Լիոնյան կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

48°50′41″ հս. լ. 2°22′25″ ավ. ե. / 48.844722° հս. լ. 2.373611° աե. ե.

Լիոնյան կայարանի ժամացույցով աշտարակը
Կայարանի ներսում

Լիոնյան կայարան (ֆր.՝ gare de Lyon, Գյաղ դե Լիոն), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը: Անվանվել է Լիոն քաղաքի պատվին: Այս կայարան են ժամանում բազմաթիվ հեռահար գնացքներ, հիմնականում ուղղված դեպի Ֆրանսիայի հարավ: Կառուցվել է 1900 թվականի համաշխարհային ցուցահանդեսին ընդառաջ: Կազմված է մի քանի մակարդակներից: Ներկայացնում է իր ժամանակի ճարտարապետության դասական օրինակ:

Լիոնյան կայարանի անկյունում կառուցված մեծ 64 մետրանոց ժամացույցով աշտարակը նույնպես կառուցվել է 1900 թվականին:

Կայարանի տարածքում գտնվող «Կապույտ գնացք» (Le Train Bleu) ռեստորանը, որի հարդարանքը կատարված է արևելյան ոճով, սպասարկում է ուղևորներին 1901 թվականից:

Կայարանը սպասարկում է Ֆրանսիայի կենտրոն շրջանը և երկրի հարավ-արևելքը (TGV), ինչպես նաև կապը Ալպերի, Իտալիայի և Հունաստանի հետ: Այս կայարան են գալիս նաև տեղական նշանակության և Փարիզ քաղաքի արվարձանային գնացքները: Կայարանում է գտնվում համանուն մետրոպոլիտենի կայարանը:

Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg