Ջայնիզմ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջայնիզմ - հնագույն դհարմական կրոն է, որը առաջացել է Հնդկաստանում մոտ VI դարում։ Ուսմունքի հիմնադիրն է Կշատրիա Վարդհամանան կամ Ջինա Մահավիրան։ Ջաինիզմը քարոզում է չվնասել բոլոր կենդանի էակներին որոնք կան այս աշխարհում. Ջաինիզմի փիլիսոփայությունը և պրակտիկան հիմնականում հիմնված է հոգու ինքնակատարելության վրա, որ հոգին հասնի ամենատեսության, հզորության և հավերժական երանության։
Յուրաքանչյուր հոգին, որը հաղթահարում է մարմնական ցանկությունները, և հասնում է Նիրվանային կոչվում է Ջինա. Ժամանակակից աշխարհում, Ջաինիզմը փոքր, բայց ազդեցիկ կրոնական համայնք է, որը նեռարում է 4,9 մլն հետևորդներ Հնդկաստանում, և հաջողությամբ աճող համայնքներ Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում և աշխարհի այլ մասերում։
Ջաինիզմը պնդում է, որ յուրաքանչյուր էակ անհատ և հավերժական հոգի է։ Երբ հոգին դառնում է ամբողջովին զերծ սանսարայից այն կարող է հասնել աստվածային գիտակցության։
Ջաինիզմի հետևորդները կոչվում են Ջաիներ։ Ջաինիզմում ամենաբարձր աստիճանն է Ջինան «հաղթող»։ Այս տիտղոսը շնորհվում է կրոնական ուսուցիչներին, որոնք հասել են Դհարմային և զերծ են սանսարայից։ Ջաիները հետևում են 24 հատուկ Ջինաների ուսմունքներին, որոնք հայտնի են որպես տիրտհանկարներ (հատման ստեղծողներ»,« Նրանք, ովքեր հայտնաբերել եւ մատնանշել են ճանապարհը դեպի փրկություն »)։ Ավանդաբար ենթադրվում է, որ 24-րդ և վերջին տիրտհանկարն էր Շրի Մահավիրը («մեծ հերոս», ով համարվում է ժամանակակից Ջաինիզմի հիմնադիրը), ով ապրել է 599 մինչև 527 մ.թ.ա.։ Իսկ առաջինը՝ մեծ արքա Ռիշաբհան, ով ապրել է այն օրերում, երբ մարդիկ չգիտեին, գրել ու հաշվել։
Ջաինիզմը խրախուսում է հոգևոր զարգացումը իմաստության ու ինքնակառավարման միջոցով։ Ջաինիզմի նպատակն է մարդկային հոգու իրական բացահայտումը։ Կատարյալ ընկալումը, կատարյալ գիտելիքը և կատարյալ վարքագիծը, որոնք հայտնի են որպես «Ջաինիզմի երեք գանձեր» ճանապարհն են դեպի մարդու հոգու ազատում սանսարայից։
Ջաինիզմը պնդում է, որ տիեզերքը և Դհարման անսահմանափակ են, առանց վերջի և սկզբի։ Սակայն, տիեզերքում տեղի են ունենում որոշ փոփոխություններ։ Սանսարինայի հոգին (աշխարհիկ մարդ), տարբեր ձևերով է հանդես գալիս կյանքի ընթացքում ժամանակի ճանապարհորդության մեջ։ Մարդը, «ոչ մարդը» (կենդանիներ, միջատներ, բույսերի և այլն), գերմարդը (աստվածները և կիսաստվածները) և Դժոխքի էակները - Սանսարինայի հոգու չորս մակրոտեսակներն են։
Ջաինիզմի ուսմունքի մեկ այլ կարևոր բնորոշ գծերից է - հոգեկան վարքագծի նորմերը։ Գոյություն ունեն հինգ հիմնարար բարոյական սկզբունքներ որոնք պետք է կատարեն Ջաիները։ Սկզբունքների կատարման խստությունը, կախված է նրանից, թե ով է Ջաին - հոգևորական թե աշխարհիկ մարդ։ Դրանք են.
- Չվնասել կենդանի էակներին ԱՀԻՄՍԱ
- լինել անկեղծ և բարեսիրտ ՍԱՏՅԱ
- գողություն չանել ԱՍՏԵՅԱ
- չդավաճանել ԲՐԱՀՄԱՉԱՐՅԱ
- ժլատ չլինել ԱՊԱՐԻԳՐԱՀԱ
Ջիաները հավատում են, որ ճշմարիտ գիտելիքը (Դհարման), հանգեց և նորից հայտնվեց ողջ պատմության ընթացքում։ Նրանք, ովքեր նորից են բացում Դհարման կոչվում են տիրտհանկարներ։ Տիրտհանկար բառացիորեն նշանակում է «հատման ստեղծող»։ Ջիաները, ինչպես Բոըդդիստները անձի զտման գործընթացը համեմատում են կատաղի գետը անցնելու հետ - որը պահանջում է համբերություն ու զգուշություն։ «հատում ստեղծողները» արդեն անցել են գետը, և կարող են ուղղորդել ուրիշներին։ Նրանք նաև կոչվում են «հաղթողներ», քանի որ նրանք ձեռք են բերել ազատությունը սեփական ջանքերով։
Ինչպես բուդդայականության մեջ, այնպես էլ այստեղ Ջաինական Դհարմայի հիմնական նպատակն է ազատվել կարմայի բացասական ազդեցությունից մտավորը ու ֆիզիկականը մաքրելու միջոցով։ Այս գործընթացը, հանգեցնելով ազատությանը, ուղեկցվում է ներքին խաղաղության ձեռքբերմամբ։
Հոգին մաքրվելուց հետո, տիտհանկարները դառնում են ամենագետ և օրինակելի նմուշ։ Նրանք դասվում են աստվածների շարքին, և կոչվել են Բհագավաններ (օրինակ Բհագավան Ռիշաբհա, Բհագավան Պառշվա, և այլն)։
Գոյություն ունեին 24 Տիտհանկարաներ է, ովքեր ապրել են այսպես կոչված, «մեր դարում»։ Վերջին երկու տիտհանկարաները- Պառշվան և Մահավիրան - իրական պատմական գործիչներ էին՝ նրանց գոյության փաստերը արձանագրվել են գրավոր։
Մահավիրան ստեղծել է համայնք բաղկացած չորս մասից՝ ճգնավորներից, միանձնուհիներից, հասարակ տղամարդկանցից և կանանցից։
Ջաինիզմի էթիկական չափանիշները ասում են նրա հետևորդներին լինել ճշմարտացի, ազնիվ, ժուժկալ գործերի բառերի ու մտքերի մեջ, մոռանալ երկրային հետաքրքրությունները և, առաջին հերթին, խստորեն պահպանել ահիմսան - չվնասել կենդանի էակներին։
Մահավիրը պահանջում էր, իր աշակերտներից հետևել երեք սկզբունքների (տրիրանտայի երեք գանձերի) առաջին՝ - հավատք դեպի Վարդհաման-Մահավիրա, երկրորդը, -ներթափանցումը ուսմունքի իմաստի մեջ, և Երրորդ սկզբունքը, - ճիշտ վարքագիծն է։ Աշխարհիկ մարդիկ պարտավոր են հետևել միայն բարոյականության նորմերին։ Վարդապետները նաև ձգտում էին հասնել ասկետիզմի խիստ իդեալին։ Ջաինիզնի ասկետիզմը ավելի խիստ է քան Հնդկաստանի մյուս կրոններում։ Ջաինական Վարդապետը չպետք է երկար ապրի մի տեղում։ Կուսակրոնը պետք է թափառի ամբողջ երկրով պարզ հագուստով կամ ամբողջովին մերկ։ Վարդապետներին արգելվում էր մազեր ունենալ, և նրանք պետք է ոչ թե պարզապես կտրեին, այլև արմատախիլ անեին։
Ջաինի համար ամենամեծ մեղքը- Հինսան է կենդանի էակներին վնասելը։ Ուղղափառ Ջաինը քամում է խմելու ջուրը, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չհայտնվի, հատուկ ցախավելով ավլում է իր ճանապարհը, որ ոչ մի մրջյունի կամ ճիճվի չճզմի։ Ջաինին խստիվ արգելվում է տեղափոխել կամ անել մի բան, գիշերը, որովհետև մթության մեջ նա կարող է անզգուշորեն վնաս հասցնել կենդանի արարածին։ Այսպիսի չափազանց խստակյաց պրակտիկան պատճառներից մեկն էր այս կրոնի թույլ տարածմանը իր գոյության առաջին դարում։
Ջաինիզմի գրականության հիմքն է Շվետամբարների կանոնը, որը Ջաինիզմի ուղղություններից մեկն էր, կազմվել է՝ 4-րդ դարի վերջում մ.թ.ա., և ձեռք է բերել վերջնական տեսք 10 - 11 դդ.
Ավելի ուղղափառ Դիգամբարաները ընդունում են կանոնի միայն հնագույն մասը։ Ոչ կանոնական գրականության մեջ կարևորագույն աշխատանքները պատկանում են Ումաշվատիին (4 - 5 դդ) նրա ամենահայտնի ուսմունքն է "Յոգաշաստրան»։
Թամիլական Ջաինները որպես սուրբ գիրք համարում են Տիրուկուլարը, սակայն հեղինակի կրոնական պատկանելիություն հարցը մնում է վեճի թեմա։