Սեն-Լազար կայարան
Սեն-Լազար կայարան (ֆր.՝ Gare Saint-Lazare), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը: Կայարանը գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում, մեծ առևտրական կենտրոններից ոչ հեռու: Սպասարկեում է հիմնականում Իլ-դը-Ֆրանս շրջանը և Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքը, կայարանի թողունակությունն է մոտ 100 միլիոն ուղևոր տարվա ընթացքում (274 հազար օրական), ինչը դարձնում է այս կայարանը երկրորդը մեծությամբ Եվրոպայում (մյուս փարիզյան Հյուսիսային կայարանից հետո)[1]: Սեն-Լազարը ունի 27 ուղիներ և կապված է փարիզի հասարակական տրանսպորտի հետ (մետրոպոլիտեն, RER և ավտոբուսներ):
-
Երկաթուղի, Էդուար Մանե, 1872-1873, Ազգային արվեստի պատկերասրահ, Վաշինգտոն
-
Սեն-Լազար կայարանը Փարիզում, Կլոդ Մոնե, 1877, Արվեստների ինստիտուտ, Չիկագո
-
Սեն-Լազար կայարան, գնացքի ժամանում, Կլոդ Մոնե, 1877
-
Եվրոպայի կամուրջ, Սեն-Լազար կայարան, Կլոդ Մոնե, 1877, Մարմոտան-Մոնե թանգարան, Փարիզ
-
Եվրոպայի կամուրջը, Գյուստավ Կայբոտ
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Batiactu, 21/03/2012