Հերման Հեսսե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հերման Հեսսե | |
|---|---|
(բանաստեղծ, արձակագիր) |
|
| ԱԱՀ՝ | Հերման Հեսսե |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 2, 1877 |
| Ծննդավայր՝ | Կալվ, Շվաբիա երկրամաս |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 9, 1962 |
| Վախճանի վայր՝ | Մոնտանյոլա |
Հերման Հեսսե (Hermann Hesse, 1877, հուլիսի 2 - 1962, օգոստոսի 9), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946)։
Ծնվել է Հարավային Գերմանիայի Շվաբիա երկրամասի Կալվ քաղաքում։ Նրա հայրը Էստոնիայից սերող գերմանացի միսիոներ քարոզիչ էր, մայրը` Հնդկաստանի արևելքում ծնված արևելագետ-միսիոների ու ֆրանսախոս շվեյցարուհու դուստր։ Նախնական կրթությունն ստացել է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայում, ապա ուսումը շարունակել է Բադ Կաննշտատտի գիմնազիայում։ Հորը օգնելու նպատակով ուսումը կիսատ է թողել` դառնալով նախ գրավաճառի, ապա մեխանիկ-ինժեների աշակերտ։
Արտաքին հղումներ [խմբագրել]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝