Սեմյուել Բեքեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյուել Բեքեթ
Samuel Barclay Beckett
Samuel Beckett, Pic, 1.jpg
(գրող)
Անունը Սեմյուել Բեքեթ
Բնօրինակ
անունը
Samuel Barclay Beckett
Ծնվել է ապրիլի 13, 1906
Ծննդավայր Դուբլին (Իռլանդիա)
Մահացել է դեկտեմբերի 22, 1989
Մահվան վայր Փարիզ (Ֆրանսիա)

Սեմյուել Բեքեթ կամ ֆրանսերեն արտասանությամբ Սամուել Բեկետ (անգլ.՝ Samuel Beckett, 1906 - 1989), իռլանդացի գրող։ Էժեն Իոնեսկոյի հետ մեկտեղ հանդիսանում է «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից մեկը։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1969թ.)։ Գրել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Բեքեթի ստեղծագործություններն առանձնանում են մինիմալիզմով, նորարար ոճաձևերի օգտագործմամբ և փիլիսոփայական թեմատիկայով։ Բեքեթի առավել հայտնի ստեղծագործությունը «Գոդոյին սպասելիս» պիեսն է (1952, En attendant Godot, թարգմանվել է հայերեն [1][2]

Կյանք և Կարիերա[խմբագրել]

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել]

Սեմյուել Բեքեթը ծնվել է 1906 թվականի ապրիլի 13-ին։ 5 տարեկանում Բեքեթը հաճախել է տեղի մանկապարտեզը, որտեղ սովորել է երաժշտություն։ 1919 թվականին նա հաճախում է Պորտորայի թագավորական դպրոցը Էնիսկիլենում։ Ունենալով բնությունից արդեն տրված մարզական ունակություններ՝ Բեքեթը աչքի էր ընկնում Կրիկետում հիանալի խաղով։ Ավելի ուշ նա խաղում էր Դուբլինի Համալսարանի կրիկետի թիմում։ [3]

Նախնական աշխատանքներ[խմբագրել]

Բեքեթը Տրինիտի քոլեջում սովորել է ֆրանսերեն, իտալերեն և անգլերեն 1923-1927 թվականներին։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո, կարճ ժամանակ ուսուցանել է Քեմփբել քոլեջում, այնուհետև անգլերեն է դասավանդել Փարիզի միջնակարգ դպրոցում։ Այստեղ նա ծանոթանում է Ջեյմս Ջոյսի հետ։ Այս հանդիպումը հսկայական ազդեցություն է թողնում գրողի վրա։ 1929 թվականին Բեքեթը հրատարակում է իր առաջին աշխատությունը՝ քննադատական ակնարկ, որը կոչվում է "Դանտե...Բրունո։ Վիկո...Ջոյս"։ Բեքեթի առաջին կարճ պատմությունը "Ենթադրությունը" տպագրվել է Ջոլասի պարբերական մամուլում։ 1930 թվականին Բեքեթը վերադառնում է Տրինիտիի քոլեջ՝ այս անգամ որպես դասախոս։ 1930 թվականին նոյեմբերին Բեքեթը Տրինիտիի Ժամանակակից լեզուների հասարակությանն է ներկայացնում զեկույց Ժան դու Կասի վերաբերյալ։ Այն իրենից ներկայացնում էր գրական ծաղրերգություն։ Սակայն ավելի ուշ նա պնդում էր, որ միտում չուներ հիմարեցնելու իր ընթերցողներին։ Երբ Բեքեթը Տրինիտիի քոլեջից դուրս եկավ 1931 թվականի վերջին, նրա ակադեմիական կարիերան այսքանով վերջացավ։ Նա այս փաստը նշանավորեց իր "Գաճաճ" բանաստեղծությամբ։ Բեքեթը ճանապարհորդություն է կատարում Եվրոպայում։ Որոշ ժամանակ անցկացնում է Լոնդոնում, որտեղ 1931 թվականին հրատարակում է իր քննադատական ուսումնասիրությունը (Պրուստ)ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի վերաբերյալ։ Հոր մահից երկու տարի անց, նա սկսում է բուժվել հոգեվերլուծաբան Վիլֆրեդ Բիոնի մոտ։ Այս փաստը անդրադարձել է նրա հետագա աշխատությունների վրա, ինչպիսին է օրինակ "Ուոթ" և "Գոդոթին սպասելով"։ [4] 1932 թվականին Բեքեթը գրում է իր առաջին վեպը, սակայն մի շարք հրատարակիչների կողմից մերժվելուց հետո, թողնում է այն. ի վերջո այն տպագրվեց 1992 թվականին։ Չնայած Բեքեթը ի վիճակի չէր եղել այն տպել, սակայն վեպը աղբյուր է հանդիսացել մի շարք բանաստեղծությունների համար։ 1934 թվականին Բեքեթը "Դը Բուքմենում" տպում է ակնարկներ և գրախոսություններ։ 1935 թվականին Բեքեթը հաջող կերպով հրատարակում է իր բանաստեղծությունների գիրքը՝ "Արձագանքի ոսկորները և այլ նստվածքներ" (Echo's Bones and Other Precipitates) և միաժամանակ աշխատում է "Մըրֆի" նովելի վրա։ "Մըրֆին" ավարտում է 1936 թվականին և մեկնում է Գերմանիայում կատարած երկարատև ճանապարհորդությունից, որտեղ նշումներ էր արել նացիստների դաժան գործողությունների մասին։ 1937 թվականին կարճ ժամանակով վերադառնալով Իռլանդիա, 1938 թվականին հրատարակում է "Մըրֆին", որը հաջորդ տարում թարգմանում է ֆրանսերեն։ 1939 թվականը անցկացնում է Փարիզում։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմ[խմբագրել]

1940 թվականին Գերմանիայի շրջափակումից հետո Բեքեթը միանում է ֆրանսիական ինքնապաշտպանությանը, որտեղ աշխատում է որպես սուրհանդակ։ Հաջորդող տարիների ընթացքում տարբեր առիթներով գրեթե բռնվում է գեստապոների կողմից։ 1942 թվականին նրա զորամասը պարտություն է կրում։ Տեղափոխվելով Ռուսսիլոն գյուղ նա շարունակում է աջակցել ինքնապաշտպանությանը։ [5] Ֆրանսիական կառավարությունը Բեքեթին է շնորհել Պատերազմական խաչ(Croix de guerre ) և Ինքնապաշտպանության մեդալիոն (Médaille de la Résistance)։ Իր ամբողջ կյանքի ընթացքում սակայն Բեքեթը իր այս մասնակցությանը վերաբերվում էր որպես "սկաուտական գործ"[6][7] Ռուսսիլոնում թաքնվելու ընթացքում նա շարունակում է աշխատել "Ուոթ" ստեղծագործության վրա։

Հռչակ. վեպեր և թատրոն[խմբագրել]

1946 թվականին Ժան Պոլ Սարտրի ամսագրում տպագրվում է Բեքեթի կարճ պատմությունը՝ "Հավաքակազմ" (ավելի ուշ վերանվանվել է "Վերջ")՝ առանց իմանալու, որ դա միայն առաջին մասն է։ Սիմոն Դե Բովուարը հրաժարվում է տպագրել երկրորդ մասը։ Բեքեթը նաև գրում է իր 4-րդ վեպը (Մերսիեր և Կամիեր), որը չի հրատարակվում մինչև 1970 թվականը։ Այս վեպը նախանշում էր Բեքեթի ամենահայտնի աշխատանքը ("Գոդոտին սպասելիս"), որը Բեքեթը գրում է հաջորդիվ։ Ամենակարևորը այն է, որ վեպը Բեքեթի առաջին ֆրանսերեն աշխատությունն է։ Բեքեթը մեծամասամբ հայտնի է իր "Գոդոտին սպասելիս" (En attendant Godot (1953))պիեսով։ Ինչպես 1947 թվականից հետո ստեղծված բոլոր գործերը, այս մեկը նույնպես գրվել է ֆրանսերենով։ Բեքեթը պիեսի վրա աշխատել է 1948 թվականի հոկտեմբերից մինչև 1949 թվականի հունվարը։ [8] Հրատարակել է 1952 թվականին, իսկ պրեմիերան եղել է 1953 թվականին։ Անգլերեն թարգմանված տարբերակը լույս է տեսել 2 տարի հետո։ Փարիզում այն ունեցել է քննադատական, սիրված և վիճահարույց հաջողություններ։ Լոնդոնում առաջին անգամ բեմադրվել է 1955 թվականին։ Այն մինչև հիմա բեմադրվում է։ Բեքեթը ինքն է անգլերեն թարգմանել իր բոլոր գործերը՝ բացառությամբ "Մոլլոյիի", որը թարգմանել է Պատրիկ Բոուլսի հետ համատեղ։ "Գոդոտին սպասելիս" պիեսը Բեքեթի համար ճանապարհ բացեց դեպի թատրոն։ Նա շարունակեց պիեսներ գրել ("Կրապպի վերջին ժապավենը", "Ուրախ օրեր", "Խաղ" և այլն )։

Մահ[խմբագրել]

1960-ականները փոփոխության ժամանակաշրջան հանդիսացան գրողի համար։ 1961 թվականին նա ամուսնացավ Սյուզաննա Դեշեվյո-Դումեսնիլի հետ։ Անգլիայում տեղի ունեցավ գաղտնի քաղաքացիական ամուսնություն։ Պիեսների հաջողություններից հետո նա սկսեց աշխատել որպես թատերական ռեժիսոր։ 1950-ականներից վերջերից մինչև իր մահը Բեքեթը սիրային կապի մեջ է եղել Բարբարա Բրեյի հետ։ Վերջինս մի այրի էր, ով ԲիԲիՍիում աշխատում էր որպես սցենարի խմբագիր։ 1969 թվականի հոկտեմբերին Սյուզաննայի հետ արձակուրդները վայելելիս Բեքեթը իմանում է, որ իրեն է շնորհվել Նոբելյան Մրցանակ գրականության ոլորտում։ Չնայած որ Բեքեթը միշտ հայտնի է եղել որպես շատ "փակ" անձնավորություն, 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Ռոյ Ֆոսթերի կողմից կատարած նամակների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Բեքեթը ոչ միայն սիրալիր էր, այլ նաև հաճախ պատրաստ էր խոսել իր աշխատանքների և դրանց ստեղծման գործընթացի մասին։ [9]

Սյուզաննան մահացավ 1989 թվականի հուլիսի 17-ին։ Մնալով ծերանոցում և տառապելով էմֆիզեմայից և հնարավոր Պարկինսոնի հիվանդությունից, Բեքեթը մահացավ դեկտեմբերի 22-ին։ Երկուսն էլ ամփոփված են Փարիզի Մոպառնասի գերեզմանատանը։

Ս. Բեքեթի գերեզմանը Մոպառնասի գերեզմանատանը

Բարբարա Բրեյը մահացավ 2010 թվականի փետրվարի 25-ին Էդինբուրգում։

Ժառանգություն[խմբագրել]

Բոլոր անգլիալեզու մոդերնիստներից Բեքեթն է ամենաէական ազդեցությունը ունեցել ռեալիստական ավանդույթների վրա։ 1950-ականներից ի վեր նա մեծ ազդեցություն է ունեցել փորձարարական ստեղծագործությունների վրա։ Նա մեծ ներգործություն է ունեցել այնպիսի իռլանդացի գրողների վրա, ինչպիսիք են Թոմաս Կինսելլան, Դերեկ Մահոնը, Տրեվոր Ջոյսը և Քեթրին Վոլշը։ 20-րդ դարի մի շարք մեծահռչակ կոմպոզիտորներ(Լուչիանո Բերիո, Գյորգի Կուրտագ, Մորտոն Ֆելդման և այլոք) երաժշտական ստեղծագործություններ են գրել Բեքեթի նյութերի հիման վրա։ Նրա աշխատանքներից են նաև ոգեշնչվել տարբեր միջազգային գրողներ, արվեստագետներ և ռեժիսորներ (Էդվար Ալբե, Ավիգդոր Արիխա, Պոլ Ոստեր, Բրյուս Նաուման և այլոք [10][11][12]) Նա համարվում է 20-րդ դարի ամենաշատը քննարկված և գնահատված հեղինակներից մեկը։ Նրա մասին տարբեր քննադատական կարծիքներ են եղել։ Սարտրը և Ադորնոն գովաբանում էին Բեքեթին կամ Գեորգ Լուկաշը դատապարտում էր ռեալիզմի բացակայության համար։ [13] Նրա պիեսների բեմադրման հեղինակային իրավունքները այժմ պատկանում են Էդվարդ Բեքեթին(հեղինակի զարմիկը )։ 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Դուբլինում Լիֆֆեյի գետի վրայով անցկացրած նոր կամուրջը անվանվել է գրողի պատվին՝ Սեմյուել Բեքեթ Բրիդջ։

Սեմյուել Բեքեթ Բրիդջ, Դուբլին

Իռլանդական ծովային ծառայությունների նոր նավը անվանվել է ԷլԻ Սեմյուել Բեքեթ։ Նրա հիշատակին Էնիսկիլենի Պորտորա թագավորական դպրոցում փակցվել է Օլսթերյան պատմական շրջանի կապույտ հուշատախտակ։

Շքանշաններ և մրցանակներ[խմբագրել]

  • Պատերազմական խաչ (Ֆրանսիա)
  • Ինքնապաշտպանության մեդալիոն(Ֆրանսիա)
  • 1959 թվականին Տրինիտիի քոլեջի շնորհած դոկտորի աստիճան(Դուբլին)
  • 1961 թվականին Միջազգային հրատարակիչների "Ֆորմենտոր" մրցանակ
  • 1968 թվականին Ամերիկյան ակադեմիայի արվեստի և գիտությունների վաստակավոր անդամ
  • 1969 թվական՝ Նոբելյան Մրցանակ
  • Աոսդանայի Սաօի (Saoi of Aosdana)(Իռլանդիա)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սամյուել Բեքեթ, Գոդոյին սպասելիս, 20-րդ դարի արտասահմանյան դրամատուրգիա / Կազմ. և ծանոթագր.՝ Ս. Փանոսյան. - Երևան : ԵՊՀ հրատ., 1983, հ. 2:
  2. Սամուել Բեկետ, Գոդոյին սպասելիս, Երևան, Actual art, 2010, էջ 240, խմբագիր` Անելկա Գրիգորյան, թարգմանությունը ֆրանսերենից` Լիլիթ Գրիգորյան (զուգահեռ տրվում է նաև ֆրանսերեն բնագիր տեքստը)
  3. «Samuel Beckett»։ Wisden Cricketers' Almanack։ Cricinfo։ http://www.espncricinfo.com/ireland/content/player/24553.html։ Վերցված է 6 March 2011։ 
  4. Beckett, Samuel. (1906–1989) – Literary Encyclopedia
  5. Knowlson (1997) p304–305
  6. «The Modern Word»։ The Modern Word։ http://www.themodernword.com/beckett/beckett_biography.html։ Վերցված է 2013-12-12։ 
  7. Knowlson (1997) p303
  8. Knowlson (1997) p342
  9. Foster, Roy (15 December 2011). «Darkness and Kindness». The New Republic. http://www.tnr.com/article/books-and-arts/magazine/97767/beckett-letters-godot-ireland?passthru=YWEzNjliOWUzNTZhNGRmNGQ4MDMwZmNkOTVjYmY2M2E։ Վերցված է 5 December 2011. 
  10. These writers and the artist Arikha cited in Beckett Remembering, Remembering Beckett (ed. James and Elizabeth Knowlson, New York: Arcade, 2006)
  11. Cited in Knowlson (ed.), Beckett Remembering, Remembering Beckett, 280
  12. Cited in No Author Better Served: The Correspondence of Samuel Beckett and Alan Schneider (ed. Maurice Harmon, Cambridge: Harvard University Press, 1998), 442-443.
  13. Adorno, Theodor W. (1961) "Trying to Understand Endgame". New German Critique, no. 26, (Spring-Summer 1982) p119–150. In The Adorno Reader ed. Brian O'Connor. Blackwell Publishers. 2000

Արտաքին հղումներ[խմբագրել]