Մեդալիոն (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեդալիոնից)

Մեդալիոն (ֆրանսերեն՝ medaillon, իտալերեն՝ medaglione, medaglia-մեդալ),

  1. Կերպարային կամ զարդապատկերային հորինվածք (ծեփածո կամ փորագիր ռելիեֆ, զարդանախշ, խճանկար) շրջանաձև կամ ձվաձև շրջանակի մեջ։ Կիրառվում է շենքերի, կահույքի և այլնի հարդարման համար։
  2. Ոսկերչական զարդ (շրջանաձև կամ ձվաձև տուփիկի տեսքով, հաճախ շղթայով) մանրապատկեր կամ մասունք պահելու համար։ Կրում են պարանոցին։
  3. Հարթապատկերով (սովորաբար դիմապատկեր) ոչ մեծ չափի շրջանաձև կամ ձվաձև վահանիկ։ Հիմնականում պատրաստվում է մետաղից, ձուլման կամ դրվագման տեխնիկայով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 374