Բորդո
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Բորդո (այլ կիրառումներ)
|
|||||||||||||||||||||||||||||
Բորդոն (ֆր.՝ Bordeaux) Ֆրանսիայի խոշոր քաղաքներից է, գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսից մոտ 60կմ հեռավորության վրա: Բորդոն Ակվիտանիաի շրջկենտրոնն է և ամենամեծ քաղաքը, գտնվում ե Ժիրոնդա բաժնում: Քաղաքի միջով է անցնում Ֆրանսիայի ամենամեծ գետերից մեկը՝ Գարոնան: Բորդոյի քաղաքային բնակչությունը 2007-ի տվյալներով 235.178 է, իսկ ագլոմերացիաինը մեկ միլիոնից ավել: Քաղաքը աշխարհին հայտնի է իր գինեգործությամբ, հենց Բորդոյի շուրջն են գտնվում աշխարհի ամենաթանկարժեք գինու՝ Բորդոի շատոները: Բորդոն պատմական Գիենայի մայրաքաղաքն եր, քաղաքն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքի մի մասը, ավելի կոնկրետ "Լուսնի նավահանգիստը" ճանաչել է որպես համամարդկային ժառանգություն:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Բուրդիգալա - Բորդո [խմբագրել]
Քաղաքը հիմնվել է Ֆրանսիայի հյուսիսից եկած կելտերի կողմից Ք. Ա. երրորդ դարում: Մ. թ. ա 56-ին Կրեսուսը գրավում է Բուրդիգալան (Burdigala), և արդեն առաջին դարից քաղաքը արագորեն հռոմեացվում ու զարգանում է շնորհիվ գինու առևտրի: Բորդոցիները դառնում են գինեգործ, Գարոնաի ափերում մշակելով Ալբանիայից բերված բուտուրիկա կոչվող խաղողի տեսակը: Հենց այդ ժամանակներում քաղաքը քիչ-քիչ ուրբանիզացվում է, գծվում են փողոցներ, կառուցվում են կամուրջներ, տաճարներ, թատրոններ և այլն, Բուրդիգալան ստանում է քաղաքական ինքնուրույնություն: Ավելին, Վասպիեն կայսեր շնորհիվ Բորդոն դառնում է Ակվիտանիայի մայրաքաղաքը, Սենտ (Saintes) քաղաքի պոխարեն: Զարգանում է կրթությունը, մշակույթը: Յոթերորդ դարում քառուցվում են Սուրբ-Ռեմի (St-Rémi), Սուրբ-Պետրոս (St-Pierre), Սուրբ-Սիմոն (St-Siméon)եկեղեցիները:
Անգլիական Բորդո [խմբագրել]
1154-ին Ալենոր Ակվիտանացու ամուսին Հենրի Պլանագենետը դառնում է Անգլիայի թագավոր, Բորդոն ունենալով սերտ կապեր հարստանում ու ավելի է զարգանում վաճառելով իր գինին անգլիացիներին, քաղակը ավելի ու ավելի է մեծանուն, կառուցվում են նոր բնակավայրեր Բորդոյի շուրջ, Բորդոն ապրում է իր առաջին Ոսկե դարը: Սակայն հարյուրամյա պատերազմից հետո Բորդոն անցնում է Ֆրանսիաիյին, քաղաքը պարիսպապատվում ու մեկուսացվում է արտաքին աշխարհից:
Վերածնունդ [խմբագրել]
XVII դարում քանդվում է Շարտրոնի պատեշ պարիսպը, Բորդոն վերածնվում է: Շնորհիվ անդրծովյան առևտրի Բորդոն դառնում է թագավորության ամենակարևոր նավահանգիստը: Քաղաքը նոր տեսք է ստանում, կառուցվում է Թագավորական Հրապարակը ( այժմյան Պլաս-դը լա-Բուրսը):
Բորդոյի թաղամասերը [խմբագրել]
- Լը Լակ (Le Lac) «Լիճը» գտնվում ե քաղաքի հյուսիսում Բորդո լճի շուրջ, Լճից հարավ ընկած մասը գործարար է, իսկ հյուսային մասում ե գտնվում Բորդոյի անտառը, վելոդրոմը, ցուստահանդես-տոնավաճառական կենտրոնը, հյուրանոցային կենտրոնը, քեմպինգը, ադմինիստրատիվ որոշ բյուրոներ և այլն:
Հենց այս թաղամասում է կառուցվելու Բորդոյի նոր ֆուտբոլի դաշտը:
- Բակալան (Bacalan), քաղաքի հյուսիում արդյունաբերական, նավահանգստային թաղամաս է, այստեղ են գտնվում քաղաքի գլխավոր պահեստները, հանգարները:
- Գրան-Պարկ (Grand-Parc), բարցրահարկ շենքերով բնակելի թաղամաս է:
- Շարտրոն (Chartrons), նախկինում օտարերկրա գինեգործ, վաճառականների թաղամասն եր, հարուստ պատմական անցյալով, այօր հայտնի է իր հնավաճառներով, այստեղ է գտնվում Բորդոյի ժամանակակակից մշակույթի թանգարանը վերջինիս շենքը նախկինում պահեստ էր:
- Բաստիդ (Bastide) Գարոնայի աջափնյակն է
- Կենտրոն, (Centre), "Վոսկե եռանկյուն" (Triangle d'or). Կենտրոնի մի մասն է, այստեղ են գտնվում աշխարահրչակ ֆրանսիակկան, իտալական նորաձեվության բուտիկները:
- Մերիադեկ (Mériadeck), քաղաքի ադմինիստրատիվ կենտրոնն է, այստեղ է գտնվում մարզպետարանը, դեպարտամենտի բյուրոները, կենտրոնական գրադարանը, կենտրոնական ոստիկանատունը, ինչպես նաև քաղաքային սահադաշտը, և "Մերիադեկ" առևտրի կենտրոնը :
- Սեն-Միշել (Saint-Michel) քաղաքի հին թաղամասերից է, այսօր համարվում է ամենաբազմագ թաղամասը, բնակչության զգալի մասը Հյուսիսային Աֆրիկայից, Իսպանիաից, Պորտուգալիաից գաղթողներ են:
- Սեն-Ժան (Saint-Jean)Այստեղ է գտնվում Բորդոյի կենտրոնական երկաթգծի կայարանը:
- Սեն-Պիեր (Saint-Pierre)Քաղաքի ամենահին թաղամասն է, այստեղ են Բորդոյի ամենասիրված ռեստորանները, սրճարանները, պատմական հին կոթողները, եկեղեցիները և այլն:
Քույր քաղաքներ [խմբագրել]
Բրիստոլ (Միացիալ Թագավորություն, 1947-ից)
Լիմա (Պերու, 1957-ից)
Քվեբեք (Կանադա, 1962-ից)
Մյունխեն (Գերմանիա, 1964-ից)
ԱՄՆ Լոս Անջելես (ԱՄՆ, 1968-ից)
Պորտո (Պորտուգալիա, 1987-ից)
Ֆուկուոկա (Ճապոնիա, 1982-ից)
Մադրիդ (Իսպանիա, 1984-ից)
Աշդոդ (Իսրայել, 1984-ից)
Կասաբլանկա (Մարոկկո, 1988-ից)
Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան, 1992-ից)
Ռիգա (Լատվիա, 1993-ից)
Կրակով (Լեհաստան, 1993-ից)
Վուհան (Չինաստան, 1998-ից)
Բիլբաո (Իսպանիա, 2000-ից)
Օրան (Ալժիր, 2003-ից)
|
|
||
|---|---|---|
| Երկրամասեր | Բորդո (Ակվիտանիա) • Ռեն (Բրետան) • Դիժոն (Բուրգունդիա) • Ռուան (Վերին Նորմանդիա) • Փարիզ Իլ-դը-Ֆրանս) • Այաչո (Կորսիկա) • Մոնպելյե (Լանգըդոկ-Ռուսիլյոն) • Լիմոժ (Լիմուզեն) • Մեց (Լոտարինգիա) • Կան (Ներքին Նորմանդիա) • Լիլ (Նոր — Պա-դը-Կալե) • Կլերմոն-Ֆերրան Օվերն) • Ամյեն (Պիկարդիա) • Մարսել (Պրովանս-Ալպեր-Լազուր ափ) • Պուատյե (Պուատու-Շարանտա) • Լիոն (Ռոնա-Ալպեր) • Նանտ (Լուարայի երկիր) • Բեզանսոն (Ֆրանշ-Կոնտե) • Օրլեան (Կենտրոն) • Շալոն-ան-Շամպան (Շամպան — Արդեն) • Ստարսբորգ (Էլզաս) • Տուլուզա (Հարավ-Պիրենեյներ) | |
| Անդրծովյան երկրամասեր | Բաս Տեր (Գվադելուպա) • Ֆոր դը Ֆրանս (Մարտինիկա) • Սեն Դենի (Ռեյունյոն) • Կայենա (Ֆրանսիական Գվիանա) | |
| Պորտալ:Ֆրանսիա | ||