Մոնպառնաս կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոնպարնաս կայարանից)
Փարիզի Մոնպառնաս կայարանը

Մոնպառնաս կայարան (ֆր.՝ Gare Montparnasse), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 15-րդ շրջանում, Մոնպառնաս թաղամասում։ Կայարանը ընդունում և ճանապարհում է միջքաղաքային TGV գնացքներ Ֆրանսիայի արևմտյան և հարավարևմտյան ուղղություններով, այդ թվում նաև Տուրի, Բորդոյի, Նանտի և Ռենի ուղղությամբ։ Բացի այդ այն սպասարկում է նաև արվարձանային և մերձավոր ուղեգծերը (Transilien Paris - Montparnasse

Կայարանի մոտ է գտնվում Փարիզի մետրոպոլիտենի կայարան, որը կապված է կայարանի հետ շարժական ճանապարհով։

Մոնպառնաս կայարանի վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանի պատը ճեղքած շոգեքարշը

1895 թվականի հոկտեմբերի 22-ին Մոնպարնաս կայարանում տեղի ունեցավ վթար, երբ մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց։ Ամենատպավորիչ և հայտնի տրանսպորտային վթարներից մեկն է համարվում[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնաս կայարան» հոդվածին։