անունը ևս Հոլդեն Քոլֆիլդ է։ «Վերջին աշխատանքից ազատման վերջին օրը» պատմվածքում գլխավոր հերոս Ջոն Գլեդուոլլերին այցելում է իր ընկեր Վինսենտ Քոլֆիլդը, որը պատմում է իր կրտսեր եղբայր Հոլդենի մասին, որին «հարյուր անգամ հեռացրել են դպրոցից»։ Ըստ պատմվածքի՝ Հոլդենը ծառայում էր բանակում և անհետ կորել է 20 տարեկան հասակում։ 1949 թվականին The New Yorker-ը տպագրության էր վերցրել իննսունէջանոց ձեռագիր, որի գլխավոր հերոսը ևս Հոլդեն Քոլֆիլդն էր, սակայն ավելի ուշ Սելինջերն ինքը դադարեցնել տվեց տպագրությունը։ Վեպի վերջնական տարբերակը հրատարակվել է Little, Brown and Company հրատարակչության կողմից 1951 թվականին։

Վեպում ինքնակենսագրական հատվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը հստակ միահյուսվում է Ջերոմ Սելինջերի կենսագրության հետ։ Ընստանիքը նկարագրելիս Հոլդեն Քոլֆիլդը պատմում իր ավագ եղբայր Դ․ Բ․-ի մասին։ Ամենայն հավանականությամբ այս ալեգորիան վերաբերում է հենց Սելինջերին, քանի որ Դ․ Բ․-ն գրող էր, «գրում էր պատմվածքներ», նախքան Հոլիվուդ տեղփոխվելը «սովորել էր Կոլումբիական համալսարանում» (միակ տարբերությունն այն է, որ, ի տարբերություն գրքային նախատիպի, Սելինջերը ֆիլմերի սցենարներ չի գրել)։ Ստորև բերված է մեջբերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան բանակում ծառայելու մասին․

Եղբայրս՝ Դ․ Բ․-ն, չորս տարի ծառայել է բանակում։ Նաև մասնակցել է պատերազմին՝ մարտական գործողություններին, բայց կարծում եմ՝ ավելի շատ բանակն էր ատում, քան պատերազմը։ Այն ժամանակ ես փոքր էի, բայց հիշում եմ, որ երբ տուն էր գալիս արձակուրդի, անկողնում պառկելուց բացի ոչինչ չէր անում։ Համարյա երբեք չէր գալիս հյուրասենյակ։ Հետո մեկնեց արտասահման ու մասնակցեց պատերազմին, բայց չվիրավորվեց ու ստիպված չեղավ սպանել որևէ մեկին։ Միակ գործը ամբողջ օրը կովբոյ գեներալին հրամանատարական մեքենայով այստեղ-այնտեղ տանելն էր։ Նա մի անգամ ասաց Ալլիին ու ինձ, որ եթե ստիպված լիներ սպանել որևէ մեկին, չէր իմանա, թե որ ուղղությամբ կրակի։ Ասաց, որ Բանակը լիքն է սրիկաներով, ինչպես նացիստական բանակում։ Հիշում եմ, Ալլին մի անգամ հարցրեց նրան՝ լավ չէ՞, որ մասնակցել է պատերազմին։ Չէ՞ որ գրող է, ու պատերազմը գրելու շատ նյութ կտա։ Նա ստիպեց, որ Ալլինն բերի բեյսբոլի ձեռնոցը, հետո հարցրեց՝ ով է ավելի լավ գրում պատերազմի մասին՝ Ռուփերթ Բրո՞ւքը, թե՞ Էմիլի Դիքինսոնը։

Հայտնի է, որ գրողն ինքը մասնակցել է Նորմանդիայում դեսանտի իջեցմանը և 1945 թվականին նյարդային խանգարումով հայտնվել է հոսպիտալում։ Ուշադրության է արժանի նաև աշխարհահռչակ վեպի հեղինակի անձնական կյանքը՝ այդ թվում նաև վերջինիս աշխարհազգացողությունը։ Սելինջերը շատ էր սիրում երեխաներին՝ իրենց շրջապատի վերաբերյալ պարզամիտ, բայց ազնիվ հայացքներով։ Նրա համար առաջնային էր համարում նոնկոմֆորմիզմն ու ինդիվիդուալիզմը, կարծրատիպային մտածողության ու հարուստ ներաշխարհի անվերջ պայարը, ցույց տալով, որ բուդդիստական հայեցությունը (գրողը Արևելելյան փիլիսոփայության մեծ սիրահար էր) շատ ավելի կարևոր է, քան բարեկեցությանն ու հաջողությանը վերաբերող առօրյա խնդիրները։ Հեղինակային մտածելակերպի արտահայման երկրորդ և ամենակարևոր կետը դարձավ գլխավոր հերոս Հոլդեն Քլֆիլդը։ Մեկուսացման մասին մտքերը չեն լքում Հոլդենին ամբողջ գրքի ընթացքում․

Հանկարծ գլխումս մի միտք ծնվեց։

— Լսի՛ր,— ասացի։ Ահա թե ինչ մտածեցի։ Կուզե՞ս գրողի ծոցը փախչենք այստեղից։ Լսիր՝ ինչ եմ մտածել։ Գրինվիչ Վիլիջում ճանաչում եմ մի տղայի, որից կարող ենք մի քանի շաբաթով մեքենա վարձել։ Նա իմ դպրոցում էր սովորում ու ինձ տասը դոլար է պարտք։ Վաղ առավոտյան մեքենայով կարող ենք գնալ Մասսաչուսեթս ու Վերմոնթ, տարբեր տեղեր։ Այնտեղ շատ գեղեցիկ է։ Իսկապես,— որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան շատ էի հուզվում, և նույնիսկ բռնեցի Սելլիի ձեռքը։ Ի՜նչ հմիարն եմ ես։— Լուրջ եմ ասում, — ասացի։— Բանկում հարյուր ութսուն դոլար ունեմ։ Երբ բանկն առավոտյան բացվի, կարող եմ հանել գումարը, իջնել քաղաք ու վարձել մեքենան։ Ազնիվ խոսք։ Կապրենք զբոսաշրջիկների ճամբարներում, մինչև որ փողը վերջանա։ Հետո, երբ փողը վերջանա, որևէ տեղ աշխատանք կգտնեմ, ու կապրենք որևէ առվակի մոտ։ Ավելի ուշ կարող ենք ամուսնանալ։ Ձմռանը իմ ձեռքով փայտ կկտրեմ։ Անկեղծ եմ ասում, ամեն ինչ հիանալի կլինի։ Ի՞նչ կասես։ Դե՛։ Ի՞նչ կասես։ Կգա՞ս ինձ հետ։

Անտառի ծայրում առվակի մոտ հյուղակի մասին Սելինջերի երազանքներն իրականացան։ 1955 թվականին գրողն ամուսնացավ քսանամյա Քլեր Դուգլասի հետ։ Նրանքն ունեցան դուստր՝ Մարգարեթ, և որդի՝ Մեթյու։ Հոլդենի պես Սելինջերն էլ սուսերամարտի թիմի ավագ էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Catcher in the Rye» (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» հոդվածին։