Մարիո Վարգաս Լյոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mario Vargas Llosa.jpg

Խորխե Մարիո Պեդրո Վարգաս Լյոսա (իսպաներեն՝ Jorge Mario Pedro Vargas Llosa, ծնվ. 1936թ. մարտի 28, Արեկիպա, Պերու) — պերուացի գրող և քաղաքական գործիչ։ Արժանացել է գրականության 2010 թվականի Նոբելյան մրցանակին [1], որը նրան շնորհվել է «իշխանության կառուցվածքի մանրակրկիտ նկարագրության եւ անհատի դիմադրության, ընդվզման ու պարտության վառ պատկերների համար»։[2]

Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների և էսսեների հեղինակ։ 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր` Սերվանտեսի անվան մրցանակը։

Միջազգային հռչակ Լյոսային բերել են «Քաղաքը և շները» (La ciudad y los perros, 1963, անգլերեն թարգմանությունը վերնագրված է «Հերոսի ժամանակը»), «Կանաչ տունը» (La casa verde, 1966) վեպերը։[2]

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով