Օսկար Ուայլդ
| Օսկար Ֆինգալ Օ'Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 16, 1854 թ. |
| Մահացել է | նոյեմբերի 30, 1900 թ. |
| Գրական անուն | С.3.3., Սեբաստիան Մելմոտ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, լրագրող |
| Ազգություն | |
| Ազգություն | փիլիսոփա |
| Քաղաքացիություն | Իռլանդիա |
| Կրթություն | Օսֆորդի համալսարան (1879) |
| Ստեղծագործական շրջան | 1881—1898 |
| Ոճեր | էսթետիզմ |
| Թեմաներ | կոմեդիա դրամա ողբերգություն հեքիաթ պոեմ վեպ պատմվածք էսսե |
| Նշանակալի պարգև(ներ) | Օքսֆորդյան „Նյուդիգեյթ” մրցանակ «Ռավեննա» պոեմի համար |
|
Ներշնչվել է
|
|
|
Ներշնչել է
|
|
| Ստորագրություն | |
| Վեբ-կայք | http://lib.ru/WILDE |
Օսկար Ֆինգալ Օ'Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, 1854թ. հոկտեմբերի 16, Դուբլին — 1900թ. նոյեմբերի 30, Փարիզ), ծագումով Իռլանդիայից բրիտանական հանրաճանանչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն:
Բովանդակություն |
Գրական գործունեությունը [խմբագրել]
1879թ. ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Հաջողություն է ունեցել «Բանաստեղծություններ» (1881) ժողովածուն։ 1882թ.-ին շիջել է ԱՄՆ-ի քաղաքները, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895—1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և ետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։
Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղային տղան») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ` վեհ։ «Քենտերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ XIX-րդ դարի վերջին ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերի բանաստեղծական դրամայի վերածնման փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892), «Կինը անարժան ուշադրության» (1893), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1899)։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» (1895) կատակերգությունում։
1880-ական թթ. քննադատական հոդվածներում («Մտահաղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել երևույթները։
Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն[3][4][5]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Act of Union of 1800
- ↑ Irish Nationality and Citizenship Act of 1956
- ↑ «Սալոմե»։ Դրամա 1 արարվածով։/Օ. Ուայլդ; Թարգմ. ռուս.՝ Ն. Պահլավունի. - Երևան։ Մուղնի, 2003. - 48 էջ։
- ↑ «Դորիան Գրեյի դիմանկարը»։ «Իդեալական ամուսինը»։ [Վեպ: Պիես] / Օ. Ուայլդ ; Թարգմ.՝ Ռ.Առաքելյան; Պ. Մուրճիկյան; Խմբ.՝ Գ.Վ. Վիրապյան, Հ.Հ. Սևան. - «Իդեալական ամուսինը» - Երևան : Հայաստան , 1972. - 389 էջ:
- ↑ Երկեր : [Հեքիաթներ; Պիեսներ] / Օ. Ուայլդ; Անգլ. թարգմ.՝ Գ. Հախվերդյան; Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան; Վերջաբ.՝ Լ. Հախվերդյան. - Երևան : Սովետական գրող, 1980. - 440 էջ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- ՀՍՀ
- Complete Works, L.—Glasgow, 1966
- Երկեր, Ե., 1980։
- Հեքիսաթներ, Մ., 1920։
- Полное собрание соч., под. ред. К.И. Чуквоского, т. 1—4. СПБ, 1991.
- История Английской литературы, т. 3, М., 1958.