Պրագմատիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրագմատիզմը (հին հուն.՝ πράγμα ՝պրագմա – գործ, գործողություն) փիլիսոփայական ուղղություն է , որը որպես ճշմարտության չափանիշ համարում է պրակտիկան։ Այն համարվում է ամերիկյան փիլիսոփայության ամենագլխավոր ուղղությունը։ Հիմնադիրներն են Չարլզ Պիրսը, Վիլյամ Ջեյմսը և Ջոն Դյուին։ Պրագմատիզմի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողել պոզիտիվիզմի և կյանքի փիլիսոփայության մի շարք գաղափարներ։

Ճշմարտության պրագմատիստական ընկալումը[խմբագրել]

Ըստ պրագմատիստական փիլիսոփայության ներկայացուցիչների՝կարևորը ոչ թե ճշմարտությունն է , այլ ամուր հավատն ու համոզմունքներն են։ Երբ մենք ինչ որ բանի նկատմամբ ունենում ենք ամուր , անքակտելի կարծիք, ապա մենք այլևս չենք հետաքրքրվում դա ճշմարիտ է արդյոք, թե ոչ։ Այսինքն , պրագմատիզմը պնդում է, որ ճշմարտությունը հատկանիշ է , որը ոչինչ չի ավելացնում տվյալ առարկան նկարագրելիս, քանի որ յուրաքանչյուրս ունենք սեփական համոզմունքներ տվյալ առարկայի նկատմամբ։ Այս առումով ճշմարտությունը ճանաչելու համար մեծ դեր ունի կասկածը։ Իսկ ինքը ճշմարտությունը կարող է լինել՝ ա) համոզմունք , որը բերում է համապատասխան վարքի, գործողությունների, որոնք օգտակար են մարդու գոյատևման համար, բ) մեծամասնության վերջնական համոզմունք՝ որպես երկար ուսումնասիրության օրինաչափ և անհրաժեշտ արդյունք։ «Համոզված եմ, հետևաբար` ճշմարիտ եմ»- ահա պրագմատիզմի վերաբերմունքը ճշմարտության վերաբերյալ։

Դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա[խմբագրել]

Ցանկացած իմացություն ծնվում է փաստերից, որոնք ի հայտ են գալիս ուսումնասիրությունների, հետազոտությունների ժամանակ։ Իսկ դատողությունները, որոնք հետազոտությունը հասցնում են դրական արդյունքի, լինում են երեք տեսակի՝ դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա։ Ըստ Պիրսի` կենտրոնական դերը այստեղ պատկանում է աբդուկցիային, սակայն այս դատողությունների միջև եղած սահմանները շատ դժվար է գծել։ Աբդուկցիան դեդուկցիայի և ինդուկցիայի լրացումն է։ Այն , որ Դեկարտը առավելությունը տալիս էր դեդուկցիային, իսկ Բեկոնը` ինդուկցիային, չի խանգարում, որպեսզի երկու կողմի ներկայացուցիչներն էլ ընդունեն, որ մարդկային իմացությունը կարող է ընթանալ կամ ընդհանուրից դեպի մասնավորը, կամ հակառակ՝ մասնավորից դեպի ընդհանուրը։ Հիպոթեզները պետք է ձևակերպվեն հարցական եղանակով և պետք է ստուգվեն փորձով։ Դեդուկցիայի և ինդուկցիայի համար կենտրոնական հասկացությունը հիպոթեզն է։ Աբդուկցիայի մեթոդով ծնվում են հիպոթեզները։

Ինստրումենտալիզմ[խմբագրել]

Ջոն Դյուին իր պրագմատիստական հայացքներն արտահայտելիս, առաջ է քաշում պրագմատիզմի ավելի օրիգինալ տարբերակ, որը ստացել է «ինստրումենտալիզմ» անվանումը։ Ըստ Դյուիի՝ իմացությունը սկսվում է պրոբլեմատիկ իրավիճակներից, որոնց բախվում է մարդը իր կենսագործունեության ընթացքում։ Իսկ այդ իրավիճակների վերլուծությունը բերում է հիպոթեզների, որոնք կարող են լինել ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ։ Դրա համար էլ անհրաժեշտ է հետզոտել յուրաքանչյուր հիպոթեզ։ Բանականությունը գոյություն չունի մարդուց անկախ, այն ձևավորվում է մարդու գործունեության ընթացքում։ Այսինքն բանականությունը հենց մարդու գործունեության արդյունք է։ Այն որպես գործիք է ծառայում մարդու համար՝ ստեղծված պրոբլեմային իրավիճակներից դուրս գալու և շրջապատին հարմարվելու նպատակով։

Գրականություն[խմբագրել]

  1. ИСТОРИЯ ФИЛОСОФИИ под ред. B.B. Васильева, A.A. Кротова, Д.В. Бугая, Москва, Академический Проект 2005
  2. ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, եՐԵՎԱՆ 2005

Արտաքին հղումներ[խմբագրել]

http://www.gevorgyan.info/index.php/hy/8-miak/97-pragmatizm
iph.ras.ru կայքում