Կարլ Գուստավ Յունգ
Կարլ Գուստավ Յունգ (գերմ.՝ Carl Gustav Jung, 1875թ. հուլիսի 26 — 1961 հունիսի 6), շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի` անալիտիկ հոգեբանության հիմնադիր:
Լինելով Զիգմունդ Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան` հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք կապում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերի, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդների հետ:
Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ՝ միևնույն ձևերով: Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ, որոնք, սակայն, չեն կարող ստվերել առասպելի համապարփակ բնույթը: Առասպելների առանցքը կազմող շրջիկ և անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր:
Աղբյուրներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
