Վիլյամ Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wm james.jpg

Վիլյամ Ջեյմս (անգլերեն՝ William James; 11 հունվարի 1842, Նյու-Յորք - 26 օգոստոսի 1910, Չոկորուա, Նյու-Հեմփշիր), ամերիկացի փիլիսոփա, հոգեբան, հակամատերիալիստական արմատական էմպիրիզմի ներկայացուցիչ, հոգեբանության մեջ ֆունկցիոնալիստական մոտեցման, պրագմատիզմի հիմնադիր։ Նրա մետաֆիզիկայի հիմնական գաղափարներին են ազատ ստեղծագործական անհատի և իրականության բազմաձևության մասին ուսմունքը, փորձել է ստեղծել «վերջին, ամենաառարկայական և ամենաենթակայական աշխարհայացք»։

Հիմնական աշխատություններն են՝ Հոգեբանության հիմունքները (The Principles of Psychology , 1890); Կամք առ հավատ (The Will to Believe , 1897); Կրոնական փորձի բազմազանությունը (The Varieties of Religious Experience , 1902); Պրագմատիզմ (Pragmatism ։ A New Name for Old Ways of Thinking , 1907); Տիեզերքը պլյուրալիստական տեսանկյունից (A Pluralistic Universe , 1909); Ճշմարտության նշանակությունը (The Meaning of Truth , 1909); Փիլիսոփայության որոշ խնդիրներ (Some Problems in Philosophy , 1911); Արմատական էմպիրիզմի ակնարկներ (Essays in Radical Empiricism , 1912).