Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
Հիմնադիրներ Կ.Ս.Ստանիսլավսկի և Վլ.Ի.Նեմիրովիչ-Դաչենկո
Գտնվելու վայրը Մոսկվա,Ռուսաստան Ռուսաստան
Հիմնադրման ամսաթիվ 1898
Նախկին անվանումներ Գեղարվեստական Հանրային թատրոն
Գեղարվեստական ղեկավար Կ.Ս.Ստանիսլավսկի, Վլ.Ի.Նեմիրովիչ-Դաչենկո, Օ.Ն. Եֆրեմով

Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոնը դրամատիկական թատրոն է, որը ստեղծվել է 1898 թվականին Կ. Ստանիսլավսկիի և Վլ.ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի կողմից։

Սկզբնականում անվանվել է Գեղարվեստական Հանրային թատրոն։ 1901 թվականից Մոսկվայի Գեղարվեստական թատրոն, 1919-ից Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոն, 1932 թվականից Մ.Գորկու անվան ԽՍՀՄ Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոն։

1987 թվականից բաժանվեց 2 թատրոն, որոնք անվանվեցին Մ.Գորկու անվան Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոն և Ա.Պ.Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոն։

2004 թվականին Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոնն իր անվանումից հանեց «ակադեմիական» բառը և հիմա հայտնի է Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոն։

Ստեղծման պատմություն[խմբագրել]

Գեղարվեստական թատրոնի սկիզբը համարվում է 1897թ-ին «Սլավոնական շուկա» ռեստորանում Ստանիսլավսկու և Դանչենկոյի հանդիպումը։ Հանդիպմանը կազմվեց նոր թատրոնի ծրագիրը, որն իր բնույթով նորարարական էր։ «Մենք բողոքեցինք,- ասել է Ստանիսլավսկին,- հին խաղաոճի դեմ...և՛ դերասանական խաղին, և՛ բեմանկարչությանը, և՛ բեմադրությանը,և ընդհանրապես այն ժամանակվա թատրոնի կառույցին:[1].

Թատրոնի «հանրայնությունը» առաջին հերթին նշանակում էր թատրոնի տոմսերի ցածր գները, որի համար դիմեցին Մոսկվայի Պետական Դումային։ Դանչենկոն Դումային ներկայացրեց զեկույց, որտեղ հիմնականում ասվում էր.«Մոսկվան,որն ունի միլիոնավոր բնակչություն, որոնց մեծամասնությունը պատկանում են աշխատավորների դասին, ունեն հանրային թատրոնի կարիք»։ Սակայն ստանալով մերժում , հարկադրված էին բարձրացնել տոմսերի արժեքները։ Հենս սա էր 1901թ.-ի անվան վերափոխման պատճառը։

Չեխովը թատրոնի դերասանների համար իր ստեղծագործություններն է կարդում

Մոսկվայի Գեղարվեստական Հանրային թատրոնը բացումը եղել է 1898թ.-ի հոկտեմբերի 14(26)-ին Տոլստոյի «Ֆյոդր Յոհանովիչ արքա»-ի ներկայացումով։

Ներկայացումը Դանչենկոյի և Ստանիսլավսկու համատեղ աշխատանքն էր։ Գլխավոր դերում էր Իվան-Մոսկվինը։ 1901թհունվարի 26-ին տեղի ունեցավ հոբելյանական 100-րդ ներկայացումը։

1898թ-ին տեղի ունեցավ Չեխովի «Чайка» լեգանդար ներկայացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Соловьёва И. Н. Московский Художественный академический театр СССР имени М. Горького // Театральная энциклопедия (гл. ред. П. А. Марков). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 2.