Հեդոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեդոնիզմ, բարոյական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը։ Հեդոնիզմ ձևավորվել է Հին Հունաստանում (կիրենիկներ, Էպիկուր, էպիկուրյան ոաց)։ Հետագայում Հեդոնիզմի պրոբլեմը հետաքրքրում է Վերածննդի և Լուսավորականության շրջանի փիլիսոփաներին։ XVIII դ. ֆրանսիական մատերիալիստները Հեդոնիզմի սկզբունքը գործածում են բանական էգոիզմի ուսմունքի հիմնավորման համար։ Հեդոնիզմը բովանդակվում է ուտիլիտարիստական բարոյագիտության մեջ (Ի. Բենթամ, Ջ. Ս. Միւ)։ Հեդոնիզմին են անդրադառնում արդի բուրժուազիական հասարակագիտական տեսություններում (Մ. Շլիկ, Զ. Մանտայանա, Հ. Մարկուզե և ուրիշներ)։ Հեդոնիզմը հիմնականում առնչվում է հասարակության նատուրալիստական ըմբռնումներին և այդ իմաստով քննադատվում է մարքսիստական փիլիսոփայության մեջ։ Հեդոնիզմը չի կարող դառնալ ո՝ չ բարոյականության հիմնավորում, ո՝ չ նրա չափանիշ, քանի որ այն վերջ ի վերջո հանգում է բարոյականության հասարակական բովանդակության ժխտմանը, ռելյատիվիզմի հաստատմանը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անբարոյականության քարոզմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png