Բորիս Կուստոդիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Բորիս Կուստոդիև
Kustodiev self portrait.jpg
Ինքնանկար (1912)
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Борис Михайлович Кустодиев
Ծնվել է 1878 թ., մարտի 7
Ծննդավայր Ռուսաստան Աստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել է 1927 թ, մայիսի 26
Ազգություն ռուս
Ժանր նկարչություն
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Բորիս Միխայլովիչ Կուստոդիև (1878-1927), ռուս խորհրդային նկարիչ, Ռուս նկարիչների միության (1907 թ.-ից), «Միր իսկուստվա»-ի, ԱԽՌՌ (1923 թ-ից) անդամ։

Կենսագրություն[խմբագրել]

1896 - 1903-ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1909 թ.-ից՝ ակադեմիկոս)։ 1906-ից հանդես է եկել գեղջկական տոնակատարություններ ու գավառային քաղաքի քաղքենիական-վաճառականական կենցաղը պատկերող վառվռուն, դեկորատիվ բնույթի նկարաշարերով («Տոնավաճառներ», «Բարեկենդաններ»)։ Կուստոդին ստեղծել է ռուս վաճառականների հավաքական կերպարներ («Վաճառականի կինը», 1915 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ

1900-ական թթ. սկզբից մշակել է դիմանկարապատկերի ժանրը, մոդելը շաղկապելով ինտերիերին և բնանկարին։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png