Էռնեստ Հեմինգուեյ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (անգլ.՝ Ernest Miller Hemingway , հուլիսի 21 1899 - հուլիսի 2 1961), ամերիկյան գրող էր, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954):
Կյանքը և Ստեղծագործությունը[խմբագրել]
Ծնվել է 1899 թվականին Չիկագոյից ոչ հեռու գտնվող Օք-պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել «Մեր Ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ Զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի Ձյուները», «Մադրիդի Վարորդները», «Կղզի Օվկիանոսում» ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորասությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ «Ծերունին և Ծովը»։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։
«Ծերունին և Ծովը» վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին՝ Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։ Վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է:
Հեմինգուեյի բեղմնավոր կյանքը, սակայն, ցավալի ավարտ ունեցավ. վերջնականապես քայքայվել էր նրա առողջությունը։ Զգալով, որ այլևս չի կարող ապրել լիարժեք կյանքով, 1961 թվականին նա ինքնասպան է եղավ։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի աենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։
«Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չկրած»։ (անգլ.` «For sale: baby shoes, never used.»)
Արտաքին հղումներ[խմբագրել]