Դորիան Գրեյի դիմանկարը
|
Գրքի պաստառ |
|
| Բնօրինակ անվանում | The Picture of Dorian Gray |
|---|---|
| Երկիր | Անգլիա |
| Լեզու | անգլերեն |
| Ժանր(եր) | միստիկա |
Դորիան Գրեյի դիմանկարը (անգլերեն՝ The Picture of Dorian Gray), հանրահայտ անգլիացի գրող Օսկար Ուայլդի ամենահաջողված և միակ հրատարակված վեպն է: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ. հուլիսին անգլիական թերթերից մեկում: Առանձին գրքի տեսքով է տպվել միայն 1891 թ. ապրիլին: Այդ բանից հետո գրքում շատ բաներ էին փոփոխվել և ավելացել:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժեն
Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
Այս պատմության մեջ սատանայի (սատանայի դերում հանդիսանում է լորդ Հենրին) զոհ է դառնում մի երիտասարդ, որը օժտված էր մի յուրահատուկ գեղեցկությամբ: Իր գեղեցկության շնորհիվ նա կարողանում էր գրավել յուրաքանչյուրի զգացմունքները: Նա կարողանում է գրավել նաև մի տաղանդավոր նկարչին, որի անունն էր Բէզիլ Հոլուորդ: Այդ նկարիչը մոտիկանում է երիտասարդի հետ և օրերից մի օր նկարում նրա դիմանկարը: Ստեղծագործությունը աչքի է ընկնում Հոլուորդի մոտիկ ընկերոջը՝ լորդ Հենրի Ոտտոնին, որը հետաքրքրվում է Դորիան Գրեյով և հաջողություն ունենում ծանոթանալ նրա հետ: Հանդիպումը կայանում է և երկուսն էլ միմյանց մասին լավ կարծիքի են լինում: Սակայն լորդ Հենրին շատ վատ հետևանքներ է թողնում Դորիանի վրա: Նա ներշնչում է վերջինիս, որ իր գեղեցկությունը շատ թանկարժեք ու կարևոր երևույթ է: Այն չի կարելի կորցնել, քանի որ դա շատ մեծ հարստություն է Դորիանի ամբողջ կյանքի համար: Ընկնելով այդ գաղափարի ազդեցության տակ, Դորիան Գրեյը նայելով իր դիմանկարին արտասանում է իր ամենագլխավոր մեջբերումը, որի համաձայն նա ցանկանում էր, որպեսզի նկարը ծերանա իր փոխարեն, իսկ նա միշտ մնա գեղեցիկ ու երիտասարդ: Ֆանտաստիկ խնդրանքը իրականանում է: Ժամանակի ընթացքում դիմանկարը սկսում է ծերանալ և տգեղանալ, իսկ Դորիանը պահպանում է իր հավերժական երիտասարդությունը ու կախարդական գեղեցկությունը: Բայց դա գաղտնիք էր մնում: Գրեյը չէր ցանկանում ոչ ոքի պատմել այդ և թաքցնում է կտավը գաղտնի սենյակում:
[խմբագրել] Գլխավոր հերոսները
- Դորիան Գրեյ, երիտասարդ, որը առանձնանում է բոլորից իր արտասովոր ու հրաշալի գեղեցկությամբ: Գրքի սկզբում նա բնութագրվում է ինչպես մի բարի, լավատես ու միամիտ երիտասարդ, սակայն հետագայում ընկնում է լորդ Հենրիի չարագույն ու համոզիչ խոսակցությունների ազդեցության տակ: Լորդ Հենրին պնդում է, որ Դորիանի գեղեցկությունը ամենակարևոր ու թանկարժեք բանը պետք է լինի իր կյանքում, քանի որ նա կարող է շատ շուտ այն կորցնել: Դորիան Գրեյի կերպարը երկերեսանի է և չարչարանքներով լի: Նա և բարեհաբյուր է, և հանցագործ:
- Լորդ Հենրի, ազնվական, նոր հեդոնիզմի գաղափարախոս: Ընկերանալով Դորիան Գրեյի հետ, սկսում է նոր հատկություններ բացահայտել երիտասարդի հոգու մեջ: Մոլորեցնում է նրան և կարողանում տիրապետել նրանով: Լորդ Հենրին հասնում է նրան, որ դառնում է Դորիանի գաղափարախոսը և ամենագլխավոր խորհրդակիցը:
- Բէզիլ Հոլուորդ, նկարիչ, որը նկարեց Դորիան Գրեյի դիմանկարը: Նա տեսնում էր Դորիանի հոգու ամբողջ առանձնահատուկ գեղեցկությունը և լցվում մեծ սիրով վերջինիս հանդեպ:
- Սիբիլա Վեյն, դերասանուհի, որը մինչ իր սիրեցյալին (Դորիան Գրեյին) հանդիպելը ապրում էր սովորական թատրոնի կարիքավոր կյանքով: Դորիանի հանդեպ իր ունեցած սերը, ստիպեց հրաժարվել թատրոնից և իր ամբողջ կյանքը նվիրաբերել իր ապագա ամուսնուն: Սակայն Դորիանը չի ողջունում Սիբիլայի այդ քայլը և հրաժարվում է ամուսնանալ իր հետ: Պարզվեց, որ հետևանքները շատ լուրջ էին:
- Ջեյմս Վեյն, Սիբիլայի եղբայրը, որը երկար տարիներ ցանկանում էր վրեժխնդիր լինել Դորիան Գրեյից իր քրոջ համար:
[խմբագրել] Էկրանավորում
Վեպը մոտ 25 անգամ էկրանավորվել է տարբեր երկրների ու ռեժիսորների կողմից:
Դրանցից առավել նշանավոր են.
- «Դորիան Գրեյի դիմանկարը» (1945,
ԱՄՆ ռեժ. Ալբերտ Լուին, գլխ. դերում Հյորտ Հարդֆիլդ) - «Դորիան Գրեյի դիմանկարը» (1968,
ԽՍՀՄ ռեժ. Վիկտոր Տուրբին և Նադեժդա Մարոսալովա, գլխ. դերում Վալերի Բաբյատինսկի) - «Դորիան Գրեյ» (1970,
Գերմանիա ռեժ. Մասսիմո Դալլամանո, գլխ. դերում Հելմուտ Բերգեր) - «Դորիան Գրեյ. Սատանայի դիմանկարը» (2001,
ԱՄՆ
Կանադա ռեժ. Ալան Գոլդսթայն, գլխ. դերում Էթան Էրիկսոն) - «Դորիան Գրեյ» (2009,
Միացյալ Թագավորություն ռեժ. Օլիվեր Փարքեր, գլխ. դերում Բեն Բառնս)