Որքան կարևոր է լուրջ լինելը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որքան կարևոր է լուրջ լինելը
անգլ.՝ The Importance of Being Earnest
ՀեղինակՕսկար Ուայլդ
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 14, 1895
 The Importance of Being Earnest Վիքիպահեստում

«Որքան կարևոր է լուրջ լինելը» (անգլ.՝ The Importance of Being Earnest), Օսկար Ուայլդի կատակերգությունը։

Պիեսը ստեղծվել է 1894 թվականին և բեմադրվել 1895 թվականի փետրվարի 14-ին Սենթ-Ջեյմսյան թատրոնում (Լոնդոն)։

Կատակերգության անվանումը իրենից ներկայացնում է բառախաղ՝ Earnest բառը, որը թարգմանաբար նշանակում է «լուրջ», համահունչ է Էռնեստ անունի հետ որն ունի «լուրջ, ազնիվ, վեհանձն» իմաստային նշանակություն, որով ներկայանում են պիեսյի 2 հերոս։ Ընդ որում նրանք լուրջ մարդիկ չէին[1]։

Տեսարան պիեսայից

Ստեղծագործությունը դասվում է «բարձրաշխարհիկ կատակերգություններին», գրված Ուայլդի կողմից 1890-ականների առաջին կեսին։ Խոսակցությունների զարգացման ժամանակ նրանց գործողություններն ու բնավորությունները դասվում էին երկրորդ պլան[2]։

Պիեսի գլխավոր իրադարձությունն է երկու եսասերների՝ Ջոն Ուորդինգի և Ալջերոն Մոնկրիֆի խնամախոսությունը երկու աղջկա համար։ Սյուժեն լի է ֆարսային և մելոդրամային տարրերով, օրինակ՝ երկու հերոսներն էլ իրենց ընտրյալներին դուր գալու համար իրենց դնում են Էռնեստի տեղ, բայց դիմակազերծվում են։ Վերջում պարզվում է, որ Ջոնը և Ալջերոնը հարազատ եղբայրներ են, բացի այդ նրանցից մեկի անունը իրականում Էռնեստ է։

Առաջին հայացքից Ուայլդը այս պիեսում չի շոշափում ոչ մի լուրջ հարց, սակայն իրականում այնտեղ կարևոր դեր են զբաղեցնում ստորությունն ու կեղծ բարեպաշտությունը։ Նա չի խուսափել նաև քաղաքական թեմաներից[3]։ Չուկովսկին հատկապես նշել է Սեսիլի կերպարանքի նշանակությունը, որը զբաղվում է «բանաստեղծական վերափոխության աղքատ կեցությամբ»։

Ստեղծագործության լեզուն լի է հեղինակային նորաբանություններով (Bunburism, womanthrope)[1]:

Պիեսը դրական ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից։ Բեռնարդ Շոուն այն անվանել է «արտակարգ զվարճալի», Հերբերտ Ուելսը՝ «թարմ», Ուիսթեն Օդեն՝ «բանավոր օպերա»։

Պիեսը ռուսերեն թարգմանել է Ի. Ա. Կաշկինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мухина Ю. Н. Ироническая маркированность каламбура в художественном дискурсе Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  2. Михайловский Б. Уайльд // Литературная энциклопедия
  3. Гениева Е. Ю. Уайльд // История всемирной литературы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որքան կարևոր է լուրջ լինելը» հոդվածին։