Ղպտի ուղղափառ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սբ. Մարկոս ղպտիական տաճարը Ալեքսանդրիայում

Ալեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցի, Եգիպտոսի քրիստոնեական եկեղեցու պաշտոնական անվանումը, արևելյան ուղղափառ եկեղեցիներից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնվել է Մարկոս առաքյալի կողմից Ալեքսանդրիայում։ Պատարագի ժամանակ օգտագործվում է ղպտիական ծիսակարգը, պատարագը կատարվում է արաբերեն և ղպտիերեն լեզուներով։

Ղպտի ուղղափառ եկեղեցին հակաքաղկեդոնական եկեղեցի է և ընդունում է միայն առաջին երեք տիեզերական ժողովների որոշումները, ինչպես և Հայ Առաքելական Եկեղեցին։

Ներկայումս Ղպտի ուղղափառ եկեղեցին ունի 400 համայնք, մեծ մասը Եգիպտոսում, մնացածը՝ եգիպտական սփյուռքում։

Ղպտի եկեղեցու գլուխ կանգնած է պատրիարքը։ Մինչև 2012 թ. մարտի 17-ը եկեղեցին գլխավորել է Շենուդա III-ը։ 2012 թ. նոյեմբերի 4-ին նոր պատրիարք ընտրվեց 60-ամյա եպիսկոպոս Թեոդորոսը Բուհեյրա նահանգից։ Նա դարձավ պատրիարք Թեոդորոս II։


Պատկերասրահ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]