Վասիլի Բակշեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Բակշեև
Василий Бакшеев
Ծնվել էդեկտեմբերի 12 (24), 1862 կամ հոկտեմբերի 25, 1862(1862-10-25)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 28, 1958(1958-09-28)[2][3] (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներԿարեն Բաղդասարյան
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Vasily Baksheev Վիքիպահեստում

Վասիլի Նիկոլաևիչ Բակշեև (ռուս.՝ Василий Николаевич Бакшеев, դեկտեմբերի 12 (24), 1862 կամ հոկտեմբերի 25, 1862(1862-10-25)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 28, 1958(1958-09-28)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1956), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1943

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Բակշեևը ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 12-ին (դեկտեմբերի 24-ին) Մոսկվայում։ Ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժին, սակայն հետո տեղափոխվել է գեղանկարչության բաժին։ Բակշեևի ուսուցիչներն են եղել Վլադիմիր Մակովսկին ու Ալեքսեյ Սավրասովը։

1888 թվականին «Վերադարձ ուխտագնացությունից» (ռուս.՝ «Возвращение с богомолья») նկարի համար ստացել է դասային նկարչի կոչում։ 1889 թվականին Բակշեևն ընտրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ և սկսել է դասավանդել Գեղանկարչության ուսումնարանում, որտեղ աշխատել է ավելի քան 20 տարի։ 1913 թվականին ստացել է գեղանկարչության ակադեմիկոսի կոչում։

Վասիլի Բակշեևի շիրիմը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Անդամակցել է Պերեդվիժնիկների ընկերությանը, եղել է Ռուս նկարիչների միության (ռուս.՝ «Союза русских художников») կազմակերպիչներից մեկը (1903)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է Մոսկվայի շրջանային թանգարանների հիմնադրմանը։

Շուրջ 40 տարի Վասիլի Բակշեևը բնակվել է Զայցևո գյուղում (ներկայիս Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանում)[4]։ Զայցևո Բակշեևը գնացել էր դեռ ուսանողական տարիներին. այդ գյուղում էր գտնվում նրա ընկերոջ՝ իրավաբան Ս. Լոսևի կալվածքը։ Լոսևի քույրը՝ 15-ամյա Աննայի գեղեցկությունը խորը տպավորություն է թողնում երիտասարդ նկարչի վրա, և վերջինս ստեղծում է աղջկա դիմանկարը՝ «Աղավնիներին կերակրող աղջիկը» (ռուս.՝ «Девушка, кормящая голубей»)։ Այդ աշխատանքը Բակշեևը ներկայացրել է աշակերտական ցուցահանդեսին, որին ներկա է եղել նաև Պավել Տրետյակովը։ Վերջինս շատ է հավանել նկարն ու գնել է այն իր հավաքածուի համար։ 1892 թվականին Բակշեևն ամուսնացել է Աննայի հետ։

1903 թվականին Վասիլի Բակշեևն իր նախագծով Ռոստովի 4-րդ նրբանցքում կառուցել է փայտե երկհարկանի տուն, որտեղ էլ ապրել է մինչև իր կյանքի վերջ[5]։

1947 թվականին դարձել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

Վասիլի Բակշեևը մահացել է 1958 թվականի սեպտեմբերի 28-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Բակշեևի տունը Մոսկվայում

Վասիլի Բակշեևը նախապես հարել է Պերեդվիժնիկների ընկերությանը և ստեղծագործել որպես կենցաղանկարիչ («Կյանքի առօրյա» (ռուս.՝ «Житейская проза») և այլն)։ 1922 թվականին նա դառնում է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության անդամ, մասնակցում ցուցահանդեսների։ 1920-ական թվականներին ժամանակի ազդեցությամբ ստեղծում է «Ապստամբություն սպիտակ նավակազմի թիկունքում» (ռուս.՝ «Восстание в тылу у белой флотилии»), «Լենինը Ռազլիվում» (ռուս.՝ «Ленин в Разливе»), «Հունվարի 9-ի նախօրեին» (ռուս.՝ «Накануне 9 января», 1926), «Ցույց» (ռուս.՝ «Демонстрация»1932 թվականից Վասիլի Բակշեևը եղել է «Արվեստը սոցիալիստական շինարարությանը» ստեղծագործական միության անդամ։ 1939 թվականին մասնակցել է «Սոցիալիզմի արդյունաբերությունը» (ռուս.՝ «Индустрия социализма») ցուցահանդեսին՝ ներկայացնելով՝ «Նախկինում» (ռուս.՝ «Прежде») և «Հիմա» (ռուս.՝ «Теперь») նկարները։ 1940 թվականին Բակշեևը նկարել է «Վ. Լենինն ու Ն. Կրուպսկայան Կաշինո գյուղում» (ռուս.՝ «В. И. Ленин и Н. К. Крупская в селе Кашино») կտավը։

Հետագա տարիներին նկարել է հիմնականում բնանկարներ՝ իմպրեսիոնիստական ոճի տարրերը համադրելով քնարական սիմվոլիկայի հետ («Գարնանային օր» (ռուս.՝ «Весенний день»), «Կապույտ գարուն» (ռուս.՝ «Голубая весна») և այլն)։ Արկադի Պլաստովն ասել է.

Ինձ համար Բակշեևի գեղանկարչությունը, նրա անձը միշտ եղել և մնում են կարծես սառը, բյուրեղանման մաքուր ջրի ակունք...

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воспоминания. — М., 1961.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1947)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1956)
  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1943) - արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար
  • Լենինի երկու շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1943)
  • մեդալներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полевой В. М. В. Н. Бакшеев. — М., 1952
  • Памяти В. Н. Бакшеева (1862—1958) // Искусство. 1958, № 10. С.71-72.
  • Абрамова А. Василий Николаевич Бакшеев. — М., 1967
  • Замечательные полотна. Сборник. Том 2. Художник РСФСР, 1964.
  • Сокольников М. П. В. Н. Бакшеев. Жизнь и творчество.― М., 1972
  • Сокольников М. П. Надо любить природу, любить больше жизни (В. Н. Бакшеев) // Пейзажи Родины: Очерки о мастерах живописи / М. П. Сокольников; Предисл. народного художника РСФСР А. Каманина. — М.: Изобразительное искусство, 1980. — С. 7-27. — 128 с. — 10 000 экз. (в пер.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. (Одинцовская земля. М., 1994. С. 195—196)
  5. «Бакшеев Василий Николаевич». Лица Москвы. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Բակշեև» հոդվածին։