Ռեդյարդ Կիպլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rudyard Kipling.jpg

Ջոզեֆ Ռադյարդ Կիպլինգ (անգլ.՝ Joseph Rudyard Kipling; 1865 դեկտեմբերի 30, Բոմբեյ - 1936թ. հունվարի 18, Լոնդոն), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։

1907թ. դառնում է առաջին անգլիացին, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) պատմվածքների ժողովածուն, «Կիմ» (Kim) վեպը, մի շարք բանաստեղծություններ, այդ թվում՝ «Եթե» բանաստեղծությունը։ Քիփլինգի ստեղծագործությունների այլաբանություններով լի հարուստ լեզուն մեծ ներդրում է ունեցել անգլերեն լեզվի զարգացման գործում։

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝