Ռայներ Մարիա Ռիլկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայներ Մարիա Ռիլկե
Rainer Maria Rilke
Pasternak-rilke.jpeg
Ավստրիացի բանաստեղծ, նովելիստ
Անունը Ռայներ Մարիա Ռիլկե
Բնօրինակ
անունը
Rainer Maria Rilke
Ծնվել է 4 Դեկտեմբերի, 1875
Ծննդավայր Պրահա
Մահացել է 29 Դեկտեմբերի , 1926
Մահվան վայր Վալմոնտ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ավստրիա
Ազգություն ավստրիացի
Ստորագրություն [[Պատկեր:Ռիլկեյի դիմանկարը, հեղինակ Պաուլա Մոդերսոն-Բեքքեր|150px]]

Ռայներ Մարիա Ռիլկե (գերմ.՝ Rainer Maria Rilke, լրիվ անունը. René Karl Wilhelm Johann Josef Maria Rilke - Ռենե Կառլ Վիլհելմ Յոհան Յոզեֆ Մարիա Ռիլկե, Դեկտեմբերի 4 1875, Պրահա - Դեկտեմբերի 29 1926, Մոնտրոյին մերձ Վալմոնտի առողջարան, Շվեյցարիա), 20-րդ դարի գերմանալեզու մեծագույն բանաստեղծներից։ Գրել է նաև պատմվածքներ, վեպ և մշակույթին ու արվեստին նվիրված հոդվածներ։ Ֆրանսերենից և այլ լեզուներից կատարել է բազմաթիվ թարգմանություններ։ Նրա ժառանգության կարևորագույն մի մասը ծավալուն նամակագրությունն է։

Կենսագրություն[խմբագրել]

1875–1896. Մանկություն և ուսումնառություն[խմբագրել]

Ռիլկեն ծնվել է 1875 թ.-ի դեկտեմբերի 4-ին, Պրահայում, որը այն ժամանակ ողջ Բոհեմիայի հետ մտնում էր Ավստրիա-Հունգարիայի մեջ։ Հայրը՝ Յոզեֆ Ռիլկեն (1838-1906), երկաթուղային ծառայող էր։ Մայրը՝ Սոփի Էնցը (1851-1931), հավակնոտ և պատվախնդիր մի կին, սերում էր պրահյան ֆաբրիկանտների բարեկեցիկ ընտանիքից։ Իր երազած կյանքը նա ամուսնության մեջ չգտավ։ 1884 թ.-ին Ռիլկե ամուսինները ամուսնալուծվում են։ Մոր և որդու հարաբերությունները նույնպես միշտ մնում են լարված։ Ծնողները վաղ մանկությունից բանաստեղծական և նկարչական ընդունակություններ հանդես բերած իրենց որդուն 1885 թ.-ին ուղարկում են սբ. Պյոլտենի զինվորական ռեալական դպրոց՝ նրան պատրաստելով սպայական կարիերայի։ Զինվորական դպրոցի բարքերը ծանր ազդեցություն են ունենում պատանու նուրբ ներաշխարհի վրա։ 1891 թ.-ին առողջության պատճառով թողնում է այդ դպրոցը։ Լինցում հաճախում է առևտրի ակադեմիա, որը նույնպես շուտով թողնում է։ 1895 թ.ից սկսում է գրականություն, արվեստի պատմություն և փիլիսոփայություն ուսանել Պրահայում, իսկ 1869 թ.-ից իրավագիտություն ուսանելու նպատակով մեկնում է Մյունխեն։

1897–1902. Զարգացման տարիները[խմբագրել]

1897 թ.-ին Մյունխենում հանդիպում է ինտելեկտուալ մեծ կարողությունների տեր Լու Անդրեա-Սալոմեին, որը նրա անձնական և ստեղծագործական կյանքում իր որոշակի դերն ունի։ Վերջինս Նիցշեի աշակերտուհին էր, ում հանգուցյալ փիլիսոփան ամուսնության առաջարկ էր արել, իսկ 1912/13 թթ. Զիգմունդ Ֆրոյդի ընթերական էր։ 1897 թ.-ին տեղափոխվում է Բեռլին։ Այստեղ ծանոթանում է Ստեֆան (կամ Շտեֆան) Գեորգեի բանաստեղծություններին։ 1897 թ.-ին իր առաջին ճանապարհորդությունն է կատարում Իտալիայում։ Այնուհետև, հաջորդ երկու տարիներին Անդրեա ամուսինների հետ երկու անգամ այցելում է Ռուսաստան, ուր Մոսկվայում հանդիպում է Լև Տոլստոյին։ Ճանապարհորդությունը կրկնվում է նաև 1900 թ.-ին, երբ նա Լուի հետ լինում է Սանկտ-Պետերբուրգում և Վոլգայի շրջանի բնակավայրերում։ 1900 թ.-ի աշնանը Վորպսվեդեում հյուրընկալվում է Հայնրիխ Ֆոգելերին, որտեղ հանդիպում է Օտտո Մոդերզոհնին, Պաուլա Մոդերզոհն-Բեքերին, Կառլ Հաուպտմանին և քանդակագործուհի Կլարա Վեստհոֆին։ Հաջորդ տարվա գարնանը Կլարան և Ռիլկեն ամուսնանում են։ 1901 թ.-ին ծնվում է նրանց դուստրը՝ Ռութը (1901-1972), ով հետագայում մեծ ավանդ է ունենում հոր ժառանգության քննական հրատարակությունը կազմելու գործում։ 1902 թ.-ին մեկնում է Փարիզ՝ քանդակագործ Օգյուստ Ռոդենի մասին մենագրություն գրելու նպատակով։ Կնոջ հետ հարաբերությունները միշտ պահպանվում են, սակայն Ռիլկեն գերադասում է ապրել առանձին, առանց քաղաքացիական պարտավորությունների։ Մշտական ֆինանսական դժվարությունները նրան հաճախ ստիպում են հոնարարային աշխատանքներ կատարել։

1902-1910. Ստեղծագործության միջին շրջանը[խմբագրել]

Փարիզյան առաջին ժամանակահատվածի դժվարությունները հետագայում կնկարագրվեն Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը միակ վեպում։ Ռիլկեն ինտենսիվ շփվում է փարիզյան ժամանակակից արվեստի ներկայացուցիչների հետ։ Նրան առանձնապես հետաքրքրում են Օգյուստ Ռոդենը և Պոլ Սեզանը։ Փարիզը դառնում է բանաստեղծի մշտական բնակավայրերից։ Մինչև 1906 թ.-ը քարտուղարում է Ռոդենին։ Փարիզյան շրջանի արդյունքը Նոր բանաստեղծություններ (1907) և Նոր բանաստեղծություններ, երկրորդ մաս (1908) ժողովածուներն են, երկու Ռեքվիեմ-ները (1909) և 1904 թ.-ից սկսված Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը վեպը, որը լույս է տեսնում 1910 թ.-ին։

1910-1919. Ներքին և արտաքին փոփոխություններ[խմբագրել]

Ռիլկեն արդեն Եվրոպայում հայտնի բանաստեղծ է, երբ վեպից հետո սկսվում է նրա երկար, գրեթե տասներկու տարի տևած ստեղծագործական ճգնաժամը։ 1912 թ.-ին իր երկրպագու և հովանավորուհի իշխանուհի Մարի ֆոն Թուրն ունդ Տաքսիսին (ի դեպ, նրանն է Ռիլկեին տրված դոկտոր սերովբեական բնութագրական բնորոշումը) պատկանող Դուինո ամրոցում սկսում է Դուինյան էլեգիաներ-ը, սակայն դրանք կարողանում է ավարտել միայն 1922 թ.-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվում է Գերմանիա։ Մեծավ մասամբ ապրում է Մյունխենում։ Պատերազմը նրա վրա ծանր տպավորություն է թողնում։ Դա արտահայտված է 1914 թ.-ին գրված Հինգ երգ շարքում։

1919-1926. ՈԻշ շրջան[խմբագրել]

1919 թ.-ին ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Որևէ տեղ մշտական բնակություն հաստատելու նրա ջանքերը ապարդյուն են։ Միայն 1921 թ.-ի ամռանը կարողանում է հաստատվել Շատո դե Մուզոյում (Շվեյցարիա, Վալիս կանտոն)։ Ստեղծագործական հանկարծահաս բռնկումով մի քանի շաբաթում ավարտում է Դուինյան էլեգիաներ և Սոնետներ Օրփեոսին շարքերը։ 1923 թ.-ից ծագում են առողջական մեծ խնդիրներ, որոնք առողջարանային կյանք են պահանջում։ Վերջին, համեմատաբար երկար կանգառը Փարիզում, որի ժամանակ նրան մեծարում է փարիզյան գրական շրջանակը։ 1923/26 թթ. են վերաբերվում բազմաթիվ առանձին բանաստեղծություններ և ֆրանսերենով գրված քնարական բանաստեղծությունների շրջանը։ Թարգմանում է իր մեծ ժամանակակցի՝ Պոլ Վալերիի բանաստեղծությունները։

Սոսկ կյանքի վերջին ամիսներին է պարզվում Ռիլկեի հիվանդությունը. սպիտակարյունության հազվադեպ և անբուժելի մի տեսակ։ Բանաստեղծը իր մահկանացուն կնքում է Վալմոնտի առողջարանում և 1927 թ.-ի հունվարի 2-ին, իր ցանկության համաձայն, թաղվում է Ռարոնի փոքրիկ եկեղեցու պատի տակ։ Նրա գերեզմանին, իր կտակի համաձայն, փորագրվում են իր իսկ ձեռքով գրված տապանագրի տողերը.

Rose, oh reiner Widerspruch, Lust,
Niemandes Schlaf zu sein unter soviel
Lidern.

Վարդ, օ, մաքուր առարկում,
այդքան կոպերի տակ ոչ մեկի քունը չլինելու
հրճվանք։

Բանաստեղծական գործը[խմբագրել]

Ռիլկեն թողել է հարուստ և ամբողջական ժառանգություն, ինչը 20-րդ դարի բանաստեղծության այն սակավաթիվ երևույթներից է, որը կարելի է համարել ապագայի բանաստեղծություն։ - Ռիլկեի Կարուսել բանաստեղծությունը հայերեն է թարգմանել Եղիշե Չարենցը (հավանաբար ռուսերենից)։

Վաղ շրջանի գործերին են պատկանում Ճանապարհի սպասում, Երազներով պսակազարդ և Ճրագալույց ժողովածուները։ 1897/98 թթ. գրված Ինձ տոնի առթիվ ժողովածուում արդեն զգալի են մարդկային ներաշխարհի դիտարկումները։ 1899 թ.-ին ստեղծվում է Կոռնետ Քրիստոփ Ռիլկեի սիրո և մահվան եղանակը կարճ արձակ գործը։ Ժամագիրքը ժողովածուն (3 մաս, 1899-1903, առաջին հրատարակությունը՝ 1905 թ.-ին) միջնադարյան ավանդական աղոթագիրք է, վաղ շրջանի թերևս բարձրակետը, որում Աստծո և մարդու պանթեիստական և գոյաբանական հարաբերություններն են։ Արտակարգ նրբության են հասցված բանաստեղծությունների ռիթմավորումը և հանգավորումը։ Զգալի են ռիլկեական հռչակավոր աշխարհաներտարածության -„Weltinnenraum“ – սահմանների ուրվագծերը։

Միջին շրջանի երկերից առանձնանում են Նոր բանաստեղծությունները և Մալտե Լաուրիդ Բրիգեի նոթերը վեպը։ Երկուսում էլ հիմնական մեթոդը մարդկային ներաշխարհի և հիմնարար փորձի արծարծումներն են, բայց ոչ միայն ներքինի բանաստեղծական ՙհետազոտությունները՚, այլև դրա խորհրդանշական, առարկայական և ենթակայական արտացոլումները՝ վերապրված իրերի մեջ և իրերով։ Իրերը մեր օգնության կարիքն ունեն բանաստեղծական սկզբունքը ձևավորում է բանաստեղծելու մի նոր ՙմեթոդ՚, որը իր էութենական կողմերով գերմանական և համաշխարհային բանաստեղծություն է մտցնում իր-բանաստեղծություն հասկացությունը. այն հատկանշվում է նրանով, որ խոսում է ոչ թե իրերի մասին, այլ խոսեցնում է իրերը։ Այդ բանաստեղծության մեջ արտահայտվելու հնարավորություն են ստանում կյանքը, սերը, սարսափելին, քնքուշը, մանկությունը, մահը…

Ուշ շրջանի գործերում (1912/22)Ռիլկեն, իր ողջ էքզիստենցիալ և օնթոլոգիական հարուստ ներկապնակը ի սպաս է դնում կյանքը, նրա ողջ սարսափներով և փլուզումներով հանդերձ, հաստատելու օրփեական մի սկզբունքի, որը վերջին երկու կոթողային շարքերում հասնում է գրեթե տոնական աստվածացման՝ ապոթեոզի։

Երկիր, ահա, ահա այն, ինչը կամենում ես դու` անտեսանելի
մեր մեջ վերամարմնավորվել։- Սա չէ՞ քո երազանքը`
մի անգամ անտեսանելի լինել։- Երկիր, անտեսանելի~:
Ի՞նչն է, եթե ոչ կերպարանափոխումը, քո խնդիրը անհետաձգելի։
Երկիր, դու, սիրելի, ես ուզում եմ։ Օ, հավատա դու, հարկավոր չեն
քո գարունները, որ ինձ նվաճես,- մեկը,
ախ, միակ գարունդ արդեն շատ է արյան համար։
Վաղուց ի վեր պատրաստ եմ ես քեզ, առանց անվանման։
Ճշմարտացի ես դու հավերժորեն, և քո սրբազան հղացումը
մահն է հուսալի։
  (Իններորդ էլեգիա։ Թարգմ.` Հակոբ Մովսես)

Այս ամենին պետք է ավելացնել ռիլկեական բացառիկ լեզուն, առոգանությունը, հնչողականությունը, վիբրացիան, պրոսոդիկան։ «... Մեծ քնարերգության այդ աղբյուրը... գրել է մի տող, որը իմ սերունդը չի մոռանա. Եվ հաղթանակ` չկա։ Միայն՝ հաղթահարում»։ «Wer spricht von Siegen? Ueberstehn ist alles»։ (Գոթֆրիդ Բենն)։

Երկերը և հրատարակությունները[խմբագրել]

  • Sämtliche Werke, 7 Bände, hg. vom Rilke-Archiv in Verbindung mit Ruth Sieber-Rilke, besorgt durch Ernst Zinn. Frankfurt/M.։ Insel Verlag, 1955–1966 (Bd. 1–6), 1997 (Bd. 7)
  • Werke. Kommentierte Ausgabe, 4 Bände und ein Supplementband, hrsg. von Manfred Engel, Ulrich Fülleborn, Dorothea Lauterbach, Horst Nalewski und August Stahl. Insel, Frankfurt/M. und Leipzig 1996 (Bd. 1–4), 2003 (Supplement). ISBN 978-3-458-06697-2
  • Gesammelte Werke, 5 Bände, hrsg. v. Manfred Engel, Ulrich Fülleborn, Horst Nalewski und August Stahl [Textauswahl auf Basis der Kommentierten Ausgabe]. Insel, Frankfurt/M. 2003. ISBN 978-3-458-17186-7

Բանաստեղծական Ժողովածուները[խմբագրել]

Ֆրանսերեն բանաստեղծություններ

Արձակ - Քնարական արձակ[խմբագրել]

  • Feder und Schwert (1893)
  • Pierre Dumont (geschrieben 1894)
  • Die Näherin (geschrieben ca. 1894/5)
  • Was toben die Heiden? (geschrieben ca. 1894/5)
  • Das Eine (geschrieben ca. 1894/5)
  • Der Rath Horn (geschrieben ca. 1894/5)
  • Der Dreiklang (geschrieben ca. 1894/5)
  • Schwester Helene (geschrieben ca. 1894/5)
  • Silberne Schlangen (geschrieben ca. 1894/5)
  • To (geschrieben ca. 1894/5)
  • Der Tod (geschrieben ca. 1894/5)
  • Der Ball (geschrieben ca. 1894/5)
  • Der Betteltoni (geschrieben ca. 1894/5)
  • Eine Heilige (geschrieben ca. 1894/5)
  • Zwei Schwärmer (geschrieben ca. 1894/5)
  • Bettys Sonntagstraum (geschrieben ca. 1894/5)
  • Die goldene Kiste (1895)
  • Der Apostel (1896)
  • Ein Charakter (1896)
  • Ihr Opfer (1896)
  • Im Vorgärtchen (1896)
  • Sonntag (1896)
  • Totentänze. Zwielicht-Skizzen (1896)
  • Requiem (geschrieben ca. 1897)
  • Heiliger Frühling (1897)
  • Masken (1898)
  • Leise Begleitung (1898)
  • Generationen (1898)
  • Am Leben hin, Novellen und Skizzen (1898)
  • Ewald Tragy (geschrieben 1898)
  • Der Kardinal. Eine Biographie (geschrieben 1899)
  • Frau Blahas Magd (geschrieben 1899)
  • Fernsichten. Skizze aus dem Florenz des Quattrocento (1899)
  • Zwei Prager Geschichten (1899)
  • Im Leben (1899)
  • Teufelsspuk (1899)
  • Das Lachen des Pán Mráz (1899)
  • Wladimir, der Wolkenmaler (1899)
  • Ein Morgen (1899)
  • Das Haus (1900)
  • Die Letzten (1901) UB Bielefeld
  • Reflexe (1902)
  • Der Drachentöter (1902)
  • Die Turnstunde (1. Fassung, geschrieben 1899, 2. Fassung 1902)
  • Der Grabgärtner (geschrieben 1899), endgültige Fassung։ Der Totengräber (1903)
  • Vom lieben Gott und Anderes (1900), ab 2. Auflage (1904)։ Geschichten vom lieben Gott
  • Die Weise von Liebe und Tod des Cornets Christoph Rilke (1906; Neuauflage als Band 1 der Insel-Bücherei, Leipzig 1912 ff.)
  • Die Aufzeichnungen des Malte Laurids Brigge, Roman (1910)

Դրամատիկական ստեղծագործություններ[խմբագրել]

  • Jetzt und in der Stunde unseres Absterbens (1896, Einakter)
  • Im Frühfrost (1897, Dreiakter)
  • Höhenluft (geschrieben 1897, Erstdruck 1961, Einakter)
  • Ohne Gegenwart (1897, Zweiakter)
  • Mütterchen (1898, Einakter)
  • Die weisse Fürstin (1898 geschrieben, 1904 überarbeitet)
  • Waisenkinder (1901, Szene)
  • Das tägliche Leben (1901, Zweiakter)

Գրականության և արվեստի մասին[խմբագրել]

Նամակներ[խմբագրել]

  • Gesammelte Briefe in sechs Bänden, hrsg. von Ruth Sieber-Rilke und Carl Sieber. Leipzig 1936–1939.
  • Briefe, hrsg. vom Rilke-Archiv in Weimar. 2 Bände, Wiesbaden 1950 (Neuauflage 1987 in einem Band).
  • Briefe in zwei Bänden, hrsg. von Horst Nalewski. Frankfurt und Leipzig 1991.

Կենսագրություններ[խմբագրել]

  • Peter Demetz։ "René Rilkes Prager Jahre". Düsseldorf 1953.
  • Ralph Freedman։ Rainer Maria Rilke. 2 Bde. Aus dem amerikanischen Englisch von Curdin Ebneter. Frankfurt/M./Leipzig 2001, 2002. ISBN 3-458-17124-X
  • Wolfgang Leppmann։ Rilke. Sein Leben, seine Welt, sein Werk. München 1993. ISBN 3-492-22394-X
  • Donald A. Prater։ Ein klingendes Glas. Das Leben Rainer Maria Rilkes. Carl Hanser, München/Wien 1986. ISBN 3-446-13362-3

Մենագրություններ[խմբագրել]

  • Manfred Engel, Dieter Lamping (Hrsg.)։ Rilke und die Weltliteratur. Artemis und Winkler, München 1998, ISBN 3-538-07084-9
  • Ulrich Goldsmith։ Rainer Maria Rilke, a verse concordance to his complete lyrical poetry. Leeds։ W.S. Maney, 1980.
  • Sascha Löwenstein։ Poetik und dichterisches Selbstverständnis. Eine Einführung in Rainer Maria Rilkes frühe Dichtungen. Königshausen und Neumann, Würzburg 2004
  • Horst Nalewski։ Kennst du Rainer Maria Rilke? Der schwere Weg zum großen Dichter. Bertuch, Weimar 2005. ISBN 3-937601-25-2
  • Rita Rios։ Das Echo der Bilder. Jugendstil, Quattrocento und ägyptischer Totenkult in Rilkes popetischer Rezeption Hofmanns, Vogelers und Modersohn-Beckers. Université de Genève 2003.
  • Marek Zybura։ Hundert Jahre polnische Rilke-Rezeption. In։ Zybura։ Querdenker, Vermittler, Grenzüberschreiter. Dresden 2007. ISBN 978-3-934038-87-5

Ռիլկեն հայերեն[խմբագրել]

  • Ռ. Մ. Ռիլկե, Բանաստեղծություններ, Դուինյան էլեգիաներ, Սոնետներ Օփեոսին։ Գերմաներենից թարգմանեց՝ Հակոբ Մովսես։ Առաջաբանը՝ Կարեն Սվասյանի։ Երևան, 1982, ՙՍովետական գրող՚ հրատարակչություն։ 196 էջ։ ИБ 2967։
  • Ռ. Մ. Ռիլկե, Վարդի հոգին, Գերմաներենից և ֆրանսերենից թարգմանեց՝ Աշոտ Ալեքսանյանը, Երևան, Նոր Դար հրատարակչություն, 1998, 168 էջ։

Հղումներ[խմբագրել]

Բանաստեղծությունների նմուշներ[խմբագրել]

© Թարգմանությունը գերմաներենից՝ Հակոբ ՄՈՎՍԵՍԻ

ԱՐՑՈւՆՔԻ ՍԱՓՈՐ

Իրենց խորքում ուռուցիկ, որտեղ մահն են պարփակում
կողերն իրենց - ուրիշներն յուղն ու գինին են կրում։
Իսկ ես՝ սափորը փոքրիկ, ես՝ սափորը նրբագույն,
արցունքները կրեցի. ես արցունքներն էի սիրում։

Գինին ծփաց նրանց մեջ, պարզվեց յուղը մաքուր։
Արցունքները ի՞նչ եղան։ - Ծանրացրին նրանք ինձ,
ինձ դարձրին դյուրաբեկ, դարձրեցին հանկարծ կույր
և, ինձ դատարկ թողնելով, ախ, թափվեցին իմ միջից։

1923

***

Գրված օր. Ռիչարդի համար

Տարածությունը՝ վարդերով լեցուն. վարդերով հարուստ մի տարածություն։
Վարդեր, մնացե~ք. հանկարծ սփռվում, լուծվում են նրանք։
Երեկոյի մեջ հնչում է, ինչպես ծափահարություն,
խաղաղ անկումը պատրաստ թերթերի - պատուհանի տակ։

Ժամանակի՞ն են ծափահարում, որ - իրենց քնքշորեն սպանեց անձայն։
Կյանքը մեզ համար ինչ թանկ է. նրանք լքում են սակայն։
Տես, կարմիրները այնքան կարմրեցին, մինչև սևացան,
և դեղիններին դեղինությունը պատեց վերջնական։

Նրանց հանդերձյալ կյանք է սկսվում հիմա գրքերում՝
էջերի միջև. պահում են հավերժ իր և պահարան
բուրմունքը նրանց, և սեղմվում է թաշկինակների քնքուշ ծալքերում,
ինչ մեզ վարդերից շնորհվեց և ինչ վարդերը տարան։

1923

ՊՏՈւՂԸ

Եվ բարձրացավ հողից և բարձրացավ
և բնի մեջ խաղաղ լռեց
և ծաղկի մեջ բոցն իր կարկառեց,
մինչև նորից լռեց-անշարժացավ։

Եվ ամառային գիշերներում
ծառի ճիգի մեջ լցվեց։ - Սակայն
հետո պարզեց իրեն, իբրև լարում
ընդդեմ տիեզերքին կարեկցական։

Եվ երբ արդեն հանգստությամբ լրյալ
պայծառ շողաց՝ կլոր-հրակարմիր,
նա հետ քաշվեց դարձյալ, իբրև հրաժարյալ,
կեղևի տակ, դեպի Կենտրոնը իր։

1924