Հյուսիսային կայարան (Փարիզ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային կայարան (Գյաղ-դյու-Նող, ֆր.՝ Gare du Nord), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը: Կայարանը գտնվում է Փարիզի 10-րդ շրջանում, պատկանում է ազգային երկաթուղային SNCF կազմակերպությանը: Կայարանից հնարավոր է անցնել մոտրոպոլիտեն (4-րդ և 5-րդ գծերի Գյաղ-դյու-Նող կայարան) և RER քաղաքային էլեկտրագնացքների ցանցին (B, D և E): 2002 թվականին կայարանը սպասաարկում էր 180 միլիոն ուղևորներ[1], այդպիսով հանդիսանալով Եվրոպայի ամենամեծ երկաթուղային կայարանը (սպասարկվող ուղևորների թվով)[2]: Կայարանը սպասարկում է ինչպես արվարձանային ուղևորափոխադրումներ (Transilien, TER Picardie), այնպես էլ կապը Ֆրանսիայի հյուսիս-արևելյան մասի (SNCF-ի գծեր, այդ թվում նաև TGV), Մեծ Բրիտանիայի (Eurostar), Բելգիայի, Նիդերլանդների և Գերմանիայի (Thalys) հետ:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ La saturation du reseau ferre francilien
- ↑ Batiactu, 21/03/2012
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Հյուսիսային կայարան