Ֆրանս Էմիլ Սիլանպյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանս Էմիլ Սիլանպյա
ֆիններեն՝ Frans Eemil Sillanpää
Ծննդյան անունֆիններեն՝ Frans Eemil Sillanpää
Ծնվել էսեպտեմբերի 16, 1888(1888-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրHämeenkyrö, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 3, 1964(1964-06-03)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՀելսինկի, Ֆինլանդիա
Գրական անունEemil Syväri[4] և Taata Sillanpää
Մասնագիտությունգրող, վիպասան և բանաստեղծ
Լեզուֆիններեն
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունJumesniemi Church School?, Haukijärvi School?, Tampereen lyseon lukio? և Հելսինկիի համալսարան
Պարգևներ
ԱմուսինSigrid Salomäki? և Anna von Hertzen?
 Frans Eemil Sillanpää Վիքիպահեստում

Ֆրանս Էմիլ Սիլանպյա (սեպտեմբերի 16, 1888(1888-09-16)[1][2][3][…], Hämeenkyrö, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 1964(1964-06-03)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա), ամենահայտնի ֆին գրողներից մեկը, 1939 թվականին դարձել է առաջին ֆին գրողը, ով ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։ Մրցանակը ստացել է «իր երկրի գյուղացիության կյանքը խոր ըմբռնելու և սքանչելի արվեստի համար, որոնցով նա պատկերել է նրանց կյանքն ու կապը Բնության հետ»[7]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանս Էմիլ Սիլանպյան ծնվել է գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքում։ Չնայած աղքատությանը, ծնողները կարողացան նրան Տամպերեում դպրոց ուղարկել։ 1908 թվականին տեղափոխվեց Հելսինկի՝ բժշկություն սովորելու։ Այստեղ ծանոթացել է նկարիչներ Էրո Յարնեֆելտի և Պեկկա Հալոնենի, կոմպոզիտոր Յան Սիբելիուսի և հեղինակ Ահո Յուհանիի հետ[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ տարի անց՝ 1913 թվականին Սիլանպյան Հելսինկիից տեղափոխվում է իր գյուղ, ամուսնանում և սկսում է գրել[9]։

Իր գործերում նա նկարագրում է հողի հետ միասին ապրող գյուղացի մարդկանց կյանքը[8]։

Միջազգային ճանաչում է ստացել 1931 թվականին հրատարակված «Nuorena nukkunut» վեպով։

1939 թվականին «իր երկրի գյուղացիության կյանքը խոր ըմբռնելու և սքանչելի արվեստի համար, որոնցով նա պատկերել է նրանց կյանքն ու կապը Բնության հետ» ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ[10]։

1941 թվականին Սիլանպյան բաժանվել է կնոջից։ Ալկոհոլիզմի և այլ հիվանդությունների պատճառով ստիպված բուժվել է հիվանդանոցում։ 1943 թվականին վերադարձել է վերադարձել է հանրային կյանք։ Իր ռադիոելույթները, հատկապես 1945-1963 թվականներին Սուրբ Ծննդյան նախօրեի ելույթները, մեծ ժողովրդականություն էին վայելում[11]։

«(1446) Սիլանպա» աստերոիդը, որը 1938 թվականի հունվարի 26-ին հայտնաբերել է ֆին ֆիզիկոս և աստղագետ Իրյո Վյայսյալյաը, կոչվել է Սիլանպյաի անվամբ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլանպյան մահացել է 75 տարեկանում՝ 1964 թվականի հունիսի 3-ին, Հելսինկիում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Sillanpää sitting for the sculptor Mauno Oittinen in 1931.
  • Elämä ja aurinko (1916)
  • Ihmislapsia elämän saatossa (1917)
  • Hurskas kurjuus (1919)
  • Rakas isänmaani (1919)
  • Hiltu ja Ragnar (1923)
  • Enkelten suojatit (1923)
  • Omistani ja omilleni (1924)
  • Maan tasalta (1924)
  • Töllinmäki (1925)
  • Rippi (1928)
  • Kiitos hetkistä, Herra... (1930)
  • Nuorena nukkunut (1931)
  • Miehen tie (1932)
  • Virranpohjalta (1933)
  • Ihmiset suviyössä (1934)
  • Viidestoista (1936)
  • Elokuu (1941)
  • Ihmiselon ihanuus ja kurjuus (1945)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1939/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. "The Nobel Prize in Literature 1939". Nobelprize.org. Nobel Media AB 2014. Web. 16 Jun 2017.
  8. 8,0 8,1 Liukkonen, Petri (2008). «Frans Emil Sillanpää (1888-1964)». Authors Calendar. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  9. Frans Eemil Sillanpää Encyclopædia Britannica
  10. «Frans Eemil Sillanpää - Biographical». Nobelprize.org. Nobel Media AB. 2014. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Sillanpää, Frans Emil (1888 - 1964)». The National Biography of Finland. SKS. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանս Էմիլ Սիլանպյա» հոդվածին։