Դմիտրի Բիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Բիկով
ռուս.՝ Дмитрий Львович Быков
Ծննդյան անունռուս.՝ Дмитрий Львович Зильбертруд
Ծնվել էդեկտեմբերի 20, 1967(1967-12-20)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող, կինոքննադատ, հասարակական գործիչ, արձակագիր, մանկավարժ, ուսուցիչ, սյունակագիր, գիտակ և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1991)
Ժանրերարձակ, պոեզիա, հրապարակախոսություն և կենսագրություն
ԱնդամակցությունOrder of Courtly Mannerists? և Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ
ԿուսակցությունՌուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ
ԱշխատավայրՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Պարգևներ
ԱմուսինIrina Lukyanova?
 Dmitry Bykov Վիքիպահեստում

Դմիտրի Լվովիչ Բիկով (ռուս.՝ Дмитрий Быков, դեկտեմբերի 20, 1967(1967-12-20)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, գրող, լրագրող, կինոքննադատ, սցենարիստ։ Միխայիլ Եֆրեմովի հետ թողարկել է «Гражданин поэт», «Господин хороший» ծրագրերը։

Ծնվել է հրեական ծագման ծնողների ընտանիքում, դաստիարակվել է ուսուցչուհի մոր կողմից։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Դասավանդում է մոսկովյան դպրոցներում։

Մայակովսկու, Պաստեռնակի մասին կենսագրական գրքերի հեղինակ է, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր։

2013 թվականին հրատարակել է «Երանություն» բանաստեղծությունների ժողովածուն։

Ունի ընդդիմադիր հայացքներ։ ԽՍՀՄ համակիր է։ Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ է, հանդես է եկել ցույցերում։

Հակահայ արտահայտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններում և հանրային ելույթներում կայսերապաշտական դիրքերից հանդես է գալիս հակահայ արտահայտություններով ու արցախյան շարժման կտրուկ քննադատությամբ։ Ըստ նրա, "ԽՍՀՄ փլուզումը 1988-ին կարելի էր կանխարգելել, եթե Լեռնային Ղարաբաղում գլուխ բարձրացրած քարանձավային ազգայնականությունը ժամանակին լռեցվեր"[3]:

"Կվարտալ" վեպում Բիկովի հերոսը ասում է․ "Երկար կյանքն ինձ սովորեցրել է, որ հայերի բողոքներին, որոնք միշտ շատ արցունքոտ են, պետք է հավատալ մեծ զգուշավորությամբ"[4]։ "Բուլատ Օկուջավա" գրքում Բիկովն անհաջող փորձ է անում ապացուցել Օկուջավայի հրեական ծագումը և նշում, որ նրա մոր հայկական ծագումը հիասթափեցնում է և հրեաներին, և հակասեմականներին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. Родительское собрание / Дмитрий Быков / Уроки патриотизма: между Щедриным и Гашеком, Эхо Москвы, // 12.07.20 (32:40 րոպե)
  4. «Скандал с "Кварталом" Быкова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  5. О ЕВРЕЙСКИХ КОРНЯХ ГРУЗИНСКИХ И АРМЯНСКИХ РОДИТЕЛЕЙ РУССКОГО ПОЭТА, Ноев Ковчег, Виген Оганян, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Բիկով» հոդվածին։