Տիչինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիչինո (այլ կիրառումներ)
Տիչինո
Ticino
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էTicino? և Italian Switzerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԲելիզոնա
Ամենաբարձր կետRheinwaldhorn?
ԲԾՄ238 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Ticino?
Հիմնական լեզուԻտալերեն
Պաշտոնական լեզուներիտալերեն
Բնակչություն328․580
Տարածք2,812
Հիմնադրված է1803 թ.
Սահմանակցում էԳրաուբյուդեն, Ուրի, Վալե, Պիեմոնտ, Լոմբարդիա, Կոմո, Վարեզե և Վերբանիո-Կուզիո-Օսոլա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՀապավումTI
ISO 3166-2 կոդCH-TI
Հեռախոսային կոդ091
Ավտոմոբիլային կոդTI
ti.ch

Տիչինո (գերմ.՝ Tessin; ֆր.՝ Tessin; իտալ.՝ Ticino; ռոմանշ.՝ Tessin), իտալախոս կանտոն Շվեյցարիայի հարավում, Իտալիայի հետ սահմանի մոտ։ 1803 թվականին, երբ հիմնադրվում էր Շվեյցարիայի Համադաշնությունը, Բելինցոնայի ու Լուգանոյի կանտոնները միավորվեցին, և դրա արդյունքում կազմավորված նոր կանտոնն անվանվեց նրա տարածքով մինչև Լագո Մաջորե լիճը հոսող Տիչինո գետի անունով[1], որը, մի շարք ուսումնասիրողների կարծիքով, առաջացել է հնդեվրոպական tak արմատից (նշանակում է հալվող, հոսող)[2]։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիչինոյի կանտոնն զբաղեցնում է 2812| քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես երեք քառորդ մասը պիտանի է գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար[3]։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 353,709, որոնց 70.1%-ը կաթոլիկներ էին[4] [5]: 2016 թվականին Տիչինոն Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցրել բնակչության երկարակեցության (միջինը՝ 85 տարի) և առաջին տեղը՝ տղամարդկանց երկարակեցության (82,7 տարի) ցուցանիշներով[6]։

Տիչինոյի տարածքում են գտնվում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու հուշարձան՝ Բելինցոնայի երեք ամրոցներն ու Մոնտե Սան Ջորջոն (Monte San Giorgio)[7]: Կանտոնի մի շարք բնակավայրեր լայնորեն հայտնի են դրանցում պարբերաբար անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներով։ Լոկառնոյում ամեն տարվա օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում անց է կացվում միջազգային հեղինակավոր կինոփառատոն[8], Լուգանոյում ու Մենդրիզիոյում հունիս-հուլիս ամիսներին՝ ջազային բացօթյա փառոատոն[9], որի վերջին շրջանի մասնակիցների թվում եղել են այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպես՝ Բուդդի Գայը, Վան Մորիսոնը, Yes, Jethro Tull, Yellowjackets, Al Jarreau, Randy Brecker երաժշտախմբերը[10]։

Տիչինոն հարուստ է բազմազան ոճերով կառուցված ճարտարապետական հուշարձաններով՝ սկսած ռոմանականից ու բարոկկոյից, վերջացրած ճամանակակից ոճերով։ Այստեղ ստեղծագործել են միջազգային ճանաչման հասած ճարտարապետներ Մարիո Բոտտան, Աուրելիո Գալֆետտին, Լուիջի Սնոցցին, Լիվիո Վակկինին[7]։ Դեռ 18-րդ դարում ռուսաստանցի ու իտալա ցի ազնվականներ նախագծեր են պատվիրել տիչինոցի համբավավոր ճարտարապետներին[11], իսկ վերջին ժամանակներս կանտոնը դարձել է լայն տարածում ստացած նեոռացիոնալիստական Tendenza շարժման կենտրոնը[12]։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիո Բոտտա - ճարտարապետ
  • Աուրելիո Գալֆետի - ճարտարապետ
  • Լուիջի Սնոցցի - ճարտարապետ
  • Լիվիո Վակկինի - ճարտարապետ
  • Բեռնասկոնի գերդաստան - ծեփագործներ, ճարտարապետներ ու քանդակագործներ
  • Ջովանի Պիետրո Մանյի - ծեփագործ[13]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marcello Sorce Keller,“Canton Ticino: una identità musicale?”, Cenobio, LII(2003), April–June, pp. 171–184; also later published in Bulletin – Schweizerische Gesellschaft für Musikethnologie und Gesellschaft für die Volksmusik in der Schweiz, October 2005, pp. 30–37.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lo scorrere del fiume, l'opera dell'uomo». Azienda elettrica ticinese. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. Roberto Rampoldi (1901). «Intorno all'origine e al significato del nome Ticino». Internet Archive. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. Federal Department of Statistics (2008). «Regional Statistics for Ticino». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Diocese of Lugano - Statistics» (English). Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Annuario Statistico Ticinese 2015» (Italian). Ufficio di Statistica del Cantone Ticino. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Eurostat-Life expectancy at birth by sex and NUTS 2 region». ec.europa.eu. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 «Canton Ticino: a taste» (PDF). Swissnews.ch. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. Max Oettli (2011). CultureShock! Switzerland. Marshall Cavendish. էջ 189. ISBN 978-981-4435-93-2.
  9. Nicola Williams; Damien Simonis; Kerry Walker (2009). Switzerland. Lonely Planet. էջ 330. ISBN 978-1-74220-381-2.
  10. Joanne Lane (2007 թ․ հուլիսի 1). Adventure Guide to Sicily. Hunter Publishing, Inc. էջ 165. ISBN 978-1-58843-627-6.
  11. «The Architecture of Ticino "Tendenza" – a case of the past?» (PDF). BTU Cottbus. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. K. Michael Hays (2000). Architecture Theory Since 1968. MIT Press. էջ 246. ISBN 978-0-262-58188-2.
  13. Nicht, Christoph. «Pietro Magno und die italienischen Stukkateurtrupps» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիչինո» հոդվածին։