Կոռնեյ Չուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոռնեյ Չուկովսկի
ռուս.՝ Корней Чуковский
Ծննդյան անունռուս.՝ Николай Васильевич Корнейчуков
Ծնվել էմարտի 19 (31), 1882[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1][5]
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1969(1969-10-28)[1][5][2][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր, մանկագիր, լրագրող, գրական քննադատ, գրականության պատմաբան, գրող, արձակագիր, հրապարակախոս և գրական տեսաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Լենինյան մրցանակ
ԱմուսինՄարիա Գոլդֆելդ
ԶավակներԼիդիա Չուկովսկայա, Նիկոլայ Չուկովսկի և Մարիա Չուկովսկայա
ԱզգականներՎլադիմիր Ռոխլին[6]
 Korney Chukovsky Վիքիպահեստում

Կոռնեյ Իվանովիչ Չուկովսկի (ռուս.՝ Корней Иванович Чуковский, իսկական անունը՝ Նիկոլայ Վասիլևիչ Կոռնեյչուկով [Николай Васильевич Корнейчуков], մարտի 19 (31), 1882[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1][5] - հոկտեմբերի 28, 1969(1969-10-28)[1][5][2][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային արձակագիր, բանաստեղծ, քննադատ, գրականագետ, մանկագիր, լրագրող, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1957)։ Օքսֆորդի համալսարանի գրականության պատվավոր դոկտոր (1962-ից)։

Գրողներ Նիկոլայ Չուկովսկու և Լիդիա Չուկովսկայայի հայրն է։

Գործունեություն, ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է հուշագրություններ, գրական ակնարկներ, գրականագիտական աշխատություններ («Չեխովից մինչև մեր օրերը» (1908), «Դեմքեր ու դիմակներ» (1914), «Նեկրասովի վարպետությունը» (1952), «Լենինյան մրցանակ» (1962), «Ժամանակակիցներ» (1962), «Չեխովի մասին» (1967), Շերլոք Հոլմսի մասին)։

Չուկովսկին առավել հռչակված է իբրև մանկագիր («Չոփ-չոփ արա», 1923, հայ. հրատ. 1955, «Խավարասեր հսկան», 1923, «Այբոլիտ», 1929, հայ. հրատ. «Բժիշկ Այբոլիտ», 1938, «Փոքրիկ երեխաներ», 1928, հետագայում՝ «Երկուսից մինչև հինգ», 1970, «Բիբիգոնի արկածները», 1945, հայ. հրատ. 1972 և այլն)։ Չուկովսկու մանկական չափածո ստեղծագործությունները գրված են խաղի ձևով, հնչուն հանգերով, ուրախ, անմիջական տրամադրությամբ և ունեն հետաքրքրաշարժ սյուժեներ։

Ռուսերեն է թարգմանել Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևներ» (1907)։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Жданов В. В. Чуковский К. // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 Львов-Рогачевский В. Чуковский, Корней Иванович (ռուս.) // Энциклопедический словарь Гранат — 7 — Александр Наумович Гранат, 1910. — Т. 48.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Жданов В. В. Чуковский Корней Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 252.
  6. https://doi.org/10.1017/S0143385700005265 — P. 629.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 68