Իլյա Ռեպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ռեպին
ռուս.՝ Илья́ Ефи́мович Ре́пин
Ծնվել էհուլիսի 24 (օգոստոսի 5), 1844[1][2][3]
ԾննդավայրՉուգուև, Zmiyovsky Uyezd, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[4][5][3]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1930(1930-09-29)[5][6][7][…] (86 տարեկան)
Մահվան վայրՌեպինո, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիա[8][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[3]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1871)[1]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ակնարկագիր, գծանկարիչ և ուսուցիչ
Ոճռեալիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն, դիմապատկեր և ժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն[9]
Ուշագրավ աշխատանքներԲուռլակները Վոլգայում, Religious Procession in Kursk Province?, Զապորոժցիների նամակը թուրք սուլթանին և Ceremonial Sitting of the State Council on 7 May 1901 Marking the Centenary of its Foundation?
ՈւսուցիչԻվան Կրամսկոյ և Bunakov Ivan Mikhailovich?
ԱշակերտներJacob Milkin?, Վալենտին Սերով, Ֆիլիպ Մալյավին, Դմիտրի Կարդովսկի, Բորիս Կուստոդիև, Աննա Օստրոումովա-Լեբեդևա, Դմիտրի Շչերբինովսկի, Իվան Բիլիբին, Նիկոլայ Ֆեշին, Gavriil Gorelov?, Q4259130?, Nikolay Verkhoturov?, Ivan Kulikov?, Մարիաննա Վերյովկինա, Իսաակ Բրոդսկի, Constantin Westchiloff?, Իգոր Գրաբար, Միտրոֆան Սեմյոնովիչ Ֆեդորով, Alex Coquel?, Օսիպ Բրազ, Q110271562?, Սավելի Սորին, Ալեքսանդր Կուրիննի, Իվան Գորյուշկին-Սորոկոպուդով, Միխայիլ Բեռնշտեյն, Q117810663? և Q124671604?
Ներշնչվել էԻվան Կրամսկոյ, Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Վասիլի Ժուկովսկի, Ֆեոդոր Պրյանիշնիկով, Վասիլի Պոլենով, Մարկ Անտոկոլսկի, Վլադիմիր Ստասով, Ֆեոդոր Վասիլև, Alexander Porokhoshchikov?, Կոռնեյ Չուկովսկի, Aleksey Ivanovich Shevtsov?, Էդուարդ Մանե, Yakov Minchekov?, Պավել Տրետյակով, Լև Տոլստոյ, Բորիս Ասաֆև, Ալեքսանդր III, Ալեքսեյ Բոգոլյուբով, Վսեվոլոդ Գարշին, Ալեքսանդր Բենուա, Սերգեյ Դյագիլև և Դիեգո Վելասկես
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Commander of the Order of the White Rose of Finland,
և Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ՄայրTatiana Repina?
ԱմուսինVera Alekseyevna Repina? և Natalia Nordman?
ԶավակներՅուրի Ռեպին
Կայքilya-repin.ru
ստորագրություն
Изображение автографа
 Ilya Yefimovich Repin Վիքիպահեստում

Իլյա Եֆիմովիչ Ռեպին (ռուս.՝ Илья Ефимович Репин, հուլիսի 24 (օգոստոսի 5), 1844[1][2][3], Չուգուև, Zmiyovsky Uyezd, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[4][5][3] - սեպտեմբերի 29, 1930(1930-09-29)[5][6][7][…], Ռեպինո, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիա[8][3]), ռուս նկարիչ, գեղանկարիչ։ Եղել է զինվորի որդի, երիտասարդության տարիներին աշխատել է սրբանկարիչ։ Կրթվել է Նկարչական դպրոցում, Իվան Կրամսկոյի ղեկավարությամբ, ուսումը շարունակել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։

1878 թվականից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ էր։ Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի ակադեմիկոս էր։ 1894-1907 թվականներին եղել է արվեստանոցի ղեկավար, պրոֆեսոր, 1898-1899 թվականներին՝ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, Տենիշևայի դպրոց-արվեստանոցի ուսուցիչ։ Նրա աշակերտներից են Բորիս Կուստոդիևը, Իգոր Գրաբարը, Իվան Կուլիկովը, Ֆիլիպ Մալյավինը, Աննա Օստրոումովա-Լեբեդևան և Նիկոլայ Ֆեշինը։ Վալենտին Սերովի անմիջական ուսուցիչն էր։

Իր ստեղծագործական ուղու հենց սկզբից՝ 1870-ական թվականներից, Ռեպինը դարձավ ռուսական ռեալիզմի առանցքային դեմքերից մեկը։ Նկարչին հաջողվեց լուծել շրջապատող կյանքի ողջ բազմազանությունը գեղարվեստական ստեղծագործության մեջ արտահայտելու խնդիրը, իր արվեստում կարողացավ ներառել ժամանակաշրջանի բոլոր կողմերը, շոշափել հասարակությանը հուզող թեմաներ, արագ արձագանքել օրվա խնդիրներին։ Ռեպինյան գեղարվեստական լեզվին բնորոշ էր ճկունությունը, նա ընդունում էր տարբեր ոճային ուղղություններ՝ սկսած XVII դարի իսպանացիներից ու հոլանդացիներից, մինչև Ալեքսանդր Իվանով և ժամանակակից ֆրանսիական իմպրեսիոնիստներ։

Ռեպին. ինքնանկար (1887 թ.)

Ռեպինի ստեղծագործական ծաղկման շրջանը 1880-ականներն էին։ Նա ստեղծում է ժամանակակիցների դիմանկարների պատկերասրահ, աշխատում է որպես պատմական նկարիչ և կենցաղային պատկերների վարպետ։ Պատմական գեղանկարչության ասպարեզում նրան գրավում էր ներկայացվող իրավիճակի զգացմունքային արտահայտչականության բացահայտման հնարավորությունը։ Նկարչի տարերքն իր ժամանակաշրջանն էր, և, անգամ լեգենդար անցյալի թեմաներով նկարներ ստեղծելիս, նա մնում էր ներկայի կենսաթրթիռ վարպետ՝ կրճատելով դիտողի և իր ստեղծագործությունների հերոսների միջև ընկած հեռավորությունը։ Արվեստաբան Վլադիմիր Ստասովի կարծիքով Ռեպինի արվեստը «բարեփոխվող Ռուսաստանի հանրագիտարան է»։ Կյանքի վերջին 30 տարիները Ռեպինը անցկացրել է Ֆինլանդիայում, Կուոկկալայի իր Պենատներ կալվածքում։ Նա շարունակում էր աշխատել, չնայած և ոչ նախկինի պես արդյունավետ։ Կյանքի վերջին տարիներին նա դիմեց աստվածաշնչային սյուժեներին։ Կուոկկալայում Ռեպինը գրեց հուշեր, նրա որոշ ակնարկներ ներառվեցին հիշողությունների «Հեռու մոտիկը» գրքում։

Ծագում։ Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆիմ Վասիլևիչ Ռեպինի դիմանկարը: 1879
Տատյանա Ստեպանովնա Ռեպինայի դիմանկարը: 1867

Հորական պապը՝ կազակ Վասիլի Եֆիմովիչ Ռեպինը, զբաղվում էր առևտրով և ուներ հյուրանոց։ Ըստ մետրական գրքերի, նա մահացել է 1830-ական թվականներին, որից հետո բոլոր տնտեսական խնդիրները ընկան նրա կնոջ՝ Նատալյա Ռեպինայի ուսերին։ Նկարչի հայրը՝ Եֆիմ Վասիլևիչը (1804-1894), ընտանիքի երեխաներից ավագն էր[10]։ Մանկությանը նվիրված «Մեմուարային ուրվագծերում» Իլյա Եֆիմովիչը հոր մասին հիշում էր որպես «բիլետային զինվորի», ով եղբոր հետ միասին ամեն տարի այցելում է Դոնշչինա և, հաղթահարելով երեք հարյուր վյորսթ տարածությունը, այնտեղից վաճառքի համար քշելով բերում էր ձիերի երամակները[11]։ Չուգուևսկի շրջանի Ուլանի առաջին գնդում ծառայության ժամանակ Եֆիմ Վասիլևիչը հասցրել է մասնակցել երեք ռազմական արշավների, ունեցել է մրցանակներ[10]։ Կապը հարազատ քաղաքի՝ Սլոբժանշչինայի և Ուկրաինայի, Իլյա Ռեպինը փորձել է պահպանել մինչև կյանքի վերջ, իսկ ուկրաինական դրդապատճառները կարևոր տեղ են զբաղեցրել նկարչի արվեստում[12]։

Նկարչի մորական պապը՝ Ստեփան Վասիլևիչ Բոչարովը, նույնպես տարիներ շարունակ զբաղվել է զինվորական ծառայությամբ։ Նրա կինը դարձավ Պելագեյա Մինաևնան, որի օրիորդական ազգանունը հետազոտողներին այդպես էլ չհաջողվեց պարզել[13]։ 1830-ականների սկզբին Բոչարովների դուստրը Տատյանա Ստեպանովնան (1811-1880) ամուսնացել է Եֆիմ Վասիլևիչի հետ։ Սկզբնական շրջանում Ռեպինները ապրում էին մեկ հարկի տակ ամուսնու ծնողների հետ[10]:, ավելի ուշ, ձիերի առևտրից գումար խնայելով, ընտանիքի հայրը կարողացել է Սևերսկի Դոնեցի ափին կառուցել ընդարձակ շենք։ Տատյանա Ստեփանովնան՝ լինելով գրագետ և գործունյա կին, ոչ միայն զբաղվել է երեխաների կրթությամբ, բարձրաձայն կարդալով նրանց համար Պուշկինի, Լերմոնտովի, Ժուկովսկու ստեղծագործությունները, այլ նաև ստեղծել է մի փոքրիկ դպրոց, որտեղ հաճախում էին և գյուղացի տղաները, և մեծահասակները։ Այնտեղ քիչ էին ուսումնական առարկաները։ վայելչագրություն, թվաբանություն և Աստծո օրենքը։ Ընտանիքում պարբերաբար ֆինանսական խնդիրներ են առաջացել, և Տատյանա Ստեպանովնան նապաստակի մորթուց մուշտակ էր կարում վաճառքի համար[14]։

Ռեպինների տուն առաջին անգամ ջրաներկեր բերել է Իլյա Եֆիմովիչի զարմիկը՝ Տրոֆիմ Չապլիգինը։ Ինչպես վերհիշում է հետագայում նկարիչը, նրա կյանքը փոխվեց այն պահին, երբ նա տեսավ ձմերուկի «կենդանացումը». սև-սպիտակ նկարը, տեղադրված մանկական այբուբենում, հանկարծ ձեռք բերեց պայծառություն և հյութալիություն։ Այդ օրվանից ներկերի միջոցով աշխարհի պայծառակերպության գաղափարը չէր թողնում տղային։

Ինձ մխիթարելու համար Տրոֆիմը ինձ թողեց իր ներկերը, և այդ օրվանից ի վեր ես այնքան տարվեցի այդ ներկերով, կպչելով սեղանին, որ ինձ ճաշի համար հազիվ էին տանում և ամոթանք էին տալիս, աշխատասիրությունից մկան նման թաց էի, և այդ օրերին ես խելագարվում էի իմ ներկերի հետ[15]:

1855 թվականին ծնողները տանմեկամյա Իլիային տվել են ուսման տեղագրերի դպրոց։ Այս մասնագիտությունը, կապված նկարահանման գծագրական աշխատանքների հետ, Չուգուևում համարվում է հեղինակավոր [16]։ Սակայն, երկու տարի անց ուսումնական հաստատությունը լուծարվեց, և Ռեպինը ընդունվեց նկարիչ Ի.Մ. Բունկովի սրբանկարչական պատկերասրահ։ Շուտով Բունակովի տաղանդավոր ուսանողի մասին լուրը տարածվեց Չուգուևի սահմաններից դուրս, երիտասարդ վարպետին սկսեցին հրավիրել քաղաք եկած այնպիսի կապալառուների, որոնց  անհրաժեշտ էին նկարիչներ ու ոսկեգործներ[17]։ 16 տարեկան հասակում պատանինն թողեց և պատկերասրահը, և իր ծնողների տունը։ Նրան առաջարկեցին ամսական 25 ռուբլի աշխատել սրբապատկերային պատկերասրահում աշխատելու համար, որըո պատվերների կատարման համար քաղաքից քաղաք էր տեղափոխվում[18]։

1863 թվականի ամռանը արտելականները աշխատում էին Վորոնեժի մարզում՝ Օստրոնոժկայից ոչ հեռու, քաղաքում, որտեղ ծնվել է նկարիչ Իվան Կրամսկոյը։ Տեղի վարպետներից Ռեպինը տեղեկացել է, որ իրենց հայրենակիցը, որը այն ժամանակ արդեն ստացել էր Մոիսեյը ժայռից թափում է ջուրը նկարի համար ստացել է փոքր ոսկե մեդալ, յոթ տարի առաջ լքել է հարազատ վայրերը և հեռացել սովորելու Գեղարվեստի ակադեմիայում։ Օստրոգոժցիների պատմությունները խթան հանդիսացան կտրուկ կենսական փոփոխությունների համար։ Աշնանը, հավաքելովով ամռան ամիսներին վաստակած ամբողջ գումարը, Իլյա Եֆիմովիչը մեկնում է Պետերբուրգ[19]։

Առաջին պետերբուրգյան շրջան (1863-1871)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին այցը Գեղարվեստի ակադեմիա հիասթափեցրեց Ռեպինին. Ակադեմիայի նիստերի քարտուղար Ֆ. Ֆ. Լվովը, ծանոթանալով 19-ամյա պատանու նկարներին, հայտնել է, որ նա չի կարողանում աշխատել ստվերաներիկերով, չի կարողանում ստեղծել գծեր և ստվերապատկերներ[20]։ Անհաջողությունը խանգարեց Իլյա Եֆիմովիչին, բայց դա չխանգարեց նրան սովորել։ Հինգ ու կես ռուբլիով սենյակ վարձելով վերնահարկում և խիստ խնայողություններ կատարելով, նա ընդունվեց երեկոյան նկարչական դպրոց, որտեղ շուտով ճանաչվեց լավագույն աշակերտ։ Ակադեմիայի քննությունները հաջող հանձնելուց հետո Ռեպինին սպասվում էին դժվարություններ. ազատ ունկնդիրը իրավունք ունի ներկա գտնվել պարապմունքներին 25 ռուբլի վճարելու դեպքում։ Այդ գումարը Ռեպինի փոխարեն վճարել է հովանավորը՝ փոստային դեպարտամենտի ղեկավար Ֆյոդոր Պրյանիշնիկովը, որին Իլյա Եֆիմովիչը դիմել էր օգնության համար[21]։

Ակադեմիայի պատերի ներսում ութ տարի անցկացնելով, Ռեպինը ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ։ Նրանց թվում են եղել Վասիլի Պոլենովը, որի տանը սկսնակ նկարչի համար միշտ ջերմ ընդունելություն է եղել[22], և Մարկ Անտոկոլսկին, որը մայրաքաղաք էր եկել Վիլնիից՝ քանդակագործություն սովորելու, հետագայում գրել է. «Շուտով մենք մտերմացանք, ինչպես կարող են մտերմանալ միայն միայնակ մարդիկ օտարության մեջ»[23]։ 1869 թվականին տեղի ունեցավ Ռեպինի ծանոթությունը գեղարվեստական քննադատ Վլադիմիր Ստասովի հետ, ով տարիներ շարունակ ոգևորել է Ռեպինին[24]։ Կրամսկոյին նա համարում էր իր ուսուցիչը, ցույց էր տալիս նրան աշակերտական իր էսքիզները, լսում նրա խորհուրդները[25]։ Կրամսկոյի մահվանից հետո Ռեպինը իր հիշողություններում անվանել է նրան իր ուսուցիչը[26]։

Իլյա Ռեպին։ Նաիրայի դստեր հարությունը, 1871

Ուսումնառության տարիներին Ռեպինը արժանացավ մի քանի մրցանակների, այդ թվում՝ արծաթե մեդալ «Մահվան հրեշտակը ծեծում է բոլոր առաջնեկ եգիպտացիներին» (1865), փոքր ոսկե մեդալ՝ «Հոբը և նրա եղբայրները» աշխատանքների համար (1869), և մեծ ոսկե մեդալ՝ «Նաիրայի դստեր հարությունը» (1871) նկարի համար[27]։ Տարիներ անց, վերհիշելով Հարության... պատմությունը, Ռեպինը նկարիչների շրջապատում պատմում էր, որ գումարի պատճառով հետաձգվում էր նկարի աշխատանքը։ Հուսահատվելով՝ Ակադեմիայի սանը ստեղծեց ժանրային նկար այն մասին, թե ինչպես է ուսանողը, որը նախապատրաստվում է քննություններին, պատուհանից հետևում հարևան բնակարանից մի աղջկա։ Իլյա Եֆիմովիչը իր աշխատանքը տանում է խանութ, տալիս հանձնաժողովին և զարմացած էր, երբ շուտով նրան հանձնեցին բավականին մեծ գումար։ Նման երջանկություն, ես, թվում է, չէի զգացել իմ ամբողջ կյանքում[28]։

Ռեպինի կտավները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգայի բուռլակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ երիտասարդ նկարիչ Իլյա Ռեպինը Նևայի ափին տեսավ տանջահար մարդկանց, ովքեր գետի հոսանքին հակառակ ուղղությամբ բեռնանավ էին քաշում։ Բուռլակների` նավաքարշ բանվորների, թշվառ վիճակը ցնցեց նրան, և նա որոշեց նկար ստեղծել նրանց մասին։ Նկարիչն ինքը ժողովրդի ծոցից ելած մարդ էր և լավ գիտեր, թե ինչ են ծանր աշխատանքն ու աղքատությունը։ Ռեպինն ուղևորվում է Վոլգայի ափերը, նորից ու նորից դիտում, թե բուռլակներն ինչպես են ձգում առասանը, խարույկի շուրջը նստած զրուցում նրանց հետ։ Բնականից տասնյակ գծանկարներ է անում` ջանալով որսալ այդ մարդկանց բնորոշ ամեն մի գիծը։ Եվ ահա երևան եկավ «Բուռլակները Վոլգայում» նշանավոր կտավը, որն ապշեցրեց դիտողներին։ Մեծ արիություն էր պետք` նախահեղափոխական Ռուսաստանում ճնշվածների ու անարգվածների կյանքը ճշմարտացի ու արժանահավատ պատկերելու համար։ Առջևում բուռլակների ամրակազմ առաջնորդի և ցնցոտիապատ, մազակալած, գիսախռիվ մի հսկայի զույգն է։ Վերջին ուժերն է լարել երիտասարդ բուռլակը, երևում է, քիչ տառապանք ու ձախորդություն չի կրել։ Թոկը բութ անտարբերությամբ է ձգում ծերունին։ Այդ տաժանակիր աշխատանքին նա վարձվել է, որ սովից չմեռնի։ Ծխամորճով բուռլակը հաշվենկատորեն խնայում է իր ուժերը։ Տղան, որին նկարիչը պատկերել է մի առանձին սիրով, անձկությամբ շուրջն է նայում` այ թե հնարավոր լիներ ազատվել այս թոկից... Ռեպինը խոր համակրանքով է պատկերել նաև հեղափոխականներին, նրանց, ովքեր պայքարի էին ելնում ընդդեմ հարստահարիչների։

Պրոպագանդիստի ձերբալակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պրոպագանդիստի ձերբալակումը» կտավում կալանավորն արհամարհանքով է նայում ժանդարմներին, որոնք տակնուվրա են անում նրա գրքերը։ Նա համոզված է, որ իր գործն արդար է։ Ցարական սպասավորները դաժան հաշվեհարդար էին տեսնում անհնազանդների հետ։ Ռեպինն այդ ցույց է տվել «Պահակախմբի ուղեկցությամբ» նկարում։ Երկար, անսահման երկար է Սիբիրի ճամփան, որով տանում են դատապարտված հեղափոխականին... Շուրջն ամեն ինչ վհատություն է ներշնչում` և մռայլ, գորշ երկինքը, և քարուքանդ ճանապարհի ցեխը, և վերստացույց շերտավոր սյուները։ Ծանր ու դժվար էր ապրում ժողովուրդը ցարական Ռուսաստանում, բայց չէր կորցնում իր արիությունն ու կենսուրախությունը։ Եվ Ռեպինն իր նկարներում նրան այդպես արի ու կենսուրախ էլ պատկերել է։

Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ով չի տեսել նրա «Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին» կտավը։ Պատկերված զապորոժցիներն այնքան տարբեր են, բայց և նայնպես կենդանի ու տարված, որքան հնարավոր է հանմդուգն ու սրամիտ նամակ գրելու ցանկությամբ։ Ռեպինյան գույներն այստեղ, ասես, ուրախություն են ցայտում։ Սա, թերևս, համաշխարհային ողջ գեղանկարչության ամենակենսուրախ կտավն է։

Ռեպինի վրձնած դիմապատկերներն անմահացրել են նրա շատ ժամանակակիցների` իրենց անկրկնելի բնավորություններով ու ճակատագրերով։ Ռուս նշանավոր նկարչի կտավները խնամքով պահվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Լենինգրադի Ռուսական թանգարանում և այլ թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի պետական պատկերասրահում։ Իսկ Լենինգրադից որ հեռու, Կուոկկալայում (այժմ` Ռեպինո), այն դաստակերտում, ուր ապրել է նկարիչը, այժմ բացվել է Ռեպինի թանգարանը։ Շատ ժամանակ է անցել այն տարիներից, երբ Ռեպինը ստեղծում էր իր նկարները։ Բայց առաջվա պես մարդիկ, անցնելով թանգարանների սրահներով, երկար կանգ են առնում այս սքանչելի կտավների առջև և հիանում ռեպինյան գեղանկարչության ճշմարտացիությամբ, ուժով և կատարելությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Репин, Илья Ефимович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVIIа. — С. 481.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.)Большая российская энциклопедия, 2016.
  4. 4,0 4,1 4,2 E. F. S. Repin, Ilja Jefimovich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 23. — P. 105.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Репин Илья Ефимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Ilya Efimovich Repin (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Kunstindeks Danmark (դան.)
  8. 8,0 8,1 8,2 Repin, Ilja Jefimovich // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 268.
  9. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. 10,0 10,1 10,2 Светлана Бучастая, Елена Сабодаш, Ольга Шевченко. Новые данные по генеалогии рода И. Е. Репина и новый взгляд на происхождение художника // Актуальні проблеми вітчизняної та всесвітньої історії: збірник наукових праць / Харьковский национальный университет имени В. Н. Каразина. —Харьков, 2014. — В. 17. — С. 182.
  11. Репин, 1958, էջ 8
  12. Thomas M. Prymak. A Painter from Ukraine: Ilya Repin // Canadian Slavonic Papers. — Vol. 55 (2013). — Nos. 1-2. — PP. 19-43.
  13. Светлана Бучастая, Елена Сабодаш, Ольга Шевченко. Новые данные по генеалогии рода И. Е. Репина и новый взгляд на происхождение художника // Актуальні проблеми вітчизняної та всесвітньої історії: збірник наукових праць / Харьковский национальный университет имени В. Н. Каразина. —Харьков, 2014. — В. 17. — С. 185.
  14. Светлана Бучастая, Елена Сабодаш, Ольга Шевченко. Новые данные по генеалогии рода И. Е. Репина и новый взгляд на происхождение художника // Актуальні проблеми вітчизняної та всесвітньої історії: збірник наукових праць / Харьковский национальный университет имени В. Н. Каразина. —Харьков, 2014. — В. 17. — С. 183.
  15. Репин, 1958, էջ 48
  16. Репин, 1958, էջ 64
  17. Репин, 1958, էջ 67
  18. Репин, 1958, էջ 68
  19. Пророкова, 1960, էջ 53—54
  20. Пророкова, 1960, էջ 17
  21. Пророкова, 1960, էջ 21—23
  22. Пророкова, 1960, էջ 29
  23. Пророкова, 1960, էջ 30—32
  24. Пророкова, 1960, էջ 51
  25. Пророкова, 1960, էջ 58—59
  26. Пророкова, 1960, էջ 53
  27. Пророкова, 1960, էջ 409
  28. Минченков, 1980, էջ 255—256
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։