Շեյմաս Հինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյմաս Հինի
Seamus Heaney.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Seamus Heaney
Ծննդյան օր՝ ապրիլի 13, 1939
Ծննդավայր՝ Դերրի կոմսություն (Հյուսիսային Իռլանդիա)

Շեյմաս Հինի (Seamus Heaney, 1939, ապրիլի 13) - իռլանդացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1995)։

Ծնվել է Հյուսիսային Իռլանդիայի Դերրի կոմսությունում։ Հայրը հողագործ է եղել։ Սովորել է Սուրբ Կոլումբոսի քոլեջում, ապա Բելֆաստի թագավորական համալսարանում։ Ավարտելուց հետո դասավանդել է դպրոցում, ինչպես նաև նույն համալսարանում։ Օլստերի արյունալի իրադարձություններից մի քանի տարի անց` 1973-ին, տեղափոխվում է Իռլանդիա։

Հինին Օքսֆորդի համալսարանում ընտրվել է պոեզիայի պրոֆեսոր։

Բովանդակություն

[խմբագրել] Մրցանակները

Գրական վաստակի համար արժանացել է Ս. Մոեմի, Ջ. Ֆեյրերի, Դ. Դեյվինի և այլ մրցանակների, իսկ 1995-ին` Նոբելյան մրցանակի։

[խմբագրել] Հրատարակած գրքերը

  • Բնագետի մահը (1966)
  • Խավարի դուռը (1969)
  • Ձմեռում ենք (1972)
  • Հյուսիս (1975)
  • Դաշտային աշխատանքներ (1979)
  • Զղջումի կղզի (1984)
  • Ալոճենու լապտերը (1987)
  • Իրերի տեսիլքը (1991)
  • Հոգու մակարդակ (1996) և այլն

[խմբագրել] Թարգմանական գործունեությունը

2000-ին, երկարամյան ճգնումից հետո, Հինիի թարգմանությամբ լույս է տեսնում «Բեովուլֆ» անգլոսաքսոնական միջնադարյան էպոսը, որը դարձավ բեսթսելլեր։

[խմբագրել] Շեյմաս Հինին հայերեն

[խմբագրել] Աղբյուրներ

  • Շեյմաս Հինի, Բանաստեղծություններ, Երևան, «Գրական էտալոն» հրատարակչություն, էջ 78։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով