Նագիբ Մահֆուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նագիբ Մահֆուզ
نجيب محفوظ
Necip Mahfuz.jpg
գրող, արձակագիր
Անունը Նագիբ Մահֆուզ
Բնօրինակ
անունը
نجيب محفوظ
Ծնվել է դեկտեմբերի 11, 1911
Ծննդավայր Եգիպտոս, Կահիրե
Մահացել է օգոստոսի 30, 2006
Մահվան վայր Եգիպտոս, Կահիրե
Ազգություն արաբ
Պարգևներ և
մրցանակներ՝
Նոբելյան մրցանակ

Նագիբ Մահֆուզը (արաբ.` نجيب محفوظ, դեկտեմբերի 11, 1911 - օգոստոսի 30, 2006) եգիպտացի գրող է։ Առաջին արաբ գրողն է, ով գրականության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի։

Կյանքը[խմբագրել]

Նագիբ Մահֆուզը ծնվել է 1911 թ. դեկտեմբերի 11-ին Կահիրեի ալ-Գամալիյյա թաղամասում` Բեյթ ալ Կադի հրապարակին նայող տանը։ Նա ընտանիքում կրտսեր, 7-րդ երեխան էր։ Մանկության հարազատ թաղամասը, տները, ընկերներն ու հարևանները, թաղամասի` անցորդներով ու վաճառականներով աշխուժությունը իրենց պատկերներով երբեք չլքեցին Մահֆուզին ողջ կյանքի ընթացքում։ Կենսաձևի հիմնական կայունությունը հավատն ու սովորույթն են։ Շատ մարդկանց համար, որոնց մեջ անցել է Մահֆուզի մանկությունն ու պատանեկությունը, հավատն ու սովորույթը անբաժանելի են։ Անգիտակցաբար ժառանգվելով, մայրական կաթի հետ սնվելով՝ հավատը մտնում էր առօրյա վարքագծի ու կենսաձևի մեջ։ Երեխա Նագիբը մեծանում էր՝ ոգեշնչվելով մարգարեի թոռ Հուսեյնի կերպարով։ Ամեն օր անցնելով քութթաբ տանող ճանապարհով՝ նա կանգ էր առնում Հուսեյնի մզկիթի մոտ և մտովի զրուցում սուրբի հետ։ Նագիբի հայրը խիստ կանոնների տեր մարդ էր. կրոնից բացի նրա համար գոյություն ուներ մեկ սրբություն՝ հայրենիքը։ Ընտանիքում հայրը միշտ հիշատակում էր Մուհամմադ Ֆարիդդի Մուստաֆա Քամալի, Սաադ Զաղլուլի անունները ընտանիքում դրվում էին սրբերի անունների կողքին։ Մանկության տարիներից Նագիբի մոտ ամբողջ կյանքում պահպանվեցին նաև ազգային ազատագրական պայքարի դրվագներից տպավորություններ։ 1919թ.-ի հակաանգլիական ընդհանուր ընդվզման ժամանակ Բեյթ ալ Կադի հրապարակում անգլիացիները գնդակահարեցին Ազհարում դասավանդողներին ու շեյխերի։ 7 ամյա տղան առաջին անգամ կյանքում տեսավ սպանված մարդկանց, լսեց «անգլիացիներ», «ազգ», «հեղափոխություն» բառերը։ 1924 թ, երբ Մահֆուզը 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է ալ-Աբբասիյյա թաղամաս, որտեղ նա ապրում է մինչև ամուսնությունը` 1954 թ.։ Այս թաղամասը շատ էր տարբերվում նախկինից և ամբողջ կյանքում Գամալիայում, թափառել նրա փողոցներով, հիշողության մեջ վերակենդանացենել մանկության վայրերն ու իրադարձությունները։ Դա այն վայրն էր, որին կապված էր հեղինակը իր ողջ կյանքում։ Նա տասը տարեկան էր, երբ իր ընկերներից մեկի՝ Յահյա Սակարի միջոցով կարդաց առաջին անգամ կարդաց Ջոնսոնի վեպերի շարքը, որոնցից տպավորվել էր մեծապես, ապա այդ հեղինակի կողքին ավելացան այլ անուններ ևս՝ Ռայդեր Հիդջարդ, Սալամ Հուսեյն, Մանֆալուտի, Տահա Հուսեյն։ Դեռ 12-13 տարեկան հասակում նա փորձում է գրել բանաստեղծություններ` խորապես ազդվելով այս մեծությունների փիլիսոփայական մտքերից։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մահֆուզն ընդունվում է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի փիլիոփայության բաժինը։ Չնայած նրան, որ նա մեծապես տարված էր գրականությամբ, Մահֆուզի կյանքում այդ ժամանակ գագաթնակետը փիլիսոփայությունն էր։1934թ. ավարտում է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1928թ.-ից արդեն Սալամ Մուսայի Մուսայի «Ալ մաջալլա ալ ջադիդա» ամսագրում տպագրվում էին Մահֆուզի մի քանի հոդվածներ։ Խմբագիրը կանչել էր հեղինակին՝ անձամբ ծանոթանալու նրա հետ և զարմացած էր նրա երիտասարդությամբ, քանի որ նա սպասում էր տեսնել ավելի տարիքով մեկին, այլ ոչ թե առաջին կուրսի ուսանողի։ 1952թ. հեղափոխությունից հետո Մահֆուզը ծանոթանում է Տահա Հուսեյնի, Աբբաս Մահմուդ ալ Աքքադի հետ, երբ նա հրավիրված էր «Նովելի ակումբ»։ Մահֆուզն այդ ժամանակ շատ կարդում էր եվրոպական գրականություն, սակայն նորարաների հետ ծանոթությունը նրա մոտ հոգեբանական մեծ հեղաշրջում իրականացրեց և նա սկսեց գրել հոդվածներ փիլիսոփայության ու գրականության մասին, պիեսներ, պատմվածքներ ու վեպեր։ Երիտասարդին համակել էր ստեղծագործական մեծ ծարավ։ Եվ այդ ծարավի արդյունքը 1930թ.-ին տպագրված հոդվածն էր, որը կոչվում էր «համոզմունքները մեռնում են, համոզմունքները վերածնվում են»։ Գրողի կյանքում նոր փուլ դարձան նրա հասարակական կենցաղային բնույթի վեպերը։ Մինչև 1972 թ. աշխատել է որպես քաղծառայող։ Նրա ստեղծագործությունները հաճախ էին հարուցում իսլամիստների դժգոհությունը։
1994 թ. նա հարձակման է ենթարկվում, որի արդյունքում վնասվածք է ստանում դանակի հարվածից։ Մահֆուզի առողջությունը կտրուկ վատթարանում է, բայց նա շարունակում է ստեղծագործել։
2006 թ. հունիսին նա հոսպիտալիզացվում է, քանի որ ընկել էր և գլխի վնասվածք ստացել։ Հիվանդանոցում մնում է մինչև մահը` 2006 թ. օգոստոսի 30-ը։

Մահֆուզի արձանը Կահիրեում

Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել]

Երիտասարդ Մահֆուզը իր ստեղծագործական կյանքում չկարողացավ չանդրադառնալ հին եգիպտական ավանդույթին։ Երեսունականների վերջում և քառասունականնեի սկզբում լույս են տեսնում նրա «Ճակատագրի խաղեր», « Ռադոբիս» պատմավեպերը։ Այստեղ իդեալականացվում է եգիպտական անցյալը, և միաժամանակ այս վեպերը առաջացնում էին ժամանակակից հայրնեասիրական զգացմունքներ։ Նրա պատմվածքների առաջին ժողովածուն` «Խելագարության շշունջը», լույս է տեսել 1938 թ., որին հաջորդում եմ փարավոնյան ժամանակաշրջանի եգիպտոսին նվիրված երեք պատմավեպեր։ Բայց 1940-ականների սկզբին Մահֆուզը հրաժարվում է ռոմանտիզմից և դիմում ռեալիզմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ հեղաշրջում առաջացրեց եգիպտական գրականության մեջ. հետաքրքրություն առաջացավ հասարակ մարդկանց` աշխատավորների ու ֆելլահների նկատմամբ։ Այդս շրջանում գրված վեպերը նկարագրում են Կահիրեի հին թաղամասերի կյանքը պատերազմյան և հետպատերազմյան բոհում։ Այդ վեպերի հերոսները չինովնիկներ են, մանր առևտրականներ, որոնք մեծ պայքար են մղում կյանքի գոյության համար 1945-1949 թթ. լույս են տեսում «կահիրեյան» շարքի հինգ վեպերը, որոնց հաջորդում է նշանավոր «Կահիրեյան» եռագրությունը («Բեյն ալ-Կասրեյն», «Կասր աշ-Շաուկ», «Աս-Սուքքարիյյա»)։ Ստեղծելով եգիպտական ընտանեկան սագա` Մահֆուզը պատկերում է Եգիպտոսի նորագույն շրջանի պատմության սոցիալական և քաղաքական իրադարձություննեը։ 1959 թ. հրատարակվում է Մահֆուզի «Մեր թաղի տղաները» վեպը։ 1960-ականներին լույս են տեսնում «Գողը և շները», «Լորը և աշունը», «Ուղին», «Մուրացկանը», «Շաղակրատանք Նեղոսի վրա», «Միրամար հյուրանոցը» վիպակները։ 1967թ.ի Իսրայելի հետ Եգիպտոսի պատերազմն իր արտացոլումը գտավ Մահֆուզի մի շարք ստեղծագործություններում՝ «Մեղրամիս», «Տառապանքի որդիները», «Հոգիներ բուժողը»։ Եվ 1972թ. լույս է տեսնում Մահֆուզի «Հայելիներ» վեպը։ Այն բուռն քննարկումներ առաջացրեց. ոմանք հիանում էին նրանով, որ հեղինակը ճիշտ ու ուղիղ կերպով նկարագրել է եգիպտական հասարակությունը, մյուսներն էլ ասում էին, թե հեղինակն աղավաղել է եգիպտական իրականությունը՝ ընդգծելով նրա միայն բացասական կողմերը։

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել]

Վեպեր[խմբագրել]

  • Ճակատագրերի խաղը (1939 թ., عبث الأقدار)
  • Ռադոպիս (1943 թ., رادوبيس)
  • Թեբեի պայքարը (1944 թ., كفاح طيبة)
  • Նոր Կահիրե (1945 թ., القاهرة الجديدة)
  • Խան ալ-Խալիլի (1946 թ., خان الخليلي)
  • Միդակ նրբանցքը (1947 թ., زقاق المدق)
  • Միրաժ (1948 թ., السراب)
  • Սկիզբ և վերջ (1949 թ., بداية ونهاية)
  • Բեյն ալ-Կասրեյն (Կահիրյան եռագրության 1-ին մասը, 1956 թ., بين القصرين)
  • Կասր աշ-Շաուկ (Կահիրյան եռագրության 2-րդ մասը, 1957 թ., قصر الشوق)
  • Աս-Սուքքարիյյա (Կահիրյան եռագրության 3-րդ մասը, 1957 թ., السكرية)
  • Մեր փողոցի տղաները (1959 թ., أولاد حارتنا)
  • Գողը և շները (1961 թ., اللص والكلاب)
  • Լորը և աշունը (1962 թ., السمان والخريف)
  • Ուղին (1964 թ., الطريق)
  • Մուրացկանը (1965 թ., الشحاذ)
  • Շաղակրատանք Նեղոսի վրա (1966 թ., ثرثرة فوق النيل)
  • Միրամար (1967 թ., ميرامار)
  • Հայելիներ (1972 թ., المرايا)
  • Սեր անձրևի տակ (1973 թ., الحب تحت المطر)
  • Ալ-Քարնաք (1974 թ., الكرنك)
  • Մեր թաղի պատմությունները (1975 թ., حكايات حارتنا)
  • Հարգարժան պարոն (1975 թ., حضرة المحترم)
  • Սիրո շրջան (1980 թ., عصر الحب)
  • Հազար ու մի գիշերվա գիշերները (1982 թ., ليالي ألف ليلة)
  • Մնում է մի ժամ (1982 թ., الباقي من الزمن ساعة)
  • Գահի առաջ (1983 թ., أمام العرش)
  • Իբն Ֆատումայի ճամփորդությունը (1983 թ., رحلة ابن فطومة)
  • Ճշմարտության մեջ ապրողը (1985 թ., العائش في الحقيقة)
  • Առաջնորդի սպանության օրը (1985 թ., يوم مقتل الزعيم)
  • Առավոտվա և իրիկունվա զրույցը (1987 թ., حديث الصباح والمساء)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել]

  • Խելագարության շշունջը (1938 թ., همس الجنون)
  • Ալլահի աշխարհը (1962 թ., دنيا الله)
  • Ծածկի տակ (1969 թ., تحت المظلة)
  • Մեղրամիս (1971 թ., شهر العسل)
  • Ոճիրը (1973 թ., الجريمة)
  • Սերը բուրգի բարձունքին (1979 թ., الحب فوق هضبة الهرم)
  • Սատանան քարոզում է (1979 թ., الشيطان يعظ)
  • Ապաքինման շրջանի երազները (2004 թ., أحلام فترة النقاهة)

Գրականություն[խմբագրել]

  • Кирпиченко В. Н. Нагиб Махфуз  - эмир арабского романа.  - М.։ Наука. Изд. фирма «Вост. лит.», 1992.  - 301 с. ISBN 5020174580

Արտաքին հղումներ[խմբագրել]