Աքվիտանիա (երկրամաս)
Տես նաև Աքվիտանիա (այլ կիրառումներ)
| Զինանշան |
Դրոշ |
| Երկիր | |
| Վարչկենտրոն | Բորդո |
| Խորհրդի նախագահ | Ալեն Րուսե |
| Բնակչություն (2008) | 3 150 890 |
| Խտություն | 76,3 մարդ/կմ² |
| Տարածք | 41 308 km կմ² |
| aquitaine.fr Պաշտոնական կայք | |
Աքվիտանիան (ֆրանսերեն՝ Aquitaine, բասկերեն՝ Akitania) Ֆրանսիայի շրջաններից մեկն է, գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսի ափին:
Աքվիտանիան կազմված է հինգ բաժիններից (ֆրանսերեն՝ Départament)՝ Դորդոնիա (Dordogne), Ժիրոնդա (Gironde), Լո-է-Գարոն (Lot et Garonne), Լանդ (Landes) և Ատլանտյան Պիրենեյներ (Pyrénées Atlantiques), վերջինս հարակից է Իսպանիաին` Պիրենեյներ լեռնաշղթայով, և իր հերթին բաժանվում է երկու պատմական մասի՝ Բասկերի երկիր (Pays Basque) և Բեարն (Béarn): Աքվիտանիայի մարզկենտրոնը Բորդոն է (ֆրանսերեն՝ Bordeaux):
Մարզի խոշոր ագլոմերացիաներն են մարզկենտրոն Բորդոն, ԲԱԲը (Բայոն (Bayonne), Անգլե (Anglet), Բիարրից (Biarritz)) և Պոն (Pau)):
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Աշխարհագրություն [խմբագրել]
Աքվիտանիա լատիներենից թարգմանած նշանակում է Ջրերի երկիր:
Մարզի խոշոր գետերն են
Գարոնա (Garonne) 647կմ
Դորդոնիա (Dordogne) 483կմ
Լո (Lot) 481կմ
Ադուր (Adour) 335կմ
Լեյր (Leyre) 118կմ
Բիդասսոա (Bidassoa) 75կմ
Նիվել (Nivelle) 45կմ
Աքվիտանիայում է գտնվում Արևմտյան Եվրոպայի ամենամեծ անտառը՝ Լանդերի սոճու անտառը: Մարզի հարավով է անցնում Պիրենյան լեռնաշղթան՝ մարզում ամենաբարձր Օսսո լեռնագագաթով (Pic du Midi d'Ossau, 2.884մ): Աքվիտանիայի հյուսիսում է նաև գտնվում Ֆրանսիայի ամենամեծ լիճը՝ Կարկանս-Հուրտին (Lac de Hourtin et de Carcans 56,67 կմ²):
Տուրիզմ [խմբագրել]
Աքվիտանիաում է գտնվում աշխարհի ամենահայտնի գինու տեսակը Բորդոն, որը համարվում է մարզի հպարտություններից մեկը: Եթե Ֆրանսիայի հարավ-արևելյան ծովափնյա մասը անվանում են Կապույտ ափ (ֆրանսերեն՝ Côte d'Azur ), ապա Աքվիտանիաի ատլանտյան ափը՝ արծաթյա ափ (ֆրանսերեն՝ Côte d'Argent): Ունենալով պատմամշակույթային հարուստ ժառանգություն և շատ բարենպաստ աշխարհագրական դիրք, Աքվիտանիան համարվում է երկրի ամենա տուրիստական մարզերից մեկը: Մարզի հիմնական տուրիստներն են անգլիացիներերը՝ Պերիգորդում (Pèrigord) և Բորդոում, գերմանացիներն ու հոլլանդացիները մարզի ծովափնյա շրջաններում և իսպանացիները Բասկերի երկրում:
Աքվիտանիաի ծովափնյա քաղաքները (հյուսիսից-հարավ)
Սուլակ
Մոնտալիվէ
Հուրտէն
Կարկան
Պորժ
Լականո
Կապ-Ֆերրէ
Արկաշոն
Պիլա
Բիսկարոս
Միմիզան
Կոնտիս
Սենտ-Ժիրոնս
Մոլիեց-է-Մաա
Վիյո-Բուկո
Հոսսեգոր
Կապբրետոն
Բիարրից
Անգլետ
Սենտ-Ժան-դը-Լյուզ
Հենդայ
Գաստրոնոմիա [խմբագրել]
Աքվիտանիան ունի հարուստ խոհանոց, տեղական մթերքներից են Բորդո գինիները (vins de Bordeaux), պերիգուրդիան և Լանդերի ֆուա գրան (Foie gras), Բայոնի ապխտած միսը (Jambon de Bayonne), Աժենի սալորաչիրը (Pruneaux d'Agen), Էսպելետի ծիծակը (Piment d'Espelette), Բորդոի կանելեն (Canelés de Bordeaux) և այլն Բացի աշխարահահռչակ Բորդոից մարզում կան նաև այլ գինեգործ շրջաններ՝ Բերժերակը (Bergereac), Տուրսանը (Tursan), Իրուլեգին (Irouléguy), Ժուրանսոնը (Jurançon), Բեարնը (Béarn): Այլ ալկոհոլային խմիչքներից են Արմանիակը (Armagnac), Իզարրան (Izarra), Գասկոնիաի Ֆլոկը (Floc de Gascogne) և այլն:
Լեզուներ, բառբառներ [խմբագրել]
Մարզը ունի հարուստ պատմամշկութային նշանակություն, Աքվիտանիաում բացի ֆրանսերենից խոսում են այլ տեղական լեզուներով, այն է բասկերեն, օքսիտաներեն, սանտօնժերեն, այս լեզուներն իրենց հերթին բաժանվում են բառբառների ( գասկոներեն, բեարներեն և այլն ):
Սպորտ [խմբագրել]
Աքվիտանիան սպորտի երկիր է, աշխարհին հայտնի է Ֆրանսիայի ներկայիս չեմպիոն Բորդոի ֆուտբոլային ակումբը (Les Girondins de Bordeaux), ինչպես նաև Բայոնի, Բիարրիցի ռեգբին. Գտնվելով օվկիանոսի և լեռների միջև Աքվիտանիան ունի բարձրագույն ջրային և լեռնային սպորտկենտրոններ: Բայց Աքվիտանիան նախ և առաջ առանձնանում է իր ավանդական, ժողովրդական սպորտաձևրով, ինչպիսիք են Լանդերի ցլամարտը, բասկերի պելոտան (la pelote basque) և ուժային խաղերը:
Տարածքը՝ 41.309կմ²
Բնակչությունը՝ 3.150.890 մարդ (2007)
Մարզկենտրոն՝ Բորդո
Մարզպետ՝ Ալեն Ռուսսե (Alain Rousset)
Շրջկենտրոններ.
- Բորդո (Bordeaux) - (Ժիրոնդա)
- Պերիգյո (Perigueux) - (Դորդոնիա)
- Աժեն (Agen) - (Լոտ և Գարոնա)
- Մոնտ-դը-Մարսան (Mont-de-Marsan) - (Լանդեր)
- Պո (Pau) - (Ատլանտյան Պիրենեյներ)
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Երկրամասեր | Ակվիտանիա • Բրետան • Բուրգունդիա • Վերին Նորմանդիա • Իլ-դը-Ֆրանս • Կորսիկա • Լանգըդոկ-Ռուսիլյոն • Լիմուզեն • Լոտարինգիա • Ներքին Նորմանդիա • Նոր — Պա-դը-Կալե • Օվերն • Պիկարդիա • Պրովանս-Ալպեր-Լազուր ափ • Պուատու-Շարանտա • Ռոն-Ալպ • Լուարայի երկիր • Ֆրանշ-Կոնտե • Կենտրոն • Շամպան — Արդեն • Էլզաս • Հարավ-Պիրենեյներ | |
| Անդրծովյան երկրամասեր | Գվադելուպա • Մարտինիկա • Ռեյունյոն • Ֆրանսիական Գվիանա | |
| Պորտալ:Ֆրանսիա | ||