Հելլենիստական փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնադարյան իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի Աթենքի դպրոց կտավը

Հելլենիստական փիլիսոփայություն է կոչվում փիլիսոփայության զարգացման այն ժամանակահատվածը, որը հաջորդել է Արիստոտելին։ Հելլենիստական շրջանի փիլիսոփայության առանձնահատկություններից մեկը նրա բարոյագիտական ուղղվածությունն է ու փորձը՝ ընդունելու հին արևելյան փիլիսոփայության որոշ դրույթներ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքներից հետո ստեղծվում է հսկայական մի պետություն, որը մեծ զորավարի մահվանից հետո բաժանվում է երեք մասի։ Հունական և տեղական-ազգային մշակույթների միախառնումից գոյանում է նոր մշակույթ, որն ընդունված է անվանել հելլեսնիստական։ Միաժամանակ, որպես հունական մշակույթի անբաժան մասնիկ՝ հունական փիլիսոփայությունում սկիզբ է առնում հելլենիստական փիլիսոփայությունը։ Հելլենիստական դարաշրջանում Առաջավոր Ասիայի ժողովուրդների հոգևոր կյանքում տեղի ունեցան մեծ փոփոխություններ

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիզմի դարաշրջանում հասարակական կյանքում տեղի ունեցած պատմաքաղաքական ու մշակութային փոփոխություններն իրենց կնիքն են թողնում նաև փիլիսոփայական մտքի զարգացման վրա։ Փիլիսոփայության կենտրոնում հայտնում է մարդը, որին առաջին հերթին մտահոգում են սեփական կեցության ավտանգության և երջանկության խնդիրները։ Անհատապաշտությունը դառնում է փիլիսոփայական մտածումների առանցքը։ Թուլանում է հետաքրքրությունը տեսական մտքի նկատմամբ, եթե Արիստոտելը տեսական-հայեցողական կյանքն էր համարում երանելի կեցություն և բարձրագույն բարիք, ապա հելլենիստական դարաշրջանի փիլիսոփայության մեջ տեսական գիտելիքները կորցնում են իրենց ինքնուրույն և ինքնաբավ արժեքը։

Նոր ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիզմի դարաշրջանում իրենց գոյությունը շարունակում են պլատոնական և արիտոտելական դպրոցները, իսկ դրանց զուգահեռ ձևավորվում էին փիլիսոփայության նոր ուղղություններ՝ ստոիցիզմը, էպիկուրականությունը և սկեպտիցիզմը։

Սկեպտիցիմզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիկուրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոիցիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]