Էրիխ Ֆրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրիխ Ֆրոմմից)
Էրիխ Ֆրոմ
Erich Fromm
Ծնվել էմարտի 23, 1900(1900-03-23)[1][2][3][…]
Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմարտի 18, 1980(1980-03-18)[1][2][3][…] (79 տարեկան)
Մուրալտո, Subdistrict Locarno, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
ՈւղղությունՄայրցամաքային փիլիսոփայություն և Ֆրանկֆուրտային դպրոց[5]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, սոցիոլոգ, հոգեվերլուծաբան, գրող, հոգեբան, փիլիսոփա և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Կոլումբիայի համալսարան, Միչիգանի համալսարան և Նյու Յորքի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, Սոցիալական հոգեբանություն, հոգեվերլուծություն, Սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն, կրոնի փիլիսոփայություն, հասարակագիտություն և հոգեբանություն
ԱնդամակցությունWilliam Alanson White Institute?
Ալմա մատերՖրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Հայդելբերգի համալսարան (1922) և Նյու Յորքի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1922)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6], գերմաներեն[6] և իսպաներեն
Ազդվել էJohann Jakob Bachofen?, Մայստեր Էքհարթ, Զիգմունդ Ֆրոյդ, Կարլ Մարքս, Բենեդիկտ Սպինոզա, Սյորեն Կիերկեգոր, Ալֆրեդ Ադլեր, Hermann Cohen? և Լաո Ցզի
Պարգևներ
Ամուսին(ներ)Frieda Fromm-Reichmann? և Կարեն Հորնի
Կայքfromm-online.org
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Erich Fromm Վիքիպահեստում

Էրիխ Ֆրոմմ (գերմ.՝ Erich Fromm, մարտի 23, 1900(1900-03-23)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 18, 1980(1980-03-18)[1][2][3][…], Մուրալտո, Subdistrict Locarno, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա), հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիխ Ֆրոմմը ծնվել է հրեական ընտանիքում 1900 թվականին։ Նրա պապը և նախապապը եղել են ռաբբիներ (հրեական քահանաներ), հայրը զբաղվել է առևտրով՝ միաժամանակ պահպանելով կրոնական սովորույթներն ընտանիքում։ Կրթություն է ստացել Հեյդելբերգյան համալսարանում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի և հոգեբանության ոլորտներում։ Ուսանել է Մաքս Վեբերի, Կառլ Յասպերսի և Գ. Ռիկերտի մոտ, խորապես ուսումնասիրել է Զիգմունդ Ֆրոյդ և Կառլ Մարքսի ուսմունքները։ 1925 թվականին դարձել է կիրարկող հոգեվերլուծող։

1932 թվականին կազմակերպել է լայն սոցիալական խմբերի վարքի անգիտակցական դրդապատճառներին վերաբերող հետազոտություն։ Արդյունքում եկել է այն եզրակացության, որ գերմանական հասարակությունը ցույց չի տալու դիմադրություն ֆաշիստական ռեժիմին։ 1933 թվականին Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Ֆրոմմը (Ֆրանկֆուրտյան դպրոցի այլ ներկայացուցիչների պես) հեռացել է Գերմանիայից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Այնտեղ նա գրել է իրեն լայն ճանաչում բերած ուսումնասիրությունների մեծ մասը։ 1941 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Փախուստ ազատությունից», որտեղ մերկացվում էին ֆաշիզմի տարբեր վերափոխված տեսակները։ Ամերիկայում հրատարակված նրա մյուս գրքերից են. «Մարդը իր համար» (1947 թ.), «Հեքիաթներ, լեգենդներ և երազատեսություն» (1951 թ.), «Առողջ հասարակություն» (1955 թ.), «Սիրելու արվեստը» (1956 թ.), «Ունենա՞լ, թե՞ լինել» (1976 թ.) և շատ ուրիշներ։

Սոցիալ-հոգեբանական գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ֆրոմի դասական հոգեվերլուծությունը նպաստում է մարդու մասին գիտելիքների հարստացմանը, սակայն այն չի ավելացնում գիտելիքն այն մասին, թե ինչպես պետք է մարդ ապրի և գործի։ Ֆրոմի կարծիքով Ֆրեյդը փորձել է ներկայացնել հոգեվերլուծությունը որպես բնական գիտություն, սակայն սխալ է գործել՝ բավարար ուշադրություն չհատկացնելով էթիկայի խնդիրներին։ Ֆրոմը փորձել է հոգեվերլուծությունում մարդկային պահվածքի կենսաբանական շարժառիթներից շեշտը տեղափոխել սոցիալական գործոնների վրա, ցույց տալ, որ «մարդկային էությունը՝ նրա կրքերն ու վախերը, մշակույթի արդյունք են[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Фромм Эрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Bronner S. E. Critical Theory: A Very Short Introduction (2nd edn)OUP, 2017. — ISBN 978-0-19-069270-4doi:10.1093/ACTRADE/9780190692674.001.0001
  6. 6,0 6,1 CONOR.Sl
  7. Бегство от свободы. Пер. с англ. А. Лактионова. — М.: АСТ; АСТ Москва, 2009. — С. 17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էրիխ Ֆրոմ հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Ֆրոմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Ֆրոմ» հոդվածին։