Կիսլովոդսկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19-րդ դարի կառույց նարզանի ավազաններ
Կիսլովոդսկը (ռուս.՝ Кислово́дск, բառացի. թթու ջրեր) առողջարան քաղաք Ստավրոպոլի մարզում, Ռուսաստան, որը գտնվում է Հյուսիսային Կովկասում Սև և Կասպից ծովերի արանքում: Մոտակա օդանավակայանը տեղակայված է Միներալնիե Վոդի քաղաքում: Կիսլովոդսկը հիմնադրվել է 1803թ. որպես ռազմական վայր: Այն անվանակոչվել է շրջակայքի բազմաթիվ հանքային աղբյուրներից ելնելով:
Պատմություն [խմբագրել]
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Կիսլովոդսկը թրպես մոդայիկ առողջարան գրավում է բազմաթիվ երաժիշտների, դերասանների և Ռուսաստանի արիստոկրատիայի ներկայացուցիչների: Միքայել Լերմոնտովի Մեր ժամանակների հերոսը վեպի որոշ իրադարձություններ տեղի են ունեցել Կիսլովոդսկում: