Ալեքսանդր Սոլժենիցին
| Ալեքսանդր Սոլժենիցին | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ՝ | Алекса́ндр Иса́евич Солжени́цын |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 11, 1918 |
| Ծննդավայր՝ | Կիսլովոդսկ, (Ռուսաստան) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 3, 2008 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա, (Ռուսաստան) |
Ալեքսանդր Իսևիչ Սոլժենիցին (ռուսերեն` Алекса́ндр Иса́евич Солжени́цын, 1918, դեկտեմբերի 11 - 2008, օգոստոսի 3) - ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970)։
Ծնվել է Կիսլովոդսկում։ Հայրը նրա ծննդյան տարում զոհվել է դժբախտ պատահարից, որսի ժամանակ։ Մայրը` ծնունդով Ռաիսա Շչերբակը, Մոսկվայում ավարտելով գոլիցինյան բարձրագույն դասընթացները, հեղափոխությունից հետո զբաղվել է սղագրությամբ և որդու հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով, Որտեղ Ալեքսանդրը ավարտել է միջնակարգը, ապա ստացել ֆիզիկամաթեմատիկական բարձրագույն կրթություն, նաև սովորել է փիլիսոփայություն։
1940-ին ամուսնացել է Նատաշա Ռեշետովսկայայի հետ։
Պատերազմի տարիներին նրանք զբաղվել են մանկավարժությամբ` Դոնի Ռոստովի մոտ գտնվող Մորոզովկա փոքր քաղաքում։ Այստեղ Ալեքսանդրը դասավանդել է մաթեմատիկա և աստղագիտություն։
Այնուհետև զորակոչվել է բանակ, ստացել լեյտենանտի կոչում, դարձել հրետանավոր։ 1942-ին եղել է ռազմաճակատում` Օրյոլից հասել մինչև Պրուսիա։ Արժանացել է մարտական շքանշանների և մեդալների։
Հենց միայն Լենինին «Վովկա» և Ստալինին «Պախան» կոչելու համար Սոլժինիցինը ձերբակալվում է 1945-ին և աքսորվում 8 տարով։ 1952-ին աքսորավայրում ակտիվ մասնակցություն է ունենում աքսորյալների խռովություններին։ Անտանելի դաժան աքսորային կյանքը շատ վատ է ազդել նրա առողջության վրա, և նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության։ Ճամբարից ազատվելով, նա ցմահ բանտարկության է դատապարտվում և ուղարկվում Ջամբուլի մարզ։
1956-ին արդարացվել է, վերադարձել Դոնի Ռոստով, տեղի դպրոցներում դասավանդել ֆիզիկա։ 1959-ին ռուս գրող Ա. Տվարդովսկին, ստանալով Նիկիտա Խրուշչովի թույլտվությունը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրում տպագրում է «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը, որը լայն ճանաչում է բերում հեղինակին։ Նրան ներկայացնում են Խրուշչովին, «Պրավդա»-ում տպագրվում են նոր պատմվածքներ։ Ոգևորված այդ ամենից, Սոլժինիցինը գրում է իր գլուխգործոցը` «Գուլագ արխիպելագը», որն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկե, այն չի տռպագրվում։
Սոլժենիցինը, կորցնելով առաջին կնոջը, երկրորդ անգամ ամուսնանում է մասնագիտությամբ մաթեմատիկոս Նատալյա Սվետլովայի հետ։ Ունենում են երեք տղա զավակ։
Ուշագրավ է, որ չստանալով խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռաստրոպովիչը։
1970-ինՍոլժինիցինը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության գծով։
1973-ին Փարիզում լույս է տեսնում Սոլժինիցինի «Գուլագ արխիպելագը», մեծ ճանաչում բերելով հեղինակին։ 1974-ին Սոլժինիցինը կալանավորվում և հատուկ ինքնաթիռով տարվում է Արևմտյան Գերմանիա։ Այնտեղից 1976-ին Սոլժինիցինը ընտանիքով մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կավենդիշ փոքրիկ քաղաքում։ Գնում է հողամաս, տուն կառուցում և նրան կից ստեղծում է մի վիթխարի գրադարան։
1978-ին Հարվարդի համալսարանում ելույթ է ունենում և խոսում համաշխարհային մշակույթի զարգացման և պահպանման հարցերի մասին։ Արտասահմանում հրատարակվում են նրա շատ ստեղծագործություններ։
Եվ միայն 1889-ին «Նովի միր» ամսագիրը լույս է ընծայում «Գուլագ արխիպելագը»։ 1990-ին աքսորականը նորից ստանում է խորհրդային երկրի քաղաքացիությունը։
1994-ին գալիս է Ռուսաստան և ելույթ ունենում Պետդումայում։ 1998-ի դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է հրամանագիր Սոլժինիցինին բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին, սակայն Սոլժենիցինը հրաժարվում է դրանից։
[խմբագրել] Աֆորիզմներ
«{{{3}}}»
|
«Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք: »
|
|
(Всякий, кто однажды провозгласил насилие своим методом, неумолимо должен избрать ложь своим принципом. )
|
|
[խմբագրել] Աղբյուրներ
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 68-70։