Հոգեվերլուծություն
Հոգեվերլուծություն (գերմ.՝ Psychoanalyse), ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի կողմից 19-րդ դարավերջում – 20-րդ դարասկզբում մշակված հոգեբանական տեսություն, ինչես նաև այդ տեսության վրա հիմնված հոգեկան խանգարումների բուժման ուժեղ մեթոդ[1]: Հետագայում Հոգեվերլուծությունը լայնացել է, քննադատվել և զարգացել տարբեր ուղղություններով հիմնականում Ֆրեյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նոր ֆերյդականների կողմից՝ Էրիխ Ֆրոմմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի:
Հոգևերլուծության հիմնական դրույթները հետևյալն են.
- մարդու պահվածքը, փորձը և իմացությունը շատ բաներով կանխորոշված են ներքին և իռացիոնալ (անհամաչափելի) ձգտումներով,
- այդ ձգտումները մեծ մասամբ անգիտակից են,
- այդ ձգտումների հասկանալու փորձերը պատճառ են դառնում պաշտպանողական մեխանիզմների տեսքով հոգեբանական ընդդիմությանը,
- բացի անձի կառուցվածքից, անձնական զարգացումն կանխորոշվում է վաղ մանուկ ժամանակների իրադարձություններով,
- իրականության գիտակից ըմբռնման և անգիտակից (դուրս մղված) նյութի միջև հակամարտությունները կարող են մտավոր խանգարումների (ինչիսիք են նեվրոզները, բնավորության նեվրոտիկ գծերը, վախը, դեպրեսիան և այլն) պատճառ դառնալ,
- անգիտակից նյութի ազդեցությունից ազատմանը կարելի է հասնել դրա հասկանլու միջոցով (օրինակ, համապատասխան մասնագիտական աջակցության դեպքում)[2]:
Ժամանակակից Հոգեվերլուծությունը բառի լայն իմաստով ընդգրկում է մարդու հոգեկան զարգացման ավելի քան 20 կոնցեպցիա: Հոգևերլուծական թերապևտիկ բուժման միջոցները այնքան են տարբերվում, ինչքան որ տեսությունները: Եզրը նաև նշանակում է մասնկական զարգացման հետազոտության մեթոդ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Psychoanalysis // Encyclopædia Britannica.
- ↑ Erich Fromm (1992:13-14) The Revision of Psychoanalysis
Կաղապար:Հոգեբանություն Կաղապար:Ժամանակակից փիլիսոփայություն