Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ՀապավումՍՊԳԱ
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1757
ՀիմնադրիրԻվան Շուվալով
ՆախագահԶուրաբ Ծերեթելի
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Տեղագրություն Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Համալսարանական 17
Կայքartsacademy.ru
Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, Ռուսաստան դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
 Academy of Arts (Saint Petersburg) Վիքիպահեստում

Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (ռուս.՝ Императорская Академия художеств), Ռուսական կայսրությունում գեղարվեստի բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնադրվել է 1757 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի ռուսական գեղարվեստի ակադեմիա[1], պաշտոնական` Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա[2], հիմնադրվել է 1757 թվականին Իվան Շուվալովի կողմից և գործել է Երեք ազնվագույն արվեստների ակադեմիա անվանումով։ Եկատերինա Մեծն այն անվանափոխել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի և կառույցին տրամադրել նոր շենք Նևա գետի ափին։ Ակադեմիայում խթանել են նեոդասական, տեխնիկական ոճը, և խոստումնալից ուսանողներն իրենց կրթությունը շարունակել են եվրոպական մայրաքաղաքներում։

1918 թվականին Ռուսական հեղափոխությունից հետո մի քանի անգամ անվանափոխվել է։ 1947 թվականին ազգային ինստիտուտը տեղափոխվեց Մոսկվա, արվեստի հավաքածուների մեծ մասը հանձնվեց Էրմիտաժին։ Լենինգրադում գործող կառույցը նվիրաբերվեց Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին (անվանվել է ի պատիվ ռուս ռեալիստ նկարիչ Իլյա Ռեպինի)։ 1991 թվականից կոչվում է Սանկտ Պետերբուրգի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1757-1763 Ի. Շուվալով, հիմնադիր և առաջին գլխավոր տնօրեն
  • 1764-1794 Իվան Բեցկո
  • 1795-1797 Ալեքսեյ Մուսին-Պուշկին
  • 1797-1800 Գ. Շուազյոլ-Գուֆե
  • 1800-1811 Ալեքսանդր Ստրոգանով
  • 1811-1817 Պյոտր Չեկալևսկի
  • 1817-1843 Ալեքսեյ Օլենին
  • 1843-1852 Մաքսիմիլան Լեյխտենբերգսկ
  • 1852-1876 Մարիա Նիկոլաևնա
  • 1876-1909 Վլադիմիր Ալեքսանդրովիչ
  • 1909-1917 Մարիա Պավլովա Մեկլենբուրգ-Շվերինսկայա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sergei V. Ivanov. Unknown Socialist Realism. The Leningrad School. - Saint Petersburg: NP-Print Edition, 2007. - p. 447. 5-901724-21-6, 978-5-901724-21-7.
  • С. Н. Кондаков (1915). Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914 (ռուսերեն). Vol. 1.
  • С. Н. Кондаков (1915). Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914 (ռուսերեն). Vol. 2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։