Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
F. Scott Fitzgerald

Francis Scott Fitzgerald 1937 June 4 (1) (photo by Carl van Vechten).jpg
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը
լուսանկարված Կառլ վան Վեխտենի կողմից 1937-ին

Ծնվել է Ֆրենսիս Սքոթ Քիյ Ֆիցջերալդ
Francis Scott Key Fitzgerald
1896 թ., սեպտեմբերի 24 (1896-09-24)
Սեյնթ Փոլ (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել է դեկտեմբերի 21, 1940 (44 տարեկան)
Հոլիվուդ Կալիֆորնիա, ԱՄՆ
Մասնագիտություն վեպերի և կարճ պատվածքների գրող, բանաստեղծ
Ազգություն Ամերիկացի
Ստեղծագործական շրջան 1920–1940
Գրական ոճեր Մոդերնիզմ
Գրական շարժումներ Կործանված Սերունդ (Lost Generation)

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ (1896 սեպտեմբերի 24-1940 դեկտեմբերի 21), ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։ Ֆիցջերալդի ստեղծագործությունը 20-րդ դարի ամերիկյան գրականության փայլուն նմուշներից է։[1] Նրա ժամանակակիցներն են Դրայզերն ու Ֆոլքները, Հեմինգուեյն ու Վուլֆը, բայց Ֆիցջերալդի տեղն ու դերն ուրույն է։ Նա առաջինը խոսեց այն սերնդի անունից, որը կյանք էր մտել Առաջին աշխարհամարտից հետո։

«Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։

Վեպի գործողությունը տեղի է ունենում Նյու Յորքում, Լոնգ Այլենդում 20-րդ դարի 20-ականներին։ Առաջին աշխարհամարտի քաոսից հետո ամերիկյան հասարակությունը թևակոխում է զարգացման փուլ։ Հեղինակի կենդանության օրոք վեպն առանձնապես մեծ հռչակ չուներ, 24 հազարից պակաս օրինակ էր ընդամենը վաճառվել։ Հաջորդ տասնամյակներում վեպը դարձավ շատ երկրների գրականության դպրոցական և բուհական դասընթացի պարտադիր գործ։ Պատմողը՝ առաջին դեմքով հանդես եկող Նիք Քարաուեյը, սկսում է վեպը մի խորհրդից, որն իրեն ժամանակին տվել է հարուստ հայրը, այն է՝ չդատել ուրիշ մարդկանց, ովքեր չունեն իր առավելությունները։ Այս խորհրդին հետևելը Նիքի սովորությունն է, բայց բացառություն է Գեթսբին։ Նիքը լքում է Նյու Յորքը, վերադառնում Միջին Արևելք։

«Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։ Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում՝ Ֆրանսիայի Անթիբ քաղաքում։

  1. The Golden Moment: The Novels of F. Scott Fitzgerald. MR Stern. 1970. University of Illinois Press.