Ջոզուե Կարդուչչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Giosuè Carducci2.jpg

Ջոզուե Կարդուչչի (իտալ.՝ Giosuè Carducci, 1835, հուլիսի 25, Վալդիկաստելլո - 1907, փետրվարի 16, Բոլոնիա), իտալացի բանաստեղծ, 1906 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր։

«Առ Սատանան» (1865) պոեմում երգում է ազատությունը, երկրային ուրախությունները, «Յամբեր և էպոդներ» (1865-1879) ժողովածուում ողբում Իտալիայի համար ընկածներին։ Հրատարակել է նաև «Նոր բանաստեղծություններ» (1861-1887) և «Բարբարոսական ներբողներ» (1877-1889) ժողովածուները։ Արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի (1906

Կենսագրություն[խմբագրել]

Կարդուչչին ծնվել է Վալդիկաստելլոյում (Լուչչա նահանգում փոքր քաղաք)։ Հայրը բժիշկ էր։ Նա կողմնակից էր Իտալիայի միավորմանը։ Նման քաղաքական դիրքորոշում ունենալու պատճառով ընտանիքը ստիպված է լինում մի քանի անգամ փոխել ապրելավայրը։ Վերջ ի վերջո նրանք բնակություն են հաստատում Ֆլորենցիայում։ Քոլեջում սովորելու ընթացքում Կարդուչչին հիացած էր Հունական և Հռոմեական հին ժամանակների սահմանափակ ոճով։ Նրա սկզբնական աշխատանքներում արտացոլված է սահմանափակ դասական ոճը։ Կարդուչչին իտալերեն է թարգմանել Հոմերի Իլլիականի 9-րդ գիրքը։ 1856 թվականին նա ավարտում է Պիզայի դպրոցը և սկսում է դասավանդել դպրոցում։ Հաջորդ տարվա ընթացքում Կարդուչչին հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին հավաքածուն (Ոտանավորներ)։ Կարդուչչիի համար շատ դժվար տարիներ էին. նրա հայրը մահանում է, իսկ եղբայրը ինքնասպան է լինում։ 1859 թվականին նա ամուսնանում է Էլվիրա Մենիկուչչիի հետ։ Նրանք ունենում են 4 երեխա։ Կարճ ժամանակ Կարդուչչին հունարեն է դասավանդում Պիստոիայի տեղի դպրոցում, իսկ այնուհետև Բոլոնիայի համալսարանում աշխատում է որպես պրոֆեսոր։ Կարդուչչիի ուսանողներից էր Ջիովաննի Պասկոլին, ով ավելի ուշ դառնում է գրող։ Կարդուչչին հայտնի դասախոս և գրականության և հասարակության քննադատ էր։ Նա աթեիստ էր։ [1] Նրա հակա-եկեղեցական հեղափոխական եռանդը երևում է "Սատանային նվիրված օրհներգ" հայտնի բանաստեղծությունում։ Բանաստեղծությունը ստեղծվել է 1863 թվականին՝ սկզբում որպես ճաշի սեղանի շուրջ արված բաժակաճառ, լույս է տեսել 1865 թվականին, իսկ 1869 թվականին վերահրատարակվել է Բոլոնիայի "Իլ Պոպոլո" (Il Popolo)ռադիկալ թերթում։ [2] 1890 թվականին Կարդուչչին հանդիպում է ապագա պոետ Աննի Վիվանտիին. նրանց միջև սիրային ինտրիգ է ձևավորվում։ 2004 թվականին հրատարակվում է նրանց անցենզուր նամակները։ [3][4] Մինչդեռ "Սատանային նվիրված օրհներգ"-ը ունեցավ բավական հեղափոխական ազդեցություն, Կարդուչչի ամենալավ բանաստեղծությունները ծնվեցին ավելի ուշ։ Նրա լավագույն գործերը ներառված են "Նոր ոտանավորներ" և "Բարբարոս Ձոներգեր" ժողովածուներում։ [5] Կարդուչչին առաջին իտալացի գրողն է, ում շնորհվել է նոբելյան մրցանակ 1906 թվականին։ Նա նաև ընտրվել է Իտալիայի սենատոր։ [6] Կարդուչչին մեծամասամբ հայտնի է որպես բանաստեղծ, սակայն նա նաև գրել է արձակ գործեր։ [7] Կարդուչչին նաև հիանալի թարգմանիչ էր. նա իտալերեն է թարգմանել Գյոթեի և Հեյնի մի շարք գործեր։ Նա մահացել է Բոլոնիայում 71 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Biagini, Mario, Giosuè Carducci, Mursia, 1976, p. 208.
  2. Carducci, Giosuè, Selected Verse/ Giosuè Carducci: edited with a translation, introduction and commentary by David H. Higgins, (Aris & Phillips; Warminster, England), 1994. See also: Bailey, John Cann, Carducci The Taylorian Lecture (Clarendon Press, Oxford) 1926.
  3. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named Corriere2005
  4. Addio caro Orco (2004), published by Feltrinelli
  5. One prominent English translation is The Barbarian Odes of Giosuè Carducci, translated from the Italian by William Fletcher Smith, (Manasha, Wisconsin: George Banta Publishing Co., 1939). The translation is reviewed in Dismukes, William Paul (March 1940). «The Barbarian Odes of Giosuè Carducci by William Fletcher Smith». Italica 17 (1): 29–30. 
  6. Scalia, Samuel Eugene (1937)։ Carducci։ New York: S.F. Vanni։ 
  7. Tomasin, Lorenzo (2007)։ "Classica e odierna". Studi sulla lingua di Carducci։ Florence: Olschki։ 

|

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png