Ատլանտյան Պիրենեյներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանտյան Պիրենեյներ
Pyrénées-Atlantiques
Զինանշան
Blason département fr Pyrénées-Atlantiques.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Աքվիտանիա (երկրամաս)
Վարչկենտրոն Փո
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2008)
647 420 (37րդ տեղ)
Խտություն 85 մարդ/կմ²
Տարածք 7 645 կմ²
Ատլանտյան Պիրենեյներ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Ատլանտյան Պիրենեյներ (ֆրանսերեն՝ Pyrénées-Atlantiques), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

  • Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 64։

Պատմական տեղեկություններ[խմբագրել]

Օլորոն-Սենտ-Մարի

Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտի տեղագրական քարտեզը

Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտը գտնվում է Աքվիտանիա երկրամասում, սահմանակից է Լանդեր, Վերին Պիրենեյներ և Ժեր դեպարտամենտներին, ինչպես նաև հյուսիսում՝ Բիսքայի ծոցին։ Իր մեջ է ներառում Լաբարդին և Բասկերի երկրի հյուսիսային մասի պատմական տարածքները։ Բնակչությունը 647.4 հազար մարդ է։

Տարածքը 7645 քառ.կմ է, ունի 547 համայնք։

Տնտեսությունը[խմբագրել]

Ատլանտյան Պիրենեյները սահմանային դեպարտամենտ է, Իսպանիայի հետ ունի տնտեսական և մշակութային կապեր։
Դեպարտամենտի արևելքում և արևմուտքում կա երկու ուրբանիստական կենտրոնացում, Փոն` իր 145 հազար բնակիչներով և շրջակա տարածքի 344 հազար աշխատողներով, և Բայոն-Անգլեթ-Բիարիցը, որն ունի 166.4 հազար բնակիչ և շրջակա տարածքում` 235 հազար աշխատող։

Լեզուները[խմբագրել]

Դեպարտամենտում տարածված լեզուներն են գասկոներենն ու բասկերենը։ Գասկոներենը նախկինում Ֆրանսիայի հարավի գլխավոր լեզու եղած օքսիթաներենի բարբառներից է, և ավելի կապված է կատալաներենին, քան՝ ֆրանսերենին։ Բասկերենը մեկուսացված և հայտնի լեզուներից որևէ մեկի հետ կապեր չունեցող լեզու է։ Այսօր ֆրանսերենն այստեղ միակ պաշտոնական և գերակշռող լեզուն է, այդ լեզվով խոսում են, ըստ էության, բոլոր տեղացիները։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]