Կյանքի փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Բերգսոնը, Վիլհելմ Դիլթայը, Ֆրիդրիխ Նիցշեն և Արթուր Շոպենհաուերը

Կյանքի փիլիսոփայություն, 19-րդ դ. վերջի 20-րդ դ. սկզբի փիլիսոփայական ուղղություն, որը կեցության նախահիմքը, աշխարհի նվիրական էությունը համարում է կյանքը։ Կյանքի փիլիսոփայունը բնորոշ է իռացիոնալիզմը. կենսական պրոցեսների, հոգեկան երևույթների ու հասարակական կյանքի ուրույնությունը և դրանց գիտական ճանաչողության դժվարությունները նրան հիմք են տվել պնդելու բնագիտության և առհասարակ բանականության ճանաչողական հնարավորությունների սահմանափակությունը։ Ըստ կյանքի փիլիսոփայան, բանականությունը բացահայտում է երևույթների սոսկ մեխանիզմը, կմախքը, իսկ աշխարհը որպես ամբողջական հարափոփոխ կենդանի պրոցես կարող է տրվել միայն նրա վերապրումի միջոցով, ինտուիցիայի շնորհիվ։ Աշխարհին հասու լինելու այս ձևը, ըստ կյանքի փիլիսոփայության, առավել չափով դրսևորվում է արվեստի մեջ։ Աշխարհի մեխանիստական բացատրությանը հակադրվելու իր միտումով կյանքի փիլիսոփայունը շարունակում է գերմանական ռոմանտիզմի ավանդույթը, սակայն զուրկ է նրան հատուկ հումանիստական ու լավատեսական պաթոսից։ Դա մանավանդ իրավացի է կյանքի փիլիսոփայության՝ Ա. Շոպենհաուերից սերող գծի, հատկապես Ֆ. Նիցշեի համար։ Կյանքի փիլիսոփայության մյուս տարբերակը ներկայացնում է Ա .Բերգսոնը իր համաէսթետիզմով։ Կյանքի փիլիսոփայության այս երկու գծերը նկատելիորեն շեղվում են դասական փիլիսոփայությունից և՝ հարցադրումներով, և՝ շարադրանքի եղանակով, որին բնորոշ են գեղարվեստական խոսքն ու պատկերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 489